Ֆրանսիայի դեսպանատունը Մարիոթի ծառայություններից այլևս չի օգտվի. Ի՞նչ է պարզվել փորձաքննության արդյունքում

Ֆրանսիայի դեսպանատունը Մարիոթի ծառայություններից այլևս չի օգտվի. Ի՞նչ է պարզվել փորձաքննության արդյունքում

Thu, 03 Sep 2026 17:42:49 +0400


Հուլիսի 14-ին` Ֆրանսիայի ազգային տոնին դեսպանատան կազմակերպած միջոցառման մի շարք մասնակիցներ թունավորվել էին, ինչից հետո դեսպանատունը օրերս հայտարարություն էր տարածել, որ այսուհետ չի օգտվելու սննդի ծառայություն մատուցող ընկերությունից եւ նրա մատակարարների ծառայությունից։

Մենք հարցում էինք արել ՍԱՏՄ դեպքի առնչությամբ, որտեղից մեզ հայտնեցին. «Հուլիսի 14-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ընթացքում բակում մատուցված հյուրասիրությունից հետո միջոցառման 12 մասնակիցներ հիվանդանոցներ էին դիմել «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անմիջապես ձեռնարկել էր գործողություններ՝ պարզելու համար, թե որ փուլում են առաջացել խնդիրները:

Այսպես. վերահսկողություն է իրականացվել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ «Արմենիա Հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերության խոհանոցում։ Ստուգման ընթացքում նմուշառում է կատարվել «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի 24․07․2026 թվականի արտադրության գործարանային փաթեթվածքով հավի ֆիլեից, սպանդանոցային ծագման տեղական արտադրության խոզի մսից, «Ֆուդ Ռեփաբլիք» ՍՊԸ-ի 25․06․26 թվականի արտադրության սաղմոնի ֆիլե ծխեցված և 08․07․2026 թվականի արտադրության գործարանային փաթեթվածքով իշխանի ֆիլե ապխտած արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում՝ իշխանի ֆիլեն «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ հավի ֆիլեն՝ «ախտածին սալմոնելաներ», ցուցանիշներով չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Տրվել են տվյալ խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր:

Բացի այդ, խոհանոցում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք, մասնավորապես՝ «Պանո» տոստի հաց (արտադրված՝ 24․06․2026թ, պիտանիության ժամկետը՝ 4 օր), «Պանո» լոշիկ (արտադրված14․04․2026թ, պիտանիության ժամկետը՝ 7 օր), հաճարի ալյուր (արտադրված՝ 07․11․2025թ, պիտանիության ժամկետը՝ 1 տարի) և պարմայի հաց առանց պիտանիության ժամկետի:

Հայտնաբերված վտանգավոր սննդամթերքը տեղում ոչնչացվել է:

Հիմնվելով լաբորատոր փորձաքննության արդյունքների վրա, ինչպես նաև հետագծելիությունն ապահովելու նպատակով՝ վերահսկողոական միջոցառումներ են իրականացվել նաև «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ում և «Ֆուդ Ռեփաբլիք» ՍՊԸ-ում, կատարվել են նմուշառումներ վերը նշված արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության. անհամապատասխանություններ չեն արձանագրվել»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աննա Հակոբյանը հասավ նպատակին

Աննա Հակոբյանը հասավ նպատակին Thu, 03 Sep 2026 18:48:36 +0400 Կառավարությունը առաջարկություն է ներկայացրել «Ընտանեկան…

5 րոպե ago

Բիշքեկի դասերից

Բիշքեկի դասերից Thu, 03 Sep 2026 18:45:46 +0400 Չեք պատկերացնի, թե ինչքան ուրախ եմ, որ…

7 րոպե ago

Նոր սերիալ կթողարկվի Հարի Փոթերի մասին

Նոր սերիալ կթողարկվի Հարի Փոթերի մասին Thu, 03 Sep 2026 18:30:49 +0400 HBO-ն հրապարակել է…

22 րոպե ago

Հայաստանի ապագայի շուրջ Փաշինյանի եւ Պուտինի հակադրությունը

Հայաստանի ապագայի շուրջ Փաշինյանի եւ Պուտինի հակադրությունը Thu, 03 Sep 2026 18:15:21 +0400 «Շատ լավ…

38 րոպե ago

Սամվել Կարապետյանի գործով նիստը հետաձգվել է․ ինչու

Սամվել Կարապետյանի գործով նիստը հետաձգվել է․ ինչու Thu, 03 Sep 2026 18:10:24 +0400 Գործարար և…

43 րոպե ago

«Hayways»-ը մտադիր է արդարադատության հասնել ամերիկյան դատարանում

«Hayways»-ը մտադիր է արդարադատության հասնել ամերիկյան դատարանում Thu, 03 Sep 2026 18:00:42 +0400 Hayways ավիաընկերությունից…

52 րոպե ago