Մարտական դրոններ են ոչնչացվել
Thu, 03 Sep 2026 19:00:07 +0400
Թուրքիայում, Ստամբուլի ափերի մոտ մարտական ծովային դրոն է ոչնչացվել։ Այս մասին հայտնում է այդ երկրի Պաշտպանության նախարարությունը։ Դրոններ են ոչնչացվել նաեւ Սեւծովյան ավազանի ափամերձ այլ շրջաններում։
Հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական ուժերը շարունակաբար շուրջօրյա հերթապահություն են իրականացնում ափամերձ շրջաններին մոտ շառավղով ծովային կամիկաձե-դրոններ հայտնաբերելու եւ ոչնչացնելու համար։