ԵՄ-ն հայկական ապրանքների համար մի քանի արտոնություն է սահմանել, հազար հատ` սահմանափակում
Thu, 03 Sep 2026 22:15:05 +0400
Եվրոպայի Միության Խորհուրդը հաստատել է Եվրահանձնաժողովի առաջարկը՝ Հայաստանին երկամյա ժամկետով ժամանակավոր առեւտրային արտոնություններ տրամադրելու մասին, սակայն վերապահում է արել՝ հարկ եղած դեպքում կգործարկվեն մեխանիզմներ «եթե Երեւանից իրականացվող մատակարարումները սպառնալիք հանդիսանան եվրոպական արտադրողների համար»։ Համաձայն ԵՄ Խորհրդի Մամուլի ծառայության տարածած հայտարարության, Հայաստանի համար սկզբունքային նախապայման է սահմանվել՝ բացարձակապես բաց պահել տեղական շուկան՝ եվրոպական արտադրանքի ներկրումների համար, առանց որեւէ սահմանափակում սահմանելու։ Բրյուսելը բացահայտ կերպով արձանագրել է, որ Հայաստանին առեւտրային ժամանակավոր արտոնությունները տրամադրում է Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական առճակատման ֆոնին։ Արտոնությունները տարածվում են Հայաստանի արտահանումների մոտ 80 տոկոսի վրա, ինչը էականորեն դյուրացնում է տեղական արտադրանքի՝ համաեվրոպական շուկա մուտք գործելու հնարավորությունը։ Հատկապես արտոնությունները բարենպաստ են հայկական գյուղմթերքի՝ թարմ մրգերի, բանջարեղենների, բուսական եւ այգեգործական արտադրանքի համար, որոնք ավանդաբար Երեւանն արտահանել է ՌԴ։ Սակայն թղթի վրա գրված այս արտոնությունները դեռ չի նշանակում, որ հայկական ապրանքը արդեն անարգել գնում է Եւրոպա:
Բրյուսելը նախապայման է սահմանել, որ հայկական կողմը պետք է խստորեն հետեւեի ԵՄ սանիտարական նորմերին, թույլ չտա դեմպինգային գնագոյացում, որը կարող է վնաս հասցնել եվրոպական գյուղմթերք արտադրողներին, պետք է պահպանի պաշտպանված աշխարհագրական ցուցումները։ Համաձայն ԵՄ գործող ընթացակարգերի, Հայաստանին տրամադրվող առեւտրային ժամանակավոր՝ երկամյա արտոնությունները վերջնականապես կընդունվեն՝ Եվրապառլամենտում հաստատվելուց հետո։ Բայց այս բոլորը ձեւական գործողություններ են, որ Փաշինյանը հայտարարի, թե եւրոպական շուկան բաց է մեր համար, իսկ իրականում ոչ մի գյուղմթերք չի գնալու Եւրոպա եւ դեռ շատ երկար ճանապարհ է պետք անցնել` նման գործընթաց ծավալելու համար: