«Հրապարակ»․ Արևմուտքն էլ է պայմաններ դնում

«Հրապարակ»․ Արևմուտքն էլ է պայմաններ դնում

Fri, 04 Sep 2026 08:00:28 +0400


ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստանի կողմից վիզային ռեժիմի հնարավոր սահմանումն ուղղված կլինի ոչ թե Մոսկվայի, այլ սեփական քաղաքացիների դեմ։ Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իրականում Արեւմուտքն է Հայաստանին նման պահանջ ներկայացնում, որ վիզային ռեժիմ սահմանի Ռուսաստանի հետ: Ավելին, ասում են, որ դա է այն նախապայմանը, որից հետո ԵՄ-ն Հայաստանի համար մի քանի տարուց կարող է ազատականացնել վիզային ռեժիմը։

Իշխանությունը հայտարարել է, որ նման գործընթաց կսկսվի 2029 թվականին: Մեր աղբյուրի խոսքով՝ եթե Պուտինն ուղիղ տեքստով է վերջնագրեր ու նախապայմաններ ներկայացնում մեզ, ապա Արեւմուտքը դա անում է անաղմուկ, կուլիսներում: Մեզ ասացին, որ արեւմտյան պահանջներից մեկն էլ ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանին որեւէ առանցքային պաշտոնի նշանակելն է։

Հիշեցնենք, որ նրան Փաշինյանը պաշտոնանկ արեց՝ Ալեն Սիմոնյանին պաշտոն տալու համար: Արեւմուտքն առաջարկում է իր «մարդուն» գործուղել ՊՆ կամ ԱԱԾ, որտեղ դեռ ուժեղ է ռուսական ազդեցությունը: Բայց ռուսաստանյան իշխանությունները ժամանակին ամեն ինչ արեցին, որ Գրիգորյանն ԱԳ նախարար չնշանակվի, այս անգամ էլ ամեն գնով կխոչընդոտեն դրան:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Որ ապրանքներն են թանկացել

Որ ապրանքներն են թանկացել Fri, 04 Sep 2026 11:37:00 +0400 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին սպառողական…

15 րոպե ago

Ինչպես է Գրիգոր Տեր-Ղազարյանը ստեղծել GTB Holdings-ը՝ միավորելով մետալուրգիան, շինարարությունը եւ մշակույթը․ Finance. yahoo.com

Ինչպես է Գրիգոր Տեր-Ղազարյանը ստեղծել GTB Holdings-ը՝ միավորելով մետալուրգիան, շինարարությունը եւ մշակույթը․ Finance. yahoo.com Fri,…

19 րոպե ago

Թրամփը կիսվել է Հայաստանի մասին հոդվածով

Թրամփը կիսվել է Հայաստանի մասին հոդվածով Fri, 04 Sep 2026 11:30:20 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

22 րոպե ago

Ժամանակի հարց է նաև սահմանապահ զորքերի դուրսբերման հա՞րցը Karen

Ժամանակի հարց է նաև սահմանապահ զորքերի դուրսբերման հա՞րցը Karen Fri, 04 Sep 2026 11:22:35 +0400…

30 րոպե ago

«Հրապարակ». Եթե ինձ մեղավոր ճանաչեն, հացադուլ եմ սկսելու

«Հրապարակ». Եթե ինձ մեղավոր ճանաչեն, հացադուլ եմ սկսելու Fri, 04 Sep 2026 11:15:24 +0400 Գեղարքունիքի…

37 րոպե ago

Երբ կհրապարակվի որոշումը

Երբ կհրապարակվի որոշումը Fri, 04 Sep 2026 11:09:43 +0400 Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի…

42 րոպե ago