Ուրբաթ , 4 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Արևմուտքն էլ է պայմաններ դնում

«Հրապարակ»․ Արևմուտքն էլ է պայմաններ դնում

Fri, 04 Sep 2026 08:00:28 +0400


ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստանի կողմից վիզային ռեժիմի հնարավոր սահմանումն ուղղված կլինի ոչ թե Մոսկվայի, այլ սեփական քաղաքացիների դեմ։ Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իրականում Արեւմուտքն է Հայաստանին նման պահանջ ներկայացնում, որ վիզային ռեժիմ սահմանի Ռուսաստանի հետ: Ավելին, ասում են, որ դա է այն նախապայմանը, որից հետո ԵՄ-ն Հայաստանի համար մի քանի տարուց կարող է ազատականացնել վիզային ռեժիմը։

Իշխանությունը հայտարարել է, որ նման գործընթաց կսկսվի 2029 թվականին: Մեր աղբյուրի խոսքով՝ եթե Պուտինն ուղիղ տեքստով է վերջնագրեր ու նախապայմաններ ներկայացնում մեզ, ապա Արեւմուտքը դա անում է անաղմուկ, կուլիսներում: Մեզ ասացին, որ արեւմտյան պահանջներից մեկն էլ ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանին որեւէ առանցքային պաշտոնի նշանակելն է։

Հիշեցնենք, որ նրան Փաշինյանը պաշտոնանկ արեց՝ Ալեն Սիմոնյանին պաշտոն տալու համար: Արեւմուտքն առաջարկում է իր «մարդուն» գործուղել ՊՆ կամ ԱԱԾ, որտեղ դեռ ուժեղ է ռուսական ազդեցությունը: Բայց ռուսաստանյան իշխանությունները ժամանակին ամեն ինչ արեցին, որ Գրիգորյանն ԱԳ նախարար չնշանակվի, այս անգամ էլ ամեն գնով կխոչընդոտեն դրան:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանցի ֆուտբոլիստների հանդեպ վիզային մեղմացումներ են կիրառվել

Իրանցի ֆուտբոլիստների հանդեպ վիզային մեղմացումներ են կիրառվել Thu, 25 Jun 2026 23:30:03 +0400 Միացյալ Նահանգները …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով