Շաբաթ , 26 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը

«Հրապարակ»․ Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը

Fri, 04 Sep 2026 08:05:45 +0400


Արցախի անկախության տոնի առիթով Արցախի ներկայացուցչությունում նախօրեին տեղի ունեցած հանդիսավոր նիստը նախորդ տարիների համեմատ սակավամարդ է եղել: Խորհրդարանի հանդիսավոր նիստին մասնակցել են «Ուժեղ Հայաստանից» Էդգար Ղազարյանն ու Արեգա Հովսեփյանը, «Հայաստան» դաշինքից` Արթուր Խաչատրյանը, ՀՀԿ-ից՝ Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանն ու Տիգրան Աբրահամյանը, ՀԱԿ-ից` Լեւոն Զուրաբյանը, Դեմկուսից` Արամ Սարգսյանը։

Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը կամ այդ թեմայով խոսելը: Քանի որ իշխանությունները չեն դադարում սպառնալիքներն արցախցիների հասցեին եւ Արցախի էջը փակելու ուղղությամբ, անգամ Արցախի ներկայացուցչության շենքի հարցն է օդում կախված, որի ճակատագիրը պարզ կլինի մինչեւ տարեվերջ: Թերեւս այս ճնշումների հետեւանքն է, որ մասնակիցների թիվը համեստ է եղել: Իսկ Արցախի նախագահի եւ խորհրդարանի նախագահի պաշտոնների համալրման թեման էլ չի արծարծվել, որոշել են դրան անդրադառնալ առաջիկայում։ Նիկոլ Փաշինյանը կամաց հասնում է իր նպատակին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին

Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Thu, 24 Sep 2026 15:20:16 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով