Շաբաթ , 28 Նոյեմբերի 2026

Արցախցիները շունչը պահած սպասում են

Արցախցիները շունչը պահած սպասում են

Sat, 28 Nov 2026 11:30:20 +0400


Երեւանի Նաիրի Զարյան 17/Ա հասցեում գտնվող Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքի շուրջ դատական գործընթացը ձգձգվում է։ Օրեր առաջ գրել էինք, որ նոյեմբերի 26-ին վերաքննիչ վարչական դատարանը կհրապարակի դատական ակտը։ Ինչպես հայտնի է՝ դատախազությունը պահանջում է այն վերադարձնել կառավարությանը։ Արցախի շահերը ներկայացնող փաստաբան Ռոման Երիցյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ դեռ չկա որոշումը, վերաքննիչ դատարանից դեռ չեն արձագանքել։ Հարցին՝ նման պրակտիկա կա՞, երբ որոշման հրապարակման սահմանված ժամանակից մեկ օր անց էլ դա տեղի չի ունեցել, Երիցյանը պատասխանեց․ «Վերաքննիչ վարչականը միշտ էլ ուշ է տալիս որոշումները, այնպես չէ, որ երբեւէ ժամկետում որոշում է կայացրել»։

Նշենք, որ Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքի սեփականության իրավունքի վերաբերյալ գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշել է վերաքննիչ բողոքը քննել գրավոր ընթացակարգով՝ առանց դատական նիստ հրավիրելու։ Սա միակ տեղն է, որտեղ Արցախի հանձնումից հետո վտարանդի մեր հայրենակիցները հավաքվում, քաղաքական, սոցիալական հարցեր էին քննարկում, եւ շենքում նաեւ մի արցախցի ընտանիք էր բնակվում: Դա է պատճառը, որ արցախցիները շունչը պահած դատարանի որոշմանն են սպասում։

Հիշեցնենք․ ՀՀ կառավարության որոշմամբ, դեռեւս 1997 թվականին շենքն անհատույց փոխանցվել է Արցախի Հանրապետությանը։ Դրա սեփականության իրավունքը հետագայում պետական գրանցում է ստացել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Առաջարկում եմ ներկայիս նախագիծը համադրել Արցախի Սահմանադրության հետ». Գևորգ Դանիելյան

«Առաջարկում եմ ներկայիս նախագիծը համադրել Արցախի Սահմանադրության հետ». Գևորգ Դանիելյան Wed, 25 Nov 2026 22:43:27 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով