Երկուշաբթի , 28 Սեպտեմբերի 2026

Եթե որոշել են Արցախի հարցը հանել իրենց քաղաքական օրակարգից, ո՞վ է ներկայացնելու Արցախի ժողովրդի իրավունքները

Եթե որոշել են Արցախի հարցը հանել իրենց քաղաքական օրակարգից, ո՞վ է ներկայացնելու Արցախի ժողովրդի իրավունքները

Mon, 28 Sep 2026 13:48:53 +0400


Հայաստանի իշխանությունների ներկայիս քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է։ Այդ գործընթացի համատեքստում Արցախի հիմնահարցը, ըստ Արցախի ներկայացուցիչների, աստիճանաբար դուրս է մղվում քաղաքական օրակարգից, ինչը նրանք համարում են անընդունելի։

Այս մասին «Արցախը երեք տարի անց․ փաստեր, քաղաքական պատասխանատվություն և ապագայի օրակարգ» խորագրով քննարկման ընթացքում հայտարարել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը։

Նրա խոսքով՝ խաղաղության հաստատումը չպետք է հակադրվի Արցախի և արցախահայության իրավունքներին։ Տարածաշրջանային կայունությունն ու Հայաստանի անվտանգությունը, ըստ Գալստյանի, կարևորագույն խնդիրներ են, սակայն խաղաղության գործընթացը, նրա գնահատմամբ, չպետք է ենթադրի պատմական ու քաղաքական հիշողության մոռացում կամ արցախահայության իրավունքների հարցի լռեցում։

Գալստյանը նաև ընդգծել է, որ Արցախից բռնի տեղահանված մարդկանց խնդիրները չպետք է սահմանափակվեն միայն սոցիալական աջակցության և կենցաղային հարցերի շրջանակում։ Նրա խոսքով՝ արցախահայության՝ Հայաստանում գտնվելը չի նշանակում, որ նրանց քաղաքական խնդիրներն այլևս գոյություն չունեն։

Արցախցի գործիչը կարևոր է համարել նաև այն հարցը, թե ով պետք է ներկայացնի Արցախի ժողովրդի իրավունքներն ու պահանջները, եթե Հայաստանի իշխանությունները որոշել են Արցախի հարցը չներառել իրենց քաղաքական օրակարգում։ Նրա համոզմամբ՝ այդ խնդիրը չպետք է մնա քաղաքական անորոշության պայմաններում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տեր Ռուբեն․ «Նրանց զոհողությունը մեր ներկայի պատասխանատվությունն է»

Տեր Ռուբեն․ «Նրանց զոհողությունը մեր ներկայի պատասխանատվությունն է» Sun, 27 Sep 2026 23:12:00 +0400 Վեց …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով