Երեքշաբթի , 26 Մայիսի 2026

Պապը կոչ է արել ռազմական հակամարտություններում չկիրառել արհեստական բանականություն

Պապը կոչ է արել ռազմական հակամարտություններում չկիրառել արհեստական բանականություն

Mon, 25 May 2026 23:30:25 +0400


Հռոմի Լեւոն 14-րդ Պապը հայտարարել է, որ անհրաժեշտ է էթիկապես սահմանափակել արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառությունը ռազմական գործողությունների, ռազմական հակամարտությունների ժամանակ։

Այս մասին կարդում ենք Սրբազան Քահանայապետի «Magnifica Humanitas» պապակա հրովարտակում։ «Արհեստական բանականության վերահսկողությունը չպետք է շարունակի գտնվել քչերի ձեռքում»,- գրել է Լեւոն 14-րդը։

Սրբազան Քահանայապետի հրովարտակում ասվում է, որ անհրաժեշտ է պաշտպանել մարդկության՝ մարդ լինելու մեծությունը՝ հարափոփոխ տեխնոլոգիական դարաշրջանում, ինչպես նաեւ՝ պահանջել է սահմանափակել ռազմական նպատակներով արհեստական բանականության տեխնոլոգաների ներգրավումը՝ սահմանելով ամենախիստ էթիկական պահանջներ։

Սրբազան Պապը հիշեցրել է, որ արդարացի պատերազմի մասին քրիստոնեական ընկալումը սահմանված է չորս սկզբունքների վրա։ Այժմ, սակայն «արդարացվածության սկզբունքը» կարծես թե սկսում է հնացված համարվել։ Լեւոն 14-րդը հիշեցրել է, որ ռազմական ուժը կարող է կիրառվել միայն ինքնապաշտպանության համար եւ դա խիստ սահմանված սկզբունք է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

7 հազար աշխատակից կզբաղվի Արհեստական բանականությամբ

7 հազար աշխատակից կզբաղվի Արհեստական բանականությամբ Wed, 20 May 2026 22:30:29 +0400 Meta Platforms ընկերությունը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով