«Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին

«Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին

Fri, 04 Sep 2026 08:15:46 +0400


Մենք գրել էինք, որ 150 թուրք գործարարներ են Հայաստան ժամանել, որոնք «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում հայ գործարարների հետ երկօրյա տնտեսական ֆորումի էին մասնակցում: Տեղեկացանք, որ միջոցառումը, որի կազմակերպիչն Արդյունաբերողների եւ գործարարների միությունն է, դրամաշնորհ է ստացել Եվրոպական Միությունից` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու միջսահմանային կապերի ամրապնդման թեմայով։ Ինչ վերաբերում է թուրք գործարարների այցին, ապա պարզեցինք, որ հայկական կողմը չի մասնակցել թուրք գործարարների ընտրությանը, անգամ այցելուների քանակը չի որոշել: Միայն հրավերներ է ուղարկել հայ գործարարներին, եւ 140 անձ հաստատել է իր մասնակցությունը ֆորումին, սակայն միջոցառմանը ներկա է եղել շուրջ 120 գործարար։ Ընդ որում, թուրքական կողմի բոլոր ծախսերը, ներառյալ սնունդը, Երեւանի կենտրոնում հյուրանոցի կեցություն, տեսարժան վայրեր այցելություններ եւ այլն, հոգացել են դրամաշնորհի միջոցներից, սակայն Հայաստանի մարզերից ժամանած գործարարների գիշերակացի կամ այլ ծախսեր չեն նախատեսվել։

Օրինակ` Մեղրիից կամ Ագարակից մարդիկ իրենց հաշվին են եկել Երեւան, իսկ Թուրքիայից եկողներն իրենց գրպանից ոչ մի լումա չեն ծախսել։ Մեզ չասացին, թե որքան գումար է հատկացրել ԵՄ-ն, որքան հասկացանք` խոսքը հարյուր հազար, գուցե ավելի դոլարի մասին է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Երբ Նիկոլենք փորձում են մարդկանց համոզել, թե իրենք ոչնչից չեն վախենում

Երբ Նիկոլենք փորձում են մարդկանց համոզել, թե իրենք ոչնչից չեն վախենում Sat, 26 Sep 2026…

7 րոպե ago

ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի

ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի Sat, 26 Sep 2026 17:00:24 +0400 Ղազախստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար Թիմուր…

22 րոպե ago

Մի ընդհատեք հերոսների կյանքը․ վերականգնեք հիշատակը

Մի ընդհատեք հերոսների կյանքը․ վերականգնեք հիշատակը Sat, 26 Sep 2026 16:45:40 +0400 Այսօր հերոսության խորհրդանիշ…

37 րոպե ago

ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է

ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Sat, 26 Sep 2026 16:30:46 +0400…

52 րոպե ago

ՀԱԵ «բարենորոգման» տրամաբանությունը

ՀԱԵ «բարենորոգման» տրամաբանությունը Sat, 26 Sep 2026 16:15:16 +0400 Սեպտեմբերի 24-ին վարչապետի հանձնարարությամբ կազմված եւ…

1 ժամ ago

Փեզեշքիանը նշել է Թրամփի հետ բանակցելու գլխավոր պայմանը

Փեզեշքիանը նշել է Թրամփի հետ բանակցելու գլխավոր պայմանը Sat, 26 Sep 2026 16:00:06 +0400 Իրանի…

1 ժամ ago