Ինչ տարան իրենց հետ Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկից

Ինչ տարան իրենց հետ Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկից

Fri, 04 Sep 2026 13:15:06 +0400


Փաշինյան-Պուտին հանդիպմանն ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի մեծ ուշադրությամբ են հետեւել ու անդրադարձել, քան, թերեւս, հայկական լրատվամիջոցները։

haqqin.az-ի մեկնաբան Սամեդ Քերիմովն իր՝ «Փաշինյանը ձգում է, Պուտինը՝ պահանջում» հոդվածում գրում է, որ զրույցը Պուտինը սկսեց նույն բառերով, որոնցով որ վերջին 3 տարին խոսում է Հայաստանի մասին։ Այն է՝ Ռուսաստանը կողմ է Հայաստանի հետ բարեկամական, փոխադարձ շահավետ ու երկկողմանի օգտակար հարաբերություններին՝ դաշնակցային ու ռազմավարական բնույթի համագործակցության հիմքով։ Ադրբեջանցի մեկնաբանը հիշեցնում է ՌԴ նախագահի ներկայացրած տնտեսական համագործակցության թվերը՝ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերն է՝ շուրջ 30 տոկոս։ Տարվա առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունը կազմել է 2,5 միլիարդ դոլար, Հայաստանի ԱԱՀ-ն ԵԱՏՄ-ի կազմում գտնվելու տարիներին 2015-ի 10,6 միլիարդից աճել է 29,2 միլիարդ՝ 2025-ի տվյալներով։ ԵԱՏՄ արտահանումներն աճել են տասնյակ անգամ, միութենական շուկայում Հայաստանի արտաքին առեւտուրը կազմում է շուրջ 36 տոկոս։ «Հետո ասվեց գլխավորը՝ Հայաստանի ձգտումը դեպի Եվրամիություն Պուտինն անվանեց սուվերեն երկրի բնական ու օրինական իրավունքը՝ հայ ժողովուրդը պիտի որոշի, թե ուր գնա։ Եվ հենց միանգամից ավելացրեց, որ դա ԵԱՏՄ-ի կազմում գտնվելու մասով խնդիրներ է ստեղծում, սպառնում է առեւտրային հարաբերությունների ու առավելությունների զրոյացմամբ, կապերի խզումով։ Խնդրանքը հնչեց առանց ձեւականությունների՝ կողմնորոշվել հնարավորինս արագ, որովհետեւ Մոսկվան պետք է իմանա, թե ինչպես կորեկցիայի ենթարկի իր քաղաքականությունը»,- գրում է ադրբեջանցի փորձագետը։

Պուտինի հայտարարությանը ՀՀ վարչապետը պատասխանեց այնպես, ինչպես կպատասխանեին կնքված պայմանագրից ունեցած որեւէ բողոքի՝ Երեւանը վերլուծել է ամբողջ պայմանագիրը՝ երկկողմանի եւ միութենական, եւ որեւէ խախտում չի հայտնաբերվել։ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ պայմանագիրը սահմանում է երկրի կողմից դուրս գալու որոշման ընթացակարգը՝ անդամ պետությանը հեռացնելու ընթացակարգ չկա։ Դուրս եկող պետությունը պարտավոր է վեց ամիս առաջ տեղեկացնել իր գործընկերներին։ «Մենք դեռ չենք տեղեկացրել մեր գործընկերներին»,- հայտարարել է Փաշինյանը։ Պուտինը լսել է ու չի համաձայնել՝ հայտարարությունն այն մասին, որ ուզում եք միանալ մեկ այլ տնտեսական միության՝ նշանակում է հայտարարություն անել այս միությունից դուրս գալու մասին։ Քերիմովը շեշտում է՝ Փաշինյանը խոսում է գործընթացի լեզվով, իսկ Պուտինը՝ ըստ էության։ Ադրբեջանցի հեղինակը շեշտում է․ Երեւանում Մոսկվայից ոչ պակաս լավ են հասկանում, որ Հայաստանը չի կարող միաժամանակ երկու տնտեսական գոտիներում գտնվել ու գործունեություն ծավալել, սակայն Երեւանը Բրյուսելից դրական պատասխանի է սպասում, իսկ դրանք կարող են տարիներ տեւել։ Դե իսկ Հայաստանի վարչապետ Փաշինյանն էլ ուզում է այդ տարիներն առանց շտապելու ապրել ու միաժամանակ օգտվել ռուսական բարիքներից, մինչեւ ԵՄ-ի կողմից որեւէ դրական ակնարկ ստանալը։

Ադրբեջանցի մեկնաբանը, վերլուծելով Գյումրիի ռուսական ռազմաբազան փակելու հարցը, Բիշքեկում Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքների մասին գրում է, որ երկու կողմն էլ Բիշքեկից հեռացան՝ իրենց հետ տանելով այն, ինչի համար եկել էին՝ աուդիտի անցկացում որոշելու փոխարեն։ Ըստ Քերիմովի՝ թե՛ ռուսական, թե՛ հայկական կողմին պետք էր ժամանակ։ Ռուսական կողմին այդ ժամանակը պետք է Հարավային Կովկասը չկորցնելու համար, մինչեւ այլ ուղղությամբ կարեւոր հարցեր է լուծում, իսկ հայկական կողմին՝ գոյությունը պահպանելու համար, մինչեւ ԵՄ-ից որեւէ դրական ազդակ գա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում

Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում Fri, 04 Sep 2026…

14 րոպե ago

Արդեն ծաղրում է, բայց ինչքան զուսպ էր ինքը, երբ փողոցում պայքար կար

Արդեն ծաղրում է, բայց ինչքան զուսպ էր ինքը, երբ փողոցում պայքար կար Fri, 04 Sep…

17 րոպե ago

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց Fri, 04 Sep 2026 15:29:26 +0400 Մեջբերում. «ՀՀ քնչական…

18 րոպե ago

Ի՞նչ է սպասվում Գյումրիին 102-րդ ռազմաբազայի դուրսբերումից հետո

Ի՞նչ է սպասվում Գյումրիին 102-րդ ռազմաբազայի դուրսբերումից հետո Fri, 04 Sep 2026 15:15:12 +0400 ՀՀ…

32 րոպե ago

Տիգրանաշենի՝ հայկական լինելու ապացույցների մասին․ Մանե Թանդիլյան

Տիգրանաշենի՝ հայկական լինելու ապացույցների մասին․ Մանե Թանդիլյան Fri, 04 Sep 2026 15:14:11 +0400 Latest news…

33 րոպե ago

Թույլ կտա՞ն տերերդ, որ ասես․ «Ես ներողություն եմ խնդրում»

Թույլ կտա՞ն տերերդ, որ ասես․ «Ես ներողություն եմ խնդրում» Fri, 04 Sep 2026 14:45:27 +0400…

1 ժամ ago