Թույլ կտա՞ն տերերդ, որ ասես․ «Ես ներողություն եմ խնդրում»

Թույլ կտա՞ն տերերդ, որ ասես․ «Ես ներողություն եմ խնդրում»

Fri, 04 Sep 2026 14:45:27 +0400


Այնքա՜ն ստով է լցվել մեր երկիրը, որ երբեմն արդեն չես տարբերում՝ որտեղ է սուտը, որտեղ՝ ճշմարտությունը։ Չես տարբերում այն պատճառով, որ սուտը դարձել է պետական քաղաքականության գործիք։ Պետության գլուխ կանգնած ժամանակավոր իշխանությունը խրախուսում է նրանց, ովքեր իրենց ստերով, բանսարկություններով ու շանտաժով օգնում են իշխանությանն ազատվել այլախոհներից։
Բայց փուչիկները, որքան էլ մեծ փչվեն, պայթում են։ Արդեն բազում նման փուչիկներ են պայթել, և տեսել ենք, որ «ահաբեկիչ», «հայրենիքի դավաճան» ու նման ծանր բառերը, որոնցով մարդկանց նկատմամբ քրեական հետապնդումներ էին սկսվել, զուտ աղմուկ էին, հանրությանը պառակտող, թուլացնող, խեղդող օղակ։

Վերջերս էլ հերթական մի փուչիկ պայթեց։ 2026 թվականի օգոստոսի 31-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ընդդեմ Ստեփան Ասատրյանի ներկայացրած հայցը։

Դատարանը պարտավորեցրել է Ստեփան Ասատրյանին հերքել իր հրապարակած տեղեկությունները, որոնց համաձայն՝ Միքայել Աջապահյանը խրախուսել է ահաբեկչություն, բանտից սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կին և աղջիկ ունի։

Դատարանը սահմանել է նաև հերքման հստակ տեքստը․
«Ես՝ Ստեփան Ասատրյանս, հրապարակային հայտարարում եմ, որ […] հայտնել եմ բացահայտ սուտ տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը»։

Իրավական ընթացակարգը, իհարկե, իր ճանապարհն ունի։ Քանի որ վճիռը կայացվել է առաջին ատյանի դատարանում, այն օրինական ուժի մեջ կմտնի հրապարակումից մեկ ամիս անց, եթե այն չբողոքարկվի Վերաքննիչ դատարանում։ Հետևաբար, հինգօրյա ժամկետի հաշվարկն էլ կսկսվի վճռի վերջնական ուժի մեջ մտնելուց հետո։

Բայց հարցը նույնիսկ սա չէ։ Հարցն այն է, թե ինչպե՞ս կարող է հոգևոր մարդը նման խոսքեր ասել մեկ այլ հոգևորականի մասին, իսկ հետո միայն դատարանի որոշմամբ ստիպված լինել դրանք հերքել։ Հոգևոր մարդը, առաջին հերթին, Աստծուց պիտի վախենա։ Դատավորը Աստված է։ Աստծուց վախեցիր, ոչ թե դատարանի վճռից։

Եթե հոգևոր մարդը գիտակցում է, որ սուտ է ասել, ներողություն խնդրելու համար պարտադի՞ր է դատարանի վճիռը։ Թե՞ այստեղ էլ ամեն ինչ կախված է նրանից, թե իրեն օգտագործողները թույլ կտա՞ն ասել՝ «Ես սխալվել եմ։ Ներողություն եմ խնդրում»։
Ահա սա է իրական հարցը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մանվելն ասում էր՝ «հացը պարտավորեցնող է», չգիտեր, որ հացուրացներ կան

Մանվելն ասում էր՝ «հացը պարտավորեցնող է», չգիտեր, որ հացուրացներ կան Fri, 04 Sep 2026 17:15:58…

11 րոպե ago

էդ լոլոները տարեք ուրիշներին պատմեք

էդ լոլոները տարեք ուրիշներին պատմեք Fri, 04 Sep 2026 17:00:43 +0400 Latest news from Secure…

26 րոպե ago

Սիրանուշ Սահակյանի կոչը` իրավաբանների մասնագիտական համայնքներին  և ակադեմիական շրջանակներին

Սիրանուշ Սահակյանի կոչը` իրավաբանների մասնագիտական համայնքներին  և ակադեմիական շրջանակներին Fri, 04 Sep 2026 16:54:58 +0400…

32 րոպե ago

Հայտնի է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը

Հայտնի է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը Fri, 04 Sep 2026 16:42:39 +0400 Գագիկ Ծառուկյանի կալանքը…

44 րոպե ago

#Ուղիղ․ Դատարանը հրապարակում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը

#Ուղիղ․ Դատարանը հրապարակում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը Fri, 04 Sep 2026 16:04:23…

1 ժամ ago

Ալիևը և Պուտինը մեզ երկու քարի արանքն են դրել

Ալիևը և Պուտինը մեզ երկու քարի արանքն են դրել Fri, 04 Sep 2026 16:00:17 +0400…

1 ժամ ago