Մանվելն ասում էր՝ «հացը պարտավորեցնող է», չգիտեր, որ հացուրացներ կան

Մանվելն ասում էր՝ «հացը պարտավորեցնող է», չգիտեր, որ հացուրացներ կան

Fri, 04 Sep 2026 17:15:58 +0400


Ես էլի եմ գրել, բայց նորից եմ գրում․ մարդուն չի կարելի նսեմացնել, ստորացնել։ Առավել ևս՝ անպաշտպան մարդուն։ Գագիկ Խաչատրյանի մասին հիմա չեմ գրելու, այլ հիշեցնելու եմ գեներալ Մանվելին։ Գեներալ Մանվելին համարել եմ 2018-ի առաջին զոհը։ Երևի հիշում եք՝ ինչպես «Հայկական ժամանակ» լրատվական կայքը 2018 թվականի օգոստոսի 20-ին հրապարակեց ԱԱԾ մեկուսարանում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի թաքուն արված լուսանկարը։ Դա պարզապես լուսանկար չէր։ Դա ծաղր էր, նսեմացում, նվաստացում և վրեժխնդրություն։ «Հայկական ժամանակը» հետո ներողություն խնդրեց և հեռացրեց լուսանկարը, բայց սև գործն արդեն արված էր։ Այդտեղից սկսվեց մեր բանակի հերոսների, մեր գեներալների նսեմացման փուլը։ Գիտե՞ք՝ դա ոնց սկսվեց։ Սկզբում հանրության մեջ ստեղծեցին այն կարծիքը, թե նա զինվորի տուշոնկա է գողացել։ Ատելություն սերմանեցին, թշնամանք սերմանեցին, մարդկանց մեջ վրեժխնդրության զգացում արթնացրին։ Հետո արդեն հարձակումը շատ ավելի հեշտ էր։ Հանրությունը հասցվել էր այն աստիճանի, որ արդեն ծարավ էր վրեժխնդրության։ Մարդուն նախ զրկեցին մարդկային կերպարից, հետո նրա նվաստացումը ներկայացրին որպես արդարություն։

Ես Մանվելի մասին միայն մի փոքրիկ դրվագ կպատմեմ։ Ինչքան հիշում եմ պաշտոնը՝ նա Գորիսում բանակային կորպուսի հրամանատար էր։ Շտաբը հենց մեր տան կողքին էր։ Առիթ եմ ունեցել նրա հետ խոսելու։ Մի անգամ նույնիսկ մեր տուն հրավիրեցի՝ հացի։ Ասաց․ «Ես Գորիսում հաց ուտելու չեմ գնում, որովհետև հացը պարտավորեցնող է»։

Հացը պարտավորեցնող է։ Հիշեք այս խոսքերը։ Ինչքա՜ն պարզ խոսք է, բայց ինչքա՜ն մեծ իմաստ ունի։ Հաց կիսելը մարդու հետ քեզ ինչ-որ կերպ պարտավորեցնում է։ Հացը միայն հաց չէ։ Այն վստահություն է, մարդկային կապ, հիշողություն, պատասխանատվություն։ Ու ես կուզեի, որ Փաշինյանն էլ հիշեր այդ խոսքերը, հատկապես այն ժամանակ, երբ հրապարակում գոռում էր․ «Գեներալ Մանվելը միացավ մեզ, ժողովո՜ւրդ, գեներալ Մանվելը»։ Ողջ հրապարակը ծափահարում էր, թնդում ՝«Մանվե՜լ, Մանվե՜լ․․․»։

Կուզեի իմանալ՝ նրա հետ հա՞ց կտրեց Նիկոլ Փաշինյանը։ Հավատացած եմ՝ շատ անգամ։ Ու եթե հացը, Մանվելի ասածով, պարտավորեցնող է, այդ հացը Նիկոլին ոչինչ չպարտավորեցրե՞ց։ Ոչ մի բան չասա՞ց։ Ո՞ւր կորավ այդ պարտավորությունը, երբ նույն մարդուն սկսեցին ստորացնել, նվաստացնել, մարդկային արժանապատվությունից զրկել։

Եվ հիմա, երբ խոսում եք Գագիկ Խաչատրյանի ստորացման, նսեմացման մասին, ես ուզում եմ մի բան ասել․ Մենք դա թույլ ենք տվել։ Ու ամենացավալին այն է, որ շարունակում ենք թույլ տալ։ Նա այդ շարունակության մեջ է․․․

Մենք թույլ տվեցինք, որ մարդուն նախ հանրության աչքում ստորացնեն, նրան ատելի դարձնեն, իսկ հետո նրա նվաստացումը ներկայացնեն որպես արդարություն։ Եթե դա արեցին ազգային հերոսի նկատմամբ, այսօր ազգովի բոլորս ենք հայտնվել այդ նսեմացման թակարդում։ երբ մեկ մարդու ստորացումն ընդունում ես որպես նորմալ բան, վաղը հերթը կարող է հասնել մեկ ուրիշին։ Իսկ հետո՝ քեզ։
Մարդուն չի կարելի ստորացնել։ Ոչ մեղավորին, ոչ անմեղին։ Առավել ևս՝ անպաշտպան մարդուն։ Որովհետև մարդու արժանապատվությունը պաշտպանելը միայն այդ մարդու մասին չէ։ Դա մեր մարդկային արժանապատվության մասին է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մինսկը պնդում է՝ սահմանափակել ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերի հասանելիությունը Հայաստանին

Մինսկը պնդում է՝ սահմանափակել ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերի հասանելիությունը Հայաստանին Thu, 12 Nov 2026 10:00:07 +0400…

18 րոպե ago

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը մահացել է

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը մահացել է Thu, 12 Nov 2026 09:55:12 +0400 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ…

23 րոպե ago

Բանանը ուտելու համար չէր, Փաշինյանը հասել է Դուբլին

Բանանը ուտելու համար չէր, Փաշինյանը հասել է Դուբլին Thu, 12 Nov 2026 09:51:06 +0400 Latest…

27 րոպե ago

«Հրապարակ». Անպատժելիության մթնոլորտն է երկրում ստեղծել նման իրավիճակ

«Հրապարակ». Անպատժելիության մթնոլորտն է երկրում ստեղծել նման իրավիճակ Thu, 12 Nov 2026 09:45:28 +0400 «Ուժեղ…

32 րոպե ago

Չեմ վերցնելու ավագանու մանդատը․ Գերասիմ Վարդանյան

Չեմ վերցնելու ավագանու մանդատը․ Գերասիմ Վարդանյան Thu, 12 Nov 2026 09:30:52 +0400 Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում…

47 րոպե ago

Պետություն առանց բովանդակության

Պետություն առանց բովանդակության Thu, 12 Nov 2026 09:30:07 +0400 Քաղաքագետ Լևոն Զարգարյանը գրել է․ «Պետություն…

48 րոպե ago