Բանակում COVID-ի դեմ պատվաստումներից մահացությունները դեպքերն են քննումը
Fri, 04 Sep 2026 18:00:17 +0400
Միացյալ Նահանգներում, ռազմական բժիշկ Թերեզա Լոնգը կհետաքննի ամերիկյան զինուժում հակակորանավիրուսային պատվաստումներից մահացությունների դեպքերը։ Այս մասին հայտնում է Politico հանդեսը։ Համաձայն հաղորդման, Լոնգը նման տեղեկություններ է հնչեցրել Վիրջինիայի ֆեդերալ դատարանում տված ցուցմունքների ժամանակ։ Նա մասնավորապես ասել է, որ հետաքննությունը արդեն մեկնարկել է Առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի-կրտսերի եւ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի նախաձեռնությամբ։ Լոնգը հանդիսանում է Առողջապահության նախարարի ավագ ռազմաբժշկական խորհրդականը։
Նա հետաքննության ընթացքում կուսումնասիրի բանակում տեղի ունեցած 2544 զինվորականների մահվան դեպքերը, որոնք տեղի են ունեցել բժշկական պատվաստումների հետեւանքով, սակայն որոնց պարագայում չի նշվել, որ մահը կապ ունի հակակորանավիրուսային պատվաստման թողած կողմնակի բացասական ազդեցության հետ։ Լոնգը ասել է, որ հետպատվաստումային բարդություններով պայմանավորված մահացության դեպքերի հետաքննությունը կավարտի մեկ տարվա ընթացքում։ Նա նաեւ ասել է, որ առնվազն քսանութ մահացության դեպք ունի իր ձեռքի տակ, որոնք ուղղակիորեն կապված են հակակորոնավիրուսային պատվաստման հետ։ Նշենք, որ զինվորականների պարտադիր հակակորանավիրուսային պատվաստումը սահմանվել էր նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից 2021 թվականին։