Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել է

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել է

Fri, 04 Sep 2026 18:25:08 +0400


Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համալրվել է 120 ռադիո և 45 նոր աուդիոգիդերով։ Աուդիոգիդերը հինգ լեզվով են՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և չինարեն։ Շուտով կավելանան նաև իսպաներենն ու իտալերենը։

«Այս ներդրումը շատ կարևոր է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար, քանի որ այն բարձրացնում է թանգարանի աշխատանքների արդյունավետությունը։ Օրինակ, ռադիոգիդերի միջոցով սրահում միաժամանակ կարող են մի քանի էքսկուրսավարներ աշխատել և առանց աղմուկի, առանց միմյանց խանգարելու մեծ խմբերի սպասարկել, իսկ աուդիոուղեցույցն օգնում է դառնալ ինքդ քո էքսկուրսավարը՝ որոշելով շրջայցի տեմպը»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

««Ստեփան Գիշյան» հիմնադրամն այն հաստատություններից է, որը մշտապես օգնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Առաջին համատեղ ծրագիրը մենք իրականացրեցինք 2020թ.–ին, երբ «Ստեփան Գիշյան» հիմնադրամի աջակցությամբ ձեռք բերեցինք պրոյեկտորներ, որոնք մինչև այսօր գործածվում են թանգարանում։ Սա մեր երկրորդ հաջող համագործակցությունն է, որի շնորհիվ մենք ունեցանք 120 ռադիոգիդ և 45 աուդիոգիդ»,- նշում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ թշնամին շարունակում է սպառնալ Հայաստանին

Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ թշնամին շարունակում է սպառնալ Հայաստանին Mon, 09 Nov 2026…

11 րոպե ago

Հայաստանը վստահեցրել է Թեհրանին․ Իրանի պաշտոնական արձագանքը

Հայաստանը վստահեցրել է Թեհրանին․ Իրանի պաշտոնական արձագանքը Mon, 09 Nov 2026 13:00:12 +0400 Հայաստանը վստահեցրել…

22 րոպե ago

Անհրաժեշտ է դադարեցնել զիջումների քաղաքականությունը

Անհրաժեշտ է դադարեցնել զիջումների քաղաքականությունը Mon, 09 Nov 2026 12:57:53 +0400 ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության…

25 րոպե ago

Եռաբլուրը ստեղծած անձը` մեր թշնամին, չի կարող ՀՀ Սահմանադրությունը որոշել, դա դավաճանություն ա

Եռաբլուրը ստեղծած անձը` մեր թշնամին, չի կարող ՀՀ Սահմանադրությունը որոշել, դա դավաճանություն ա Mon, 09…

29 րոպե ago

Շուշին հայկական էր, դրա համար էր մեզ պետք

Շուշին հայկական էր, դրա համար էր մեզ պետք Mon, 09 Nov 2026 12:52:45 +0400 Արցախյան…

30 րոպե ago

«Ուժեղ Հայաստանը» Եռաբլուրում է

«Ուժեղ Հայաստանը» Եռաբլուրում է Mon, 09 Nov 2026 12:46:00 +0400 Latest news from Հրապարակ ©…

37 րոպե ago