«Հրապարակ»․ Հիմա էլ մարզպետի թեմայով է Միքայելյանին նվաստացնում

«Հրապարակ»․ Հիմա էլ մարզպետի թեմայով է Միքայելյանին նվաստացնում

Sat, 05 Sep 2026 08:45:52 +0400


Նիկոլ Փաշինյանը «կզըցնելու» քաղաքականություն է որդեգրել ոչ միայն քաղաքական ընդդիմախոսների, այլեւ յուրայիններից ոմանց նկատմամբ։ Իշխանական թիմում դեռ տարակուսած են ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին նվաստացնելու փաստից, երբ ՔՊ վարչությունը նրան չընտրեց Պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, փոխարենը ընտրեց խմելու հանդեպ մեծ սեր ունեցող Վիլեն Գաբրիելյանին: Բայց Սասուն Միքայելյանի «փորձությունները» դրանով չեն ավարտվել:

Ինչպես հայտնի է՝ խորհրդարանական ընտրություններից հետո Կոտայքի մարզպետի պաշտոնը թափուր է, քանի որ նախկին մարզպետ Ահարոն Սահակյանը, Փաշինյանի որոշմամբ, պատգամավորական մանդատ վերցրեց ու գնաց ԱԺ: Եվ տեւական ժամանակ է՝ մարզպետի թեկնածու է փնտրում` չի գտնում: Իշխանական կուլիսներում մի քանի անուն շրջանառվեց, սակայն ոչ մեկը չնշանակվեց։ Ընդ որում՝ ուշագրավ է, որ փոխմարզպետը՝ Վասակ Վարդանյանը, Սասուն Միքայելյանի փեսան է՝ դստեր ամուսինը։ Մարզում դեմ չէին լինի նրա նշանակմանը, բայց Փաշինյանը որոշել է չնշանակել: Թերեւս, չի ուզում, որ ողջ Կոտայքը դառնա Սասունի կալվածքը, տղան` Հրազդանի քաղաքապետ, փեսան՝ մարզպետ, ինքը` օլիգարխ: Դիմացը Հրազդանի ընտրություններն են, նախնական որոշմամբ՝ նորից Սեւակ Միքայելյանն է գլխավորելու ՔՊ ցուցակը։

Մեզ պատմեցին, որ այս ընթացքում, քանի դեռ մարզպետի պաշտոնը թափուր է, մարզում տիրող իրավիճակի, առաջիկա ՏԻՄ ընտրությունների մասին քննարկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի նախկին մարզպետին է հրավիրում վարչություն՝ իրավիճակը ներկայացնելու, ոչ թե մարզպետի պարտականությունները կատարող Վասակ Վարդանյանին։ Այս փաստն այնքան է նյարդայնացրել Միքայելյանին, որ նույնիսկ ընտանիքը քննարկել է Վասակ Վարդանյանի հրաժարականի հարցը։ Իհարկե, դժվար թե նման համարձակություն դրսեւորեն, սակայն ասում են` Վասակ Վարդանյանն էլ է իրեն վիրավորված զգում, եւ մազ է մնում, որ սեփական նախաձեռնությամբ լքի մարզպետարանը։ Ընդ որում, ՔՊ հնաբնակները հիշում են, որ երբ կուսակցությունը նոր էր կազմավորվում, եւ Վասակն էլ դեռ Սասունի փեսան չէր, այն քչերից էր, որ կարողացել է մրցակցել ՀՀԿ-ի իշխանության, մասնավորապես՝ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ եւ տեղ զբաղեցնել քաղաքի ավագանիում: Հետեւաբար, ըստ ՔՊ-ականների՝ «Վասակը միայն Սասուն Միքայելյանի փեսան չէ»։
Իշխանական թիմից մեզ ասացին, որ աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններին Կոտայքի մարզի կուրատոր է նշանակվել Ահարոն Սահակյանը: Սակայն մնում է հասկանալ՝ այդ դեպքում ինչո՞ւ Փաշինյանը նրան բերեց խորհրդարան, եթե կադրային նման սով կա, եւ չի կարողանում փոխարինողի հարցը լուծել։

Ոմանց կարծիքով՝ Փաշինյանը հատուկ է Սասուն Միքայելյանի «օդերը փակում»․ շատերը հիշում են, որ ամիսներ առաջ կուսակցության փակ նիստերից մեկի ժամանակ Սասուն Միքայելյանն այն քչերից է եղել, որ դեմ են արտահայտվել Տիգրանաշենը հանձնելուն եւ Փաշինյանին առաջարկել են գոնե փոխանակել Արծվաշենի հետ, բայց Փաշինյանը վրդովված հոխորտացել է Միքայելյանի վրա, թե` ինչպես ես ինձ դրդում հանցագործության՝ «ՀՀ սուվերեն տարածքը թշնամուն նվիրել»: Դրանով թեման փակվել է։ Հիմա, երբ Տիգրանաշենի հարցը կրկին օրակարգ է մտնում, Փաշինյանը, ըստ ամենայնի, որոշել է Միքայելյանի եւ մյուս «համարձակների» աչքը վախեցնել, որ չհանդգնեն ծպտուն հանել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սանկցիաներ են սահմանել ութ կանադական կազմակերպության նկատմամբ

Սանկցիաներ են սահմանել ութ կանադական կազմակերպության նկատմամբ Sat, 07 Nov 2026 18:30:07 +0400 Միացյալ Նահանգները…

17 րոպե ago

Նրանք փողով ծախել են իրենց հավատն ու ինքնությունը

Նրանք փողով ծախել են իրենց հավատն ու ինքնությունը Sat, 07 Nov 2026 18:15:42 +0400 Լիբերալ…

31 րոպե ago

Ընտրություններից առաջ Փաշինյանի ռեպրեսիվ շղթան․ 6 կալանավորված, 4-ը՝ տնային կալանքի տակ

Ընտրություններից առաջ Փաշինյանի ռեպրեսիվ շղթան․ 6 կալանավորված, 4-ը՝ տնային կալանքի տակ Sat, 07 Nov 2026…

46 րոպե ago

Նիկոլի վարպետաց դասերը եւ ՔՊ-ի տնային առաջադրանքները

Նիկոլի վարպետաց դասերը եւ ՔՊ-ի տնային առաջադրանքները Sat, 07 Nov 2026 17:45:52 +0400 Նոյեմբերի 5-ի…

1 ժամ ago

Վենսը միջնորդների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ համաձայնության շուրջ

Վենսը միջնորդների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ համաձայնության շուրջ Sat, 07 Nov 2026 17:37:29…

1 ժամ ago

Կարգուկանոնի ապահովման համար կներգրավեն 70 հազար ոստիկան

Կարգուկանոնի ապահովման համար կներգրավեն 70 հազար ոստիկան Sat, 07 Nov 2026 17:30:09 +0400 Այսօր՝ նոյեմբերի…

1 ժամ ago