Բերքաբերում փխրուն խաղաղություն է եւ սպասողական վիճակ

Բերքաբերում փխրուն խաղաղություն է եւ սպասողական վիճակ

Sat, 05 Sep 2026 13:15:38 +0400


Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 13։00-18:00-ն ընկած ժամանակահատվածում Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արեւելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ (10 պայթյուն)։ ՊՆ-ն ծանուցել էր․ «Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»։

Բերքաբեր գյուղից տեղեկացա, որ աշնան առաջին օրը Բերքաբերում պայթեցվել են ականներ, որոնք 2024 թվականին սահմանազատման ժամանակ ՀՀ վերահսկողության տակ անցած տարածքից են հանվել։ Ըստ Բերքաբերի բնակիչների՝ այդ ժամանակ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մարտական մեկ դիրք անցել է ՀՀ վերահսկողության ներքո, իսկ ՀՀ սահմանապահ դիրքերից մեկը՝ Ադրբեջանի։ Բերքաբերի բնակիչները հույս ունեին, որ սահմանազատման 2-րդ փուլով Բերքաբերին կվերադարձվի մոտ 900 հեկտար տարածք՝ գյուղի ամենաբերրի հողերը, որոնք գտնվում են Ջողազի ջրամբարի ձախ ափին, եւ որի մասին խոստացել է այս իշխանությունը։ Ադրբեջանցիները մասամբ մշակում են ՀՀ-ին պատկանող այդ հողերը։ Ըստ Բերքաբերի բնակիչների՝ առաջիկայում ականազերծման աշխատանքներ կարվեն Ջողազի ջրամբարից ներքեւ գտնվող նախկին պամպակայանի շրջակայքում, որպեսզի այդ տարածքում գտնվող ջրաղբյուրից Բերքաբերը սնուցող խմելու ջրագիծ կառուցվի, գյուղի բնակչությունն ապահովվի խմելու ջրով։

Բերքաբերի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը վստահ է, որ խմելու ջրագծի կառուցման համար ֆինանսական միջոցներ կճարվեն։ 1976-1980 թվականներին կառուցվեց 44 միլիոն խորանարդ մետր տարողությամբ Ջողազի ջրամբարը, որի ջրերով ոռոգվում էին Նոյեմբերյանի եւ Իջեւանի շրջանների հազարավոր հեկտար այգիներ եւ վարելահողեր, նաեւ՝ Ադրբեջանի Ղազախի շրջանից մեծ հողատարածքներ։ 1990 թվականից, հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով Ջողազի ջրամբարից սնվող պոմպակայանը դադարեց գործել, որից հետո ադրբեջանցիները թալանեցին իրենց տարածքով ձգվող, Նոյեմբերյանի շրջանի հողերը սնուցող ոռոգման խողովակաշարը։ 2022 թվականին Բերքաբերում սուբվենցիոն ծրագրով 229 միլիոն դրամ արժեքով ոռոգման ջրագիծ է կառուցվել։ 2023 թվականի գարնանը գործարկվեցին այդ ջրագծի նոր պոմպակայանը, բաշխիչ ցանցը, խողովակաշարը։ Բերքաբերում պետական բնակարանային ապահովման վարկային ծրագրով կառուցվում է շուրջ 100 տուն։ Հիշեցնենք, որ կառավարությունը 2024 թ․ հունիսին ընդունած որոշմամբ սահմանել է, որ Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց եւ Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու կամ կառուցապատումը շարունակելու նպատակով տրամադրվող հիպոթեքային վարկերի դեպքում ընտանիքներին կաջակցի ոչ թե 16, այլ մինչեւ 21 միլիոն դրամի չափով, եթե ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ մեկ տարվա ընթացքում շահառուները հաշվառված են եղել տվյալ բնակավայրում: Այդ ծրագրով 100 առանձնատան կառուցումը Բերքաբերի համար մեծ, դրական փոփոխություն է: Սակայն այդ տների մեծ մասը բնակեցված չէ, որովհետեւ դրանք մեծամասամբ պատկանում են Բերքաբերից սերված, Իջեւանում, Երեւանում, այլ բնակավայրերում ապրող կամ Բերքաբերի բնակիչների հետ բարեկամական կապեր ունեցող անձանց։

Տարիներ առաջ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդարանի եւ բարեգործական մի քանի կազմակերպությունների աջակցությամբ Բերքաբերում գործարկվեց «Էքստրիմ կաֆե», որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի սահման, Ջողազի լիճ։ Բերքաբերի վարչական ղեկավարն ասաց, որ համայնքին պատկանող սրճարանն արդեն մի քանի տարի է՝ չի գործում, քանզի չի հաջողվում սրճարանի աշխատողներ գտնել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ադրբեջանը ստում է` որեւէ պարագայում խաղաղության պայմանագիր չի կնքելու

«Հրապարակ»․ Ադրբեջանը ստում է` որեւէ պարագայում խաղաղության պայմանագիր չի կնքելու Tue, 20 Oct 2026 11:15:24…

9 րոպե ago

Վենսը կտրուկ դեմ է Ուկրաինայի անդամակցությանը

Վենսը կտրուկ դեմ է Ուկրաինայի անդամակցությանը Tue, 20 Oct 2026 11:00:33 +0400 ԱՄՆ փոխնախագահ Ջեյ…

24 րոպե ago

«Հրապարակ». Արդարացվա՞ծ են արդյոք COP17-ի համար ծախսված միլիոնավոր դոլարները

«Հրապարակ». Արդարացվա՞ծ են արդյոք COP17-ի համար ծախսված միլիոնավոր դոլարները Tue, 20 Oct 2026 10:45:29 +0400…

39 րոպե ago

Կիմ Չեն Ընը կոմայի մե՞ջ է

Կիմ Չեն Ընը կոմայի մե՞ջ է Tue, 20 Oct 2026 10:30:57 +0400 Հյուսիսկորեական լրատվամիջոցները հրապարակել…

54 րոպե ago

«Հրապարակ». Ինչ է թաքնված Արթուր Օհանյանի գործի հետեւում

«Հրապարակ». Ինչ է թաքնված Արթուր Օհանյանի գործի հետեւում Tue, 20 Oct 2026 10:25:22 +0400 Հոկտեմբերի…

59 րոպե ago

«Հրապարակ»․ Արկադի Դումիկյանը` ՔՊ-ի սիրելի փիառշչիկի դերում

«Հրապարակ»․ Արկադի Դումիկյանը` ՔՊ-ի սիրելի փիառշչիկի դերում Tue, 20 Oct 2026 10:15:56 +0400 Առջեւում ՏԻՄ…

1 ժամ ago