Միայն դուք չեք անիծել ձեր վարչապետ դառնալու օրը․․․

Միայն դուք չեք անիծել ձեր վարչապետ դառնալու օրը․․․

Sat, 05 Sep 2026 14:15:08 +0400


Նիկոլ Փաշինյանը Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսի ժամանակ ասել է, որ «Վերջին ութ տարիներին եղել են օրեր, երբ ես ինքս ինձ համար անիծել եմ այն օրը, երբ որ դարձա Հայաստանի վարչապետ»։ Նա նշել է, որ, չնայած 2018 թվականի հեղափոխությանը հաջորդած իրադարձությունները կարող են հաջողության պատմություն թվալ, դրանք նաև ուղեկցվել են ծանր կորուստներով ու փորձություններով։

Վերցնենք առանցքը․ Փաշինյանն ասում է՝ մի անգամ չէ, որ անիծել է իր վարչապետ դառնալու օրը։ Բայց միայն դո՞ւք եք անիծել այդ օրը։ Այդ օրը անիծել ու անիծում է նաև այն ժողովուրդը, որը ձեզ բերեց վարչապետի պաշտոնին՝ հավատալով, որ «մերժելուց» հետո գալու է ավելի լավը, ավելի արժանապատիվը, ավելի ապահովը։ Այսօր այդ նույն ժողովուրդն է ասում՝ «կտրեք մատներս»։ Ոչ թե որովհետև ժողովուրդը չէր ուզում փոփոխություն, այլ որովհետև փոփոխության խոստման տակ ստացավ այնպիսի ողբերգական, անդառնալի հետևանքներ, որոնց ծանրության տակ կքվեց ու ծնկեց։

Դուք ասում եք՝ 2018-ից հետո տեղի ունեցածը կարող է այսօր կարող է «հաջողության պատմություն» թվալ։ Հաջողությո՞ւն։ Եթե հաջողության պատմության մեջ կան պատերազմ, կորուստներ, տեղահանված հայրենակիցներ, կոտրված ընտանիքներ, չսպիացած վերքեր ու մի հասարակություն, որն այսօր ավելի շատ հարցեր ունի, քան Սերժ Սարգսյանի օրոք, ապա երևի պետք է նախ հասկանալ՝ ո՞ւմ համար է սա հաջողության պատմություն։

Եվ մի հարց էլ՝ դուք իսկապե՞ս մերժեցիք Սերժ Սարգսյանին։ Սերժ Սարգսյանն այսօր ազատ քայլում է ժողովրդի միջով, իսկ նրա քաղաքական շրջանի մասին հասարակության մեջ կան տարբեր, այդ թվում՝ դրական գնահատականներ։ Իսկ դուք ժողովրդի միջով քայլում եք ուժայինների, դիպուկահարների ուղեկցությամբ։ Սա՛ է յուրօրինակ հակադրությունը։ Ժողովուրդը Սերժին մերժեց՝ մտածելով, որ իրեն ազատություն է պետք։ Իսկ տարիներ անց տեսնում է իշխանություն, որը սեփական ժողովրդի մեջ շրջում է ոչ թե վստահության, այլ անվտանգության ուժեղացված ուղեկցությամբ։

Գուցե հենց սա է այն պահը, երբ պետք է հարցնել՝ ո՞ւմ մերժեցինք, ի՞նչ ստացանք և ինչի՞ համար վճարեցինք այդքան թանկ գին։ Որովհետև երբ ժողովուրդն ասում է՝ «կտրեք մատներս», դա արդեն պարզապես դժգոհություն չէ։ Դա այն մարդու ձայնն է, ով ժամանակին հավատացել էր, իսկ հիմա փորձում է հասկանալ՝ իր հավատից ի՞նչ մնաց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տաք հագնվեք․ օդի ջերմաստիճանը հանրապետությունում

Տաք հագնվեք․ օդի ջերմաստիճանը հանրապետությունում Sat, 05 Sep 2026 17:45:45 +0400 Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-ին…

32 րոպե ago

Դեմ են քվեարկել քարտեզագրման ճշգրտման նախագծին

Դեմ են քվեարկել քարտեզագրման ճշգրտման նախագծին Sat, 05 Sep 2026 17:30:32 +0400 Միացյալ Նահանգները միակն…

48 րոպե ago

Հայկոն հրաժեշտ է տալիս բեմին

Հայկոն հրաժեշտ է տալիս բեմին Sat, 05 Sep 2026 17:15:06 +0400 Ստամբուլաբնակ հայտնի ռոք երգիչ…

1 ժամ ago

Պուտինը դադարեցրեց հարվածները Ուկրաինային․ օրվա դիպվածը

Պուտինը դադարեցրեց հարվածները Ուկրաինային․ օրվա դիպվածը Sat, 05 Sep 2026 17:00:19 +0400 Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր…

1 ժամ ago

Իհարկե գալու է ժամանակը, երբ կկարողանամ շարունակել կառուցել․ Գագիկ Ծառուկյան

Իհարկե գալու է ժամանակը, երբ կկարողանամ շարունակել կառուցել․ Գագիկ Ծառուկյան Sat, 05 Sep 2026 16:57:32…

1 ժամ ago

Ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին․ «Ուժեղ Հայաստան»

Ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին․ «Ուժեղ Հայաստան» Sat, 05 Sep 2026 16:56:45…

1 ժամ ago