Իհարկե գալու է ժամանակը, երբ կկարողանամ շարունակել կառուցել․ Գագիկ Ծառուկյան

Իհարկե գալու է ժամանակը, երբ կկարողանամ շարունակել կառուցել․ Գագիկ Ծառուկյան

Sat, 05 Sep 2026 16:57:32 +0400


ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երեկ դատարանը որոշեց, որ ես ևս երկու ամիս պետք է լինեմ անազատության մեջ։ Որոշեց՝ որոշեց։ Ասել, որ այլ սպասումներ ունեի՝ անլուրջ է։
Ի՞նչ ասել է ազատություն իմ դեպքում։ Ազատությունը ինձ համար ընտանիքիս հետ շփումն է, ընկերներիս, թիմակիցներիս հետ շփումն է, ամեն առավոտ շինհրապարակ գնալն է, մարդկանց հետ խոսելը, ինչ-որ մեկին օգտակար լինելը։ Իսկ երեկոյան միշտ տարբեր ոլորտների հեղինակավոր մարդկանց հետ մի բաժակ կոնյակի շուրջ մեր երկրի խնդիրների ու հետաքրքիր թեմաների շուրջ զրուցելն է։

Ազատությունը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է։
Հիմա ես այդ հնարավորություններից զրկված եմ։ Սողոմոն Իմաստունի մատանուն գրված էր. «Սա էլ կանցնի»։

Իհարկե կանցնի։

Իհարկե գալու է ժամանակը, երբ կկարողանամ շարունակել կառուցել, կկարողանամ նոր գաղափարներ կյանքի կոչել, երբ նորից կկարողանամ պատասխանել օգնության դիմումներին, երբ կկարողանամ ավելի հանդարտ մթնոլորտում մտածել վերջին շրջանում մեր երկրի հետ կատարվողի մասին։ Ես այս օրերն էլ կորսված չեմ համարում, այս ընթացքում ես շատ եմ մտածել, շատերին եմ ճանաչել, գուցե՝ ավելի լավ, քան դրսում եղած ժամանակ։ Երևի ճիշտ են ասում, որ պետք է Աստծուն շնորհակալ լինել ուղարկված փորձության համար։

Շնորհակալ եմ բոլորին՝ հասարակական գործիչներին, քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներին, իմ թիմակիցներին, ինձ անծանոթ մարդկանց, որոնք այս օրերին դատարանի առաջ էին, որոնք սրտով ինձ հետ էին, որոնք աղոթքներում ինձ հետ էին։ Ոչինչ չի մոռացվում։

Կենտրոն ՔԿՀ
05.09.26թ.

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ասացի` ձեր զորքերը գտնվում են ՀՀ տարածքում, ադրբեջանցին ասաց` նման բան չկա, սահմանազատման հարց է

«Հրապարակ»․ Ասացի` ձեր զորքերը գտնվում են ՀՀ տարածքում, ադրբեջանցին ասաց` նման բան չկա, սահմանազատման հարց…

32 րոպե ago

Օրեցօր ավելի լկտի

Օրեցօր ավելի լկտի Sat, 28 Nov 2026 09:00:40 +0400 Անխղճորեն շահագործելով իրավապահ համակարգը, տրորելով օրենքը,…

47 րոպե ago

«Հրապարակ»․ Հերթը հասավ Բուռնաշին

«Հրապարակ»․ Հերթը հասավ Բուռնաշին Sat, 28 Nov 2026 08:45:22 +0400 Դատախազությունը երեկ հայտնեց, որ երկու…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Վազգենի ֆիլմի պրեմիերային էլ են պարել

«Հրապարակ»․ Վազգենի ֆիլմի պրեմիերային էլ են պարել Sat, 28 Nov 2026 08:25:26 +0400 Օրերս «Մոսկվա»…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Իշխան Սաղաթելյանի բացակայությունն անձնական պատճառներ ունի

«Հրապարակ»․ Իշխան Սաղաթելյանի բացակայությունն անձնական պատճառներ ունի Sat, 28 Nov 2026 08:20:50 +0400 Վերջին մեկ…

1 ժամ ago

«Հրապարակ»․ 33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը

«Հրապարակ»․ 33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը Sat, 28 Nov 2026 08:15:14 +0400 2021 թվականից Հանրային հեռարձակողի…

2 ժամ ago