Խեղճ Ալիեւը «յալվար» է, որ մեզ էժան էներգիա տա, ասում եք` բենզինը թանկացրե՞ց

Խեղճ Ալիեւը «յալվար» է, որ մեզ էժան էներգիա տա, ասում եք` բենզինը թանկացրե՞ց

Sat, 05 Sep 2026 18:45:14 +0400


Վերջին տարիներին էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների արտադրությունը, եթե սուտ չասեմ, մի քանի տասնյակ միլիոն անգամ աճել է առաջին ավտոմոբիլի արտադրությունից ի վեր: Այսօր աշխարհում ավելի շատ էլեկտրամոբիլ կա, քան ներքին այրման շարժիչով ավտոմեքենա: Կարելի է ասել՝ աշխարհը, որքանով դա հնարավոր է, ազատվում է նավթի ու բենզինի կախվածությունից: Մենք ինչ ենք անո՞ւմ… Այո, մենք քայլում ենք տրամագծորեն հակառակ ուղղությամբ, այն է՝ ավելի մեծ կախվածության մեջ ենք ընկնում բենզինից: Չէի ասի, թե Հայաստանում էլեկտրամոբիլ քիչ կա, բայց Հայաստանում որքան շատանում են էլեկտրամոբիլները, այնքան աճում է բենզինի պահանջարկը: Ներկրվող բենզինի քանակներն են դա հուշում: Եթե նախկինում ներկրվում էր N տոննա բենզին, ապա այժմ՝ N տոննա, գումարած ադրբեջանական բենզին: Իսկ թե որտեղ ենք պարտակում այդ բենզինը, բոլորը գիտեն՝ սկսած ներկրողներից եւ վերջացրած սպառողներով: Նույնիսկ Ավինյանը, որի ընտանիքն ամբողջությամբ էլեկտրամոբիլի է անցել, շատ լավ գիտի, որ բենզինի պահանջարկը մեծացել է 24-ժամյա խայտառակ խցանումների, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենաների թվի եռապատկման պատճառով: Պապիկյանի պադավատական կազմն էլ պակաս չի խմում: Ամեն օր Ավանի եւ Մասիվի ճամփեքին լռված են 2-3 ջիպով ու ոչ մի կերպ չեն կարողանում «օֆիս» հասնել:

Մի խոսքով, հայեր ջան, մենք շարունակում ենք մեծ քանակությամբ բենզին վառել եւ նույնիսկ Ադրբեջանից ենք բերում, որ հերիքի: Չլիներ Նիկոլ Փաշինյանը, առը հա, թե մենք կկարողանայինք Ադրբեջանից բենզին բերել ու հոգալ մեր կարիքները: Ու նաեւ կեցցե Խաչատուր Սուքիասյանը, որ հանձն առավ Ադրբեջանից բենզին բերելու գործն ու գլուխ բերեց այն: Ադրբեջանից եկող բենզինի «սաստավները» ծաղիկներով ու փուչիկներով դիմավորող էկոնոմիկայի նախարարն էլ ապրի: Նա որ այդքան չուրախանար Ադրբեջանի արած այդ լավությամբ, Ալիեւը, հնարավոր է, նեղվեր:
Ես մի բան միայն չհասկացա, թե ինչու էր ադրբեջանական բենզինը նախապես այդքան էժան, իսկ այսօր գրեթե հավասարվել է այլ երկրներից ներկրվող բենզինի գնին: Պիտի որ այդպիսի բան չլիներ, որովհետեւ Ադրբեջանից մենք ուղիղ գծով ենք բենզին ստանում, այսպես ասած՝ առաջին ձեռքից: Նավթի գներն էլ համաշխարհային բորսաներում կարծես աճելու միտում չունեն: Եվ, ուրեմն, ինչո՞ւ ադրբեջանական բենզինը կարճ ժամանակում միանգամից թանկացավ: Նիկոլ Փաշինյան, Խաչատուր Սուքիասյան, էկոնոմիկայի նախարար, ՔԿ-ի բազմահազար պաշտոնյաներ ու պատգամավորներ, կարո՞ղ եք լուծել այս հանելուկը: Հարցն ավելի պարզ ձեւակերպեմ՝ ինչո՞ւ Խաչատուր Սուքիասյանի բենզալցակայաններում «ադրբեջանական» էժան բենզինը միանգամից 100 դրամով թանկացավ՝ 1 լիտրի համար 430 դրամից հասնելով 530 դրամի: Միայն թե չասեք՝ Ադրբեջանն է թանկացրել: Չեմ հավատա: Էն խեղճ Ալիեւը «յալվար» է, որ մեզ էժան էլեկտրաէներգիա տա, դուք ասում եք` բենզինը թանկացրե՞ց: Գնացեք, այդ «լապշան» ձեր ընտրազանգվածի ականջներից կախեք, իսկ ինձ, բարի եղեք ճշմարտությունն ասել՝ ինչո՞ւ Խաչատուր Սուքիասյանի բենզալցակայաններում ադրբեջանական բենզինի գինը 100 դրամով թռավ օդ:

Ես ամենեւին չեմ կասկածում Խաչատուր Սուքիասյանի հայրենասիրությանն ու գործարար համբավին: Այս իմաստով նա մեր մեծերից է: Ինձ ավելի շատ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի ուռոդ տնտեսագետների բացատրությունն է պետք՝ առ այն, թե ինչու Խաչատուր Սուքիասյանին քաշեցին իրենց քաղաքական խաղերի մեջ՝ տեսեք, տեսեք, Ադրբեջանից էժան բենզին ենք բերում: Ո՞ւր է էժան բենզինը, պարոն Փաշինյան, կինոն պրծա՞վ: Բա շարունակեք դոտացիա տալ Խաչատուր Սուքիասյանին, որ էժանով ծախի այդ քաղաքական բենզինը: Ուրիշ կերպ չի ստացվում, Ալիեւը չի էժանացնում, նավթի գներն էլ աշխարհում չեն ընկնում: Բյուջեից մի քիչ փող տվեք Խաչատուր Սուքիասյանին, մարդը տուժում է, ախր, թանկ առնում՝ էժան ծախում է… Կարող ա՞ իրա գրպանից պիտի դնի, որ մենք «էժան» բենզին ունենանք:

Պարոն Սուքիասյան, ես Ձեզ բավականին խելահաս մարդ եմ համարում եւ վստահ եմ, որ Դուք հրաշալի եք տիրապետում Ադրբեջանից բենզին բերելու այս էշի հարսանիքի մանրամասներին: Եթե կարելի է, խնդրում եմ, առանց ջղայնանալու, հանրայնացրեք այս պատմությունը, որ մենք էլ իմանանք՝ ինչն ինչոց է: Այլապես ժողովուրդը, որ միագիծ է մտածում, կարծում է, թե բենզինը «Գռզոն» է անբարեխիղճ ձեւով թանկացնում՝ գերշահույթներ ստանալու միտումով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Արարատ-Արմենիան» ներկայացրել է իր հայտացուցակը Եվրոպա լիգայի համար

«Արարատ-Արմենիան» ներկայացրել է իր հայտացուցակը Եվրոպա լիգայի համար Sun, 06 Sep 2026 20:30:53 +0400 «Արարատ-Արմենիան»,…

25 րոպե ago

Բաքուն Թեհրանին պահանջ է ներկայացրել

Բաքուն Թեհրանին պահանջ է ներկայացրել Sun, 06 Sep 2026 20:15:43 +0400 Ադրբեջանը կոչ է արել…

40 րոպե ago

Կստանա չեմպիոնական գոտու հնարավորություն, թե ոչ

Կստանա չեմպիոնական գոտու հնարավորություն, թե ոչ Sun, 06 Sep 2026 20:00:17 +0400 UFC-ի ղեկավար Դանա…

55 րոպե ago

Ինչ կլինի, եթե ինքնավար մեքենաները հայտնվեն Երևանում

Ինչ կլինի, եթե ինքնավար մեքենաները հայտնվեն Երևանում Sun, 06 Sep 2026 19:45:19 +0400 ԱՄՆ-ում ռոբոտ-…

1 ժամ ago

Հրավիրում ենք մեր հայ գործընկերներին համագործակցել մեզ հետ. Օվերչուկ

Հրավիրում ենք մեր հայ գործընկերներին համագործակցել մեզ հետ. Օվերչուկ Sun, 06 Sep 2026 19:28:54 +0400…

1 ժամ ago

Քաղաքական գործիչների տվյալները հայտնվել են համացանցում

Քաղաքական գործիչների տվյալները հայտնվել են համացանցում Sun, 06 Sep 2026 19:15:57 +0400 Ցանցահենները կոտրել են…

2 ժամ ago