Ձմերուկ սառեցնելու սովորույթը պետք է դուրս գա, իսկ ատամները պետք է լվանալ առանց ծորակը բացելու

Ձմերուկ սառեցնելու սովորույթը պետք է դուրս գա, իսկ ատամները պետք է լվանալ առանց ծորակը բացելու

Sun, 06 Sep 2026 17:30:38 +0400


ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․

Ձմերուկ սառեցնելու սովորույթը պետք է դուրս գա, իսկ ատամները պետք է լվանալ առանց ծորակը բացելու։ Սրանք են այն «հանճարեղ» առաջարկները, որոնք հնչեցրել է վարչապետի աթոռը զբաղեցնողը՝ «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» խորագրով աշխատաժողովին։ Իսկ իրականում, այս ելույթը ոչ թե ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման մասին էր, այլ անոնսն էր ջրի սակագնի առաջիկա թանկացման։

Նշեմ, որ արդեն հինգ տարուց ավելի բարձրաձայնում եմ ջրային ռեսուրսների խայտառակ կառավարման մասին՝ ներկայացնելով առաջարկներ, որոնք իսկապես կարող էին բարեփոխել ոլորտը։ Ականջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում ջրային պաշարների ահռելի կորուստները կանխելու ուղղությամբ։ Փոխարենը՝ տիրազուրկ խորքային հորերի ջրերը ծառայում են Թուրքիային ու Ադրբեջանին։ Բազմիցս բերել եմ նաև Իջևանի՝ անուշադրության մատնված «Սպիտակ լիճ» ջրամբարի օրինակը, որը փոքր֊ինչ բարեկարգման պարագայում կարող էր ծառայել տավուշեցիներին։ Աղստև գետի ջուրը ևս կարող էր օգտագործվել ոռոգման նպատակներով։ Նշեմ, որ միայն Տավուշի մարզում 25.394 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողերից ոռոգվող է ընդամենը 3.695 հա-ն: Իհարկե լավ կլինի, եթե մարդիկ փոխեն իրենց վարքագիծը՝ անհարկի չօգտագործելով ջուրը, բայց չմոռանանք, որ Հայաստանի շատ ու շատ համայնքներում մեր հայրենակիցները ընդամենը մի քանի ժամով են կարողանում օգտվել ջրից։ Ի դեպ, «2021-2026 թվականների կառավարության ծրագրով նախատեսված էր կառուցել 15 նոր ջրամբար, մինչդեռ, առ այսօր շահագործման է հանձնվել միայն Վեդու ջրամբարը։ Եվ, իրականում, ոչ թե ատամները արագ լվանալն է լուծելու ՀՀ֊ում ջրային ռեսուրսների ոլորտում առկա խնդիրները, այլ հստակ ռազմավարությունը, ինչը դժվար թե ի վիճակի լինի գլուխ բերել մի իշխանություն, որը հեշտությամբ թշնամուն է հանձնել մեր ջրային ռեսուրսները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչու է Կ․ Պոլսի Հայոց պատրիարքը մեկնել Իտալիա

Ինչու է Կ․ Պոլսի Հայոց պատրիարքը մեկնել Իտալիա Thu, 22 Oct 2026 17:30:22 +0400 Պոլսահայ…

5 րոպե ago

Գրանցվել է Շամոնդա վիրուսից մարդու մահվան առաջին դեպքը

Գրանցվել է Շամոնդա վիրուսից մարդու մահվան առաջին դեպքը Thu, 22 Oct 2026 17:23:06 +0400 Ֆրանսիայում…

12 րոպե ago

Միլենա Պետրոսյանի ամուսնու քույրը հրապարակել է եղբոր ձայնային հաղորդագրությունը

Միլենա Պետրոսյանի ամուսնու քույրը հրապարակել է եղբոր ձայնային հաղորդագրությունը Thu, 22 Oct 2026 17:20:56 +0400…

14 րոպե ago

Պրոֆեսորը. բոլորը նորից խոսում են Մխիթարյանից

Պրոֆեսորը. բոլորը նորից խոսում են Մխիթարյանից Thu, 22 Oct 2026 17:15:28 +0400 Հենրիխ Մխիթարյանը հերթական…

20 րոպե ago

ՌԴ-ն վերահսկում է մեր տարածքի մոտ 18-19%-ը․ Զելենսկին զիջումների՞ է գնում

ՌԴ-ն վերահսկում է մեր տարածքի մոտ 18-19%-ը․ Զելենսկին զիջումների՞ է գնում Thu, 22 Oct 2026…

34 րոպե ago

Դիմել են ՄԻԵԴ՝ ՀՀ քաղաքացիները ընտրական իրավունքը վերականգնելու համար

Դիմել են ՄԻԵԴ՝ ՀՀ քաղաքացիները ընտրական իրավունքը վերականգնելու համար Thu, 22 Oct 2026 16:53:19 +0400…

42 րոպե ago