Մտածեցի՝ որտե՞ղ է «ականջակալը»․ Պեսկովը պատմել է Փաշինյանի ելույթի մասին

Մտածեցի՝ որտե՞ղ է «ականջակալը»․ Պեսկովը պատմել է Փաշինյանի ելույթի մասին

Sun, 06 Sep 2026 17:45:08 +0400


Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, որ ՇՀԿ գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայերեն ելույթի ժամանակ մտածել է, թե արդյոք նրա խոսքի ռուսերեն թարգմանությունը կապահովվի, տեղեկացնում է ТАСС-ը։

«Ես մտածեցի՝ որտե՞ղ է այն «ականջակալը», որը պետք է դնել, որպեսզի լսեմ ռուսերեն թարգմանությունը, և նաև մտածեցի՝ կլինի՞ արդյոք ռուսերեն թարգմանություն, կա՞ արդյոք հայերենից ռուսերեն թարգմանիչ։ Թարգմանությունն իրականացվեց», — ասել է Պեսկովը։

Ըստ նրա, Փաշինյանի հայերեն ելույթն ազդանշան էր Հայաստանի ինքնիշխանությունն ընդգծելու ձգտման մասին։ «Ինչու այդ մասին չէր կարելի հայտարարել հենց ռուսերենով, անկեղծ ասած, մենք չհասկացանք։ Բայց դա պետության ղեկավարի ընտրությունն է, և մենք հարգում ենք այն», — նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Փաշինյանը Բիշքեկում «ՇՀԿ+»-ի նիստում առաջին անգամ ելույթ է ունեցել հայերենով, մինչդեռ նախկինում նման միջազգային միջոցառումներում օգտագործում էր ռուսերենը։ Նա ԱՊՀ երկրների առաջնորդներից միակն էր, որը գագաթնաժողովում ելույթ ունեցավ ոչ ռուսերենով։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նույնպես Փաշինյանի հայերեն ելույթ ունենալու որոշումը անվանել էր «տարօրինակ»՝ միաժամանակ նշելով, որ հայերենը Հայաստանի պետական լեզուն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուր են մեկնել ու ինչու

Ուր են մեկնել ու ինչու Tue, 20 Oct 2026 11:48:49 +0400 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն…

7 րոպե ago

«Հրապարակ». Ոռոգման ջրի խնդիր չկա, սակայն այգիներ չեն հիմնում, հող չեն մշակում

«Հրապարակ». Ոռոգման ջրի խնդիր չկա, սակայն այգիներ չեն հիմնում, հող չեն մշակում Tue, 20 Oct…

10 րոպե ago

Ինչ է կատարվում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ

Ինչ է կատարվում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ Tue, 20 Oct 2026 11:38:00 +0400 Հայաստանում Ֆրանսիայի…

18 րոպե ago

Երբեք չենք մոռանա, որ․․․ Թրամփը հիշաչա՞ր է

Երբեք չենք մոռանա, որ․․․ Թրամփը հիշաչա՞ր է Tue, 20 Oct 2026 11:30:25 +0400 Միացյալ Նահանգները…

26 րոպե ago

Դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին

Դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին Tue, 20 Oct 2026 11:24:29 +0400 Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը…

31 րոպե ago

«Հրապարակ»․ Ադրբեջանը ստում է` որեւէ պարագայում խաղաղության պայմանագիր չի կնքելու

«Հրապարակ»․ Ադրբեջանը ստում է` որեւէ պարագայում խաղաղության պայմանագիր չի կնքելու Tue, 20 Oct 2026 11:15:24…

41 րոպե ago