Գրքում հավաքել է հանցագործությունների այն շղթան, որում իրեն հատուկ դեր են վերապահել

Գրքում հավաքել է հանցագործությունների այն շղթան, որում իրեն հատուկ դեր են վերապահել

Mon, 07 Sep 2026 10:45:19 +0400


«ԱԽ նախկին քարտուղար, տխրահռչակ Արմեն Գրիգորյանը մեկ գրքում հավաքել է հանցագործությունների այն շղթան, որում իրեն հատուկ դեր են վերապահել, և որն օգտագործելով՝ դավաճանել է սեփական ժողովրդին»,- հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Արմենը առաջին եռյակի այն պատասխանատուներից է, որի հանցավոր գործունեությունն Արցախի հայությանը հայրենազրկեց, մի ամբողջ սերունդ նահատակման տարավ, իսկ Հայաստանը վերածեց կարկատված ճակատագրով մի երկրի:

Արմեն Գրիգորյանը կյանքում մեկ նպատակ պետք է ունենար՝ ապաշխարել ու ամենօրյա աղոթքներով ակնկալել, որ հայրենի հողն իր նկատմամբ չափազանց խիստ չի գտնվի:

Ինչ վերաբերում է կոնկրետ գրքին, ապա Արմենը, որպես քիչ թե շատ աշխարհ տեսած ու գիրք կարդացած անձ, պետք է իմանար, որ որտեղ կան հերոսներ, այնտեղ պարտադիր կան նաև հակահերոսներ:

Նայում ես Արցախի Մարտունու շրջանի հերոսներին՝ Մոնթեից մինչև քաղաքապետ Ազնավուր, ու այդ նույն օդը շնչած, այդ հողում ծնված ու մեծացած Արմեն Գրիգորյանին: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա տարիները կանցնեն, ու պատմությունը պետականության կերտման և բանակի հիմնադրման ակունքներում կանգնած մարդկանց առաջին շարքերում կամրագրի Սերժ Սարգսյանի տեղը, իսկ դավաճանների շարքում՝ քո մրցակցությունից դուրս գտնվելը:
Դեռ չեմ խոսում Աղասյան եղբայրների ու հայրենի հողը կյանքի գնով պահած մեր մյուս նահատակների մասին»,- նշել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չարած աշխատանքը ԱԲ-ով «փակելու» մասին

Չարած աշխատանքը ԱԲ-ով «փակելու» մասին Mon, 07 Sep 2026 13:15:59 +0400 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը…

15 րոպե ago

«623 հազար դոլարի մասին պնդումը հերքվել է»

«623 հազար դոլարի մասին պնդումը հերքվել է» Mon, 07 Sep 2026 13:09:35 +0400 «Մայր Հայաստան»…

22 րոպե ago

Ասրյանը գիտեր, որ ադրբեջանցիները հետ չեն քաշվելու

Ասրյանը գիտեր, որ ադրբեջանցիները հետ չեն քաշվելու Mon, 07 Sep 2026 13:00:36 +0400 Latest news…

31 րոպե ago

Զոհ և վիրավորներ կան․ Ուկրաինայի սարսափելի հարձակումը Պերմի վրա

Զոհ և վիրավորներ կան․ Ուկրաինայի սարսափելի հարձակումը Պերմի վրա Mon, 07 Sep 2026 13:00:08 +0400…

31 րոպե ago

Ահա եւ վերջ, ես հրաժարվեցի ՀՀ անձնագրից․ Նորատ Տեր-Գրիգորյանց

Ահա եւ վերջ, ես հրաժարվեցի ՀՀ անձնագրից․ Նորատ Տեր-Գրիգորյանց Mon, 07 Sep 2026 12:56:15 +0400…

35 րոպե ago

Ձեզ էդքան մի երևակայեք, էսօր ստեղ եք, վաղը` փողոցում. Սուքիասյանը` ԲԴԽ-ին

Ձեզ էդքան մի երևակայեք, էսօր ստեղ եք, վաղը` փողոցում. Սուքիասյանը` ԲԴԽ-ին Mon, 07 Sep 2026…

41 րոպե ago