Երկուշաբթի , 28 Սեպտեմբերի 2026

Գրքում հավաքել է հանցագործությունների այն շղթան, որում իրեն հատուկ դեր են վերապահել

Գրքում հավաքել է հանցագործությունների այն շղթան, որում իրեն հատուկ դեր են վերապահել

Mon, 07 Sep 2026 10:45:19 +0400


«ԱԽ նախկին քարտուղար, տխրահռչակ Արմեն Գրիգորյանը մեկ գրքում հավաքել է հանցագործությունների այն շղթան, որում իրեն հատուկ դեր են վերապահել, և որն օգտագործելով՝ դավաճանել է սեփական ժողովրդին»,- հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Արմենը առաջին եռյակի այն պատասխանատուներից է, որի հանցավոր գործունեությունն Արցախի հայությանը հայրենազրկեց, մի ամբողջ սերունդ նահատակման տարավ, իսկ Հայաստանը վերածեց կարկատված ճակատագրով մի երկրի:

Արմեն Գրիգորյանը կյանքում մեկ նպատակ պետք է ունենար՝ ապաշխարել ու ամենօրյա աղոթքներով ակնկալել, որ հայրենի հողն իր նկատմամբ չափազանց խիստ չի գտնվի:

Ինչ վերաբերում է կոնկրետ գրքին, ապա Արմենը, որպես քիչ թե շատ աշխարհ տեսած ու գիրք կարդացած անձ, պետք է իմանար, որ որտեղ կան հերոսներ, այնտեղ պարտադիր կան նաև հակահերոսներ:

Նայում ես Արցախի Մարտունու շրջանի հերոսներին՝ Մոնթեից մինչև քաղաքապետ Ազնավուր, ու այդ նույն օդը շնչած, այդ հողում ծնված ու մեծացած Արմեն Գրիգորյանին: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա տարիները կանցնեն, ու պատմությունը պետականության կերտման և բանակի հիմնադրման ակունքներում կանգնած մարդկանց առաջին շարքերում կամրագրի Սերժ Սարգսյանի տեղը, իսկ դավաճանների շարքում՝ քո մրցակցությունից դուրս գտնվելը:
Դեռ չեմ խոսում Աղասյան եղբայրների ու հայրենի հողը կյանքի գնով պահած մեր մյուս նահատակների մասին»,- նշել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հատուկ պայքար է իրականացվում

Հատուկ պայքար է իրականացվում Fri, 25 Sep 2026 12:05:19 +0400 ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով