Երեքշաբթի , 13 Հոկտեմբերի 2026

Եթե օրենքով առաջնորդվեին առաջին հերթին ՔՊ-ին պետք արգելեին մասնակցել

Եթե օրենքով առաջնորդվեին առաջին հերթին ՔՊ-ին պետք արգելեին մասնակցել

Fri, 05 Jun 2026 20:20:09 +0400


«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն է:

– Արամ Զավենի Սարգսյանը որոշել է վերջնականապես խայտառակել իրեն` լինելով ինքնուրույն, իբրև թե ընդդիմադիր ուժի առաջնորդ, նա Նիկոլ Փաշինյանի հրամանով դիմում է ներկայացնում ԿԸՀ, որպեսզի «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասնակցությունն ընտրություններին արգելվի: Ի՞նչ նախադեպ է սա, ինչո՞ւ իշխանությունը որոշեց կրկնել Մոլդովայի սցենարը: Ի՞նչ եք կարծում` ՔՊ-ական Վահագն Հովակիմյանը կհակառակվի՞ իր շեֆին:

– Ես չեմ բացառում, որ սա նախընտրական շոու է, թե իբրև Նիկոլ Փաշինյանի հրահանգով ուժերից մեկը դիմեց ԿԸՀ, որպեսզի դադարեցվի «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասնակցությունը ընտրություններին, սակայն ԿԸՀ-ն այնքան անկախ կառույց է, որ համարձակվեց ընդդիմանալ ու մերժել այդ հայցը: Գուցե նաև սա իսկապես ամիսներ առաջ ծրագրված շոու էր, ինչպես որ տեղի ունեցավ Մոլդովայում: Այնտեղ էլ ընտրություններից 24 ժամ առաջ հիմնական ընդդիմադիր ուժին արգելեցին մասնակցել ընտրություններին: Ես կդժվարանամ հստակ ասել, թե Հայաստանում որ սցենարի մասին է խոսքը, սակայն «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը բարոյավարքաբանական մեծ խնդիրներ ունի, այս քայլը շատ անպատվաբեր էր, սակայն դա Արամ Սարգսյանի որոշելիքն է: Անկախ այն բանից, թե ինչպիսի զարգացումներ կլինեն, Արամ Սարգսյանի կուսակիցները կարմրելու նոր առիթ ունեցան, քանի որ իրենց արածը մեղմ ասած ազնիվ չէր:

– Ըստ Ձեզ, եթե նման քայլի գնա ԿԸՀ-ն, ինչը հեռու չէ Վահագն Հովակիմյանից, ընդդիմադիր ընտրողը ի՞նչ պետք է անի, մյուս ընդդիմադիր ուժերի օգտի՞ն քվեարկի` Քոչարյան, Թաթոյան և այլն:

– Նիկոլ Փաշինյանի հաշվարկները հիմնված են այն բանի վրա, որ Սամվել Կարապետյանի ընտրազանգվածը ոչ միայն ընդդիմադիր է, այլև մոտիվացված է: Ռեալ հույս կա, որ Կարապետյանը կարող է լինել հաջորդ վարչապետը: Եթե մոտիվացիան նվազի, ապա մի մասը անպայման կգնա այլ ընդդիմադիր ուժի քվեարկելու, սակայն մի մասը` չի գնա ու չի քվեարկի: Կարծում եմ` կա նման հաշվարկ: Եթե ԿԸՀ-ն իրապես օրենքներով առաջնորդվեր, ապա 18 ուժից կեսից ավելին ընտրություններին չէր կարողանա մասնակցել, առաջին հերթին «Քաղաքացիական պայմանագիրը», որը այս ընթացքում ամենաշատ խախտումներն է թույլ տվել:

– Երեկվա բանավեճից էլ ակնհայտ դարձավ, որ Փաշինյանը շատ անհանգիստ է: Ինչո՞ւ:

– Խնդիրը քարոզարշավն էր, և Սամվել Կարապետյանի տպավորիչ հանրահավաքը: Սոցիոլոգիական հարցումները ՔՊ-ի վտանգների մասին են ահազանգում, թեպետ Փաշինյանը առաջատարն է, սակայն ընդդիմադիրները միասին ունեն ավելի շատ ձայներ: Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ հանրության մեծ մասը նեգատիվ է տրամադրված իր հանդեպ, այդ պատճառով էլ գուցե որոշել են գնալ այս սցենարով: Այսօրվա ձերբակալություններն էլ կարող են լինել կոմպրոմատ` խորհրդարան անցնող ուժերի համար, որպեսզի իրենց խելոք պահեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ձախողված մարդ, ձախողված կառավարում, իր ձախողումները որպես հաջողություն ու հաղթանակ ներկայացնելու խղճուկ փորձեր…

Ձախողված մարդ, ձախողված կառավարում, իր ձախողումները որպես հաջողություն ու հաղթանակ ներկայացնելու խղճուկ փորձեր… Mon, 12 …