Ու՞ր է ականջակալս կամ Փաշինյանի նոր խաղը

Ու՞ր է ականջակալս կամ Փաշինյանի նոր խաղը

Mon, 07 Sep 2026 13:45:00 +0400


Անցյալ շաբաթ Բիշքեկում Նիկոլ Փաշինյանը Պեսկովին հանկարծակիի բերեց։ ՇՀԿ գագաթնաժողովներին ռուսերեն խոսացող Փաշինյանը հանկարծ սկսեց հայերեն խոսել։ Այնպիսի վիճակի հասցրեց Պեսկովին, որ նա մտածեց, թե «Որտե՞ղ է ականջակալը, որ ռուսերեն թարգմանությունը լսեմ»։

Այսինքն՝ մարդն այնքան էր սովորել Փաշինյանին ռուսերեն լսել, որ հայերենը լսելիս առաջին վարկածը եղել է ոչ թե՝ «Նիկոլ Փաշինյանը հայերեն է խոսում», այլ՝ «երևի ականջակալս եմ կորցրել»։ Իսկ երբ պարզվել է, որ ականջակալը տեղում է, պարզապես Փաշինյանն է հայերեն խոսում, երևի երկրորդ շոկն է եղել։

Ու ամենահումորային մասն այն է, որ մինչև հիմա հայերեն խոսելը կարող էր ընկալվել որպես լեզվական ընտրություն, այսօր Փաշինյանը այն հրամցնում է որպես քաղաքական իրադարձություն։ Տեսեք՝ Հայաստանն արդեն ինքնիշխան է և խոսում է հայերեն։ Պեսկովը հենց այդպես էլ մեկնաբանեց՝ Փաշինյանի հայերեն ելույթն ազդանշան էր Հայաստանի ինքնիշխանությունն ընդգծելու ձգտման մասին։ Նաև ավելացրեց, որ ռուսերենով էլ կարող էր ասել, որ Հայաստանը ինքնիշխան է։

Պեսկովը մի կարևոր բան նկատի չի ունեցել․ եթե ինքնիշխանության մասին Փաշինյանը ռուսերեն խոսեր, ապա դա ուղիղ խոսք կնշանակեր։ Իսկ հայերեն խոսելով՝ նա դեռ հազար ձևով կխուսանավի իրական պատասխանից։ Կասի՝ ես կողմնորոշումս չեմ փոխել, լեզուս եմ փոխել․․․ Լեզվական ընտրություն է, ուրիշ ոչինչ։

Ավելին՝ այսպես նա հեշտությամբ կարող է հարձակվողի դերում հանդես գալ․ «Դուք ի՞նչ, արգելո՞ւմ եք, որ ես հայերեն խոսեմ։ Դա իմ պետական լեզուն է»։ Այլ բան է, որ նա պետական լեզվի մասին ութ տարի չի հիշել և կոտրտված ռուսերենով կամ անգլերենով է խոսել․․․
Այսօր նրան պետք է հենց այդ խաղաքարտը։

Եվ վաղը, եթե դրա կարիքը լինի, կարող է ստացվել արդեն ծանոթ սցենարը՝ խեղճ Նիկոլին չեն թողնում հայերեն խոսել։

Ռուսատյացության նոր ալիք՝ հենց այն բանի շուրջ, ինչը ոչ ոք չի արգելել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եկե’ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք

Եկե’ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք Wed, 28 Oct 2026 10:30:59 +0400 Latest news from…

6 րոպե ago

Պետք է Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրել, սուտ են խոսել

Պետք է Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրել, սուտ են խոսել Wed, 28 Oct 2026 10:28:23 +0400…

9 րոպե ago

«Հրապարակ»․ Համայնքապետը ստախոս է

«Հրապարակ»․ Համայնքապետը ստախոս է Wed, 28 Oct 2026 10:15:41 +0400 Հոկտեմբերի 25-ին Ստեփանավան համայնքում տեղի…

22 րոպե ago

«Հրապարակ». ԵՊՀ դասախոսներ են ձերբակալվել

«Հրապարակ». ԵՊՀ դասախոսներ են ձերբակալվել Wed, 28 Oct 2026 10:00:27 +0400 Երեկ տեղեկացանք, որ Հակակոռուպցիոն…

37 րոպե ago

«Հրապարակ»․ Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ

«Հրապարակ»․ Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ Wed, 28 Oct 2026…

52 րոպե ago

Խոստում, որը կարող է սկանդալի առիթ դառնալ

Խոստում, որը կարող է սկանդալի առիթ դառնալ Wed, 28 Oct 2026 09:30:01 +0400 Իտալական Gazzetta…

1 ժամ ago