Գեներալ, մի նեղացեք հայրենիքից

Գեներալ, մի նեղացեք հայրենիքից

Mon, 07 Sep 2026 18:48:44 +0400


Խորը ակնածանք ունեմ լեգենդար հրամանատար Նորատ Տեր-Գրիգորյանի նկատմամբ։
Ես դա ասում եմ ոչ թե պարզապես հարգանքի խոսքերով, այլ որպես մարդ, ով իր աչքով է տեսել նրա մարդկային և զինվորական արժանիքը։

Երբ Մանվել Գրիգորյանի նկատմամբ սկսվեց «տուշոնկա»-ի շոուն, երբ նրա դեմ ձևավորվել էր հանրային գրեթե համատարած բացասական վերաբերմունք, իսկ ես՝ որպես նրա փաստաբան, մենակ էի մնացել թե՛ նախաքննության ակնհայտ խնդիրների, թե՛ այդ հանրային ճնշման դեմ պայքարում, առաջին մարդը, ով համարձակվեց չտրվել ամբոխային տրամադրություններին և պաշտպանեց Մանվել Գրիգորյանին, Նորատ Տեր-Գրիգորյանն էր։
Ես նման բաները չեմ մոռանում։

Գեներալ, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու և այլևս Հայաստան չգալու որոշումն ինձ համար պարզապես հերթական լուր չէ։ Դա ցավալի փաստ է։

Չգիտեմ՝ ովքեր են Ձեզ հասցրել այդ որոշմանը, բայց եթե այսօր հայրենիքն իր արժանի զավակներին ստիպում է հեռանալ, ապա խնդիրը ոչ թե հայրենիքի, այլ հայրենիքը ղեկավարող մարդկանց մեջ է։
Գեներալ, հայրենիքից նեղանալ չի կարելի։ Կարելի է նեղանալ իշխանությունից, պետության վարած քաղաքականությունից, անարդարությունից, ապերախտությունից, նույնիսկ՝ սեփական ժողովրդի ժամանակավոր մոլորությունից։ Բայց հայրենիքից՝ ոչ։
Իշխանությունները գալիս ու գնում են, քաղաքական գործիչները փոխվում են, իսկ հայրենիքը մնում է։
Դուք Ձեր կյանքով ապացուցել եք, որ Հայաստանը Ձեզ համար պարզապես քաղաքացիություն ունեցող պետություն չի եղել։ Այն եղել է ծառայելու, պաշտպանելու և ապրելու իմաստ։

Ուստի այսօր Ձեզ ոչ թե դիմում եմ որպես լեգենդար հրամանատարի, այլ՝ որպես հայի զտարյուն տեսակի։
Գեներալ, մի նեղացեք հայրենիքից։
Նեղացեք նրանցից, ովքեր հայրենիքը հասցրել են այս վիճակին։
Բայց մի հրաժարվեք Հայաստանից։

Հայաստանը շատ բան է կորցրել իր արժանի զավակներին չգնահատելու պատճառով։ Թող Նորատ Տեր-Գրիգորյանցի հեռանալը այդ կորուստներից մեկը չդառնա։

Հայտարարել է փաստաբան Լևոն Բաղդասարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Այս մահաբեր քաղաքականությունը պետք է ավարտվի»

«Այս մահաբեր քաղաքականությունը պետք է ավարտվի» Tue, 10 Nov 2026 14:07:25 +0400 ԱԺ նախկին պատգամավոր…

12 րոպե ago

Կալանքը քննող դատավորը Փաշինյանի՝ իր մասին հայտարարություններից հետո «հետեւություններ» էր արել

Կալանքը քննող դատավորը Փաշինյանի՝ իր մասին հայտարարություններից հետո «հետեւություններ» էր արել Tue, 10 Nov 2026…

13 րոպե ago

Ահա թե ինչ ծանր հետևանքներ կարող են ունենալ քաղաքական հաշվեհարդարները

Ահա թե ինչ ծանր հետևանքներ կարող են ունենալ քաղաքական հաշվեհարդարները Tue, 10 Nov 2026 13:48:00…

31 րոպե ago

Պիտի պարզել՝ ինչ հանգամանքներում է մահացել

Պիտի պարզել՝ ինչ հանգամանքներում է մահացել Tue, 10 Nov 2026 13:45:56 +0400 ԱԺ «Ուժեղ Հայաստան»…

33 րոպե ago

Նոյեմբերի 9-ի դասերն ու միակողմանի զիջումների տրամաբանությունը

Նոյեմբերի 9-ի դասերն ու միակողմանի զիջումների տրամաբանությունը Tue, 10 Nov 2026 13:45:04 +0400 Արամ Շահնազարյան…

34 րոպե ago

Իրինա Յոլյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

Իրինա Յոլյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Tue, 10 Nov 2026 13:43:30 +0400 ԱԺ «Ուժեղ Հայաստան»…

36 րոպե ago