Ռուսաստանի հերթական սարսափելի գիշերը․ վիրավորներ կան
Tue, 08 Sep 2026 09:30:11 +0400
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Սարատովում վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածք։ Այս մասին հայտնել է Սարատովի մարզպետ Ռոման Բուսարգինը։ Նախնական տվյալներով՝ կան տուժածներ։
ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինն էլ հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարվածային ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով սեպտեմբերի 7–ի երեկոյան վիրավորվել է 13 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 1 դեռահաս։
Հարձակման են ենթարկվել կայարանամերձ հրապարակն ու երկաթուղային կայարանը։ Ռոստովի մարզում գիշերը խոցվել է շուրջ 100 ԱԹՍ։