Պատերազմ չի լինելու, որովհետև ուժե՞ղ եք, թե՞ «վրեքներդ հալ չկա»

Պատերազմ չի լինելու, որովհետև ուժե՞ղ եք, թե՞ «վրեքներդ հալ չկա»

Tue, 08 Sep 2026 16:45:11 +0400


Բաներ կան, որ չես կարող չհամաձայնել Փաշինյանի հետ։ Ասենք՝ ասում է՝ խաղաղություն է, պատերազմ չի լինելու։ Ինչպե՞ս չհամաձայնվես, երբ նայում ես օբյեկտիվ իրականությանը։ Կոռնիձորում համապատասխան պաշտոնյան ասում է՝ դիրքերից հետքայլ չի եղել, պարզապես լեզվակռիվ են տվել։ Տեսնո՞ւմ եք՝ ի՜նչ անվտանգություն ունենք։ Ադրբեջանցին ասում է՝ «կարդաշ, մի քանի մետր էլ հետ քաշվի», մերոնք ասում են՝ «չէ՛, հետ չենք քաշվի»։ Իսկական խաղաղություն է. կրակոց չկա, միայն՝ բանավոր փոխհրաձգություն։
Բայց չմոռանանք, որ տեղեր էլ կան, որտեղ, երբ ասել են՝ «հետ քաշվեք», Փաշինյանի խոստովանությամբ՝ ինքն ասել է՝ «տղերք, հետ քաշվեք, չկրակեք»։

Հայաստանի սուվերեն տարածքը մի տեսակ բոստան է դարձել՝ ում մտքով ինչ անցնում է, գալիս, նայում, չափում, հայտարարում է, իսկ մենք քննարկում ենք՝ լեզվակռի՞վ էր, թե՞ հետքայլ։ Ալիևն ասաց, չէ՞, որ պատերազմ չի լինելու, քայլելով են գալու։ Հատիկը գցել են, հիմա հասունանալու են սպասում։ Մի օր էլ կասեն՝ «հետ քաշվեք»։ Օրինակը ունենք, չէ՞։ Հրաման կլինի՝ հետ կքաշվենք։ Հետո էլ, երևի, կասեն՝ կարևորն այն է, որ ոչ ոք չկրակեց։

Բայց, չնայած Փաշինյանի հետ իմ լիակատար համաձայնությանը, որ պատերազմ չի լինելու, ուզում եմ՝ նա մի քիչ ավելի բաց խոսի։
Ինչո՞ւ պատերազմ չի լինելու։
Որովհետև ուժե՞ղ եք։
Մարտունակ՞ եք։
Պատրաստվա՞ծ եք։
Թշնամին գիտի՞, որ ամեն մի կրակոց պատասխան է ունենալու։
Թե՞ պարզապես՝ «վրեքներդ հալ չկա»։ Մի շատ տիպիկ օրինակ եմ բերելու։
Մի «ղզիկ տղա» ունեինք դասարանում։ Կես դարից ավել անցել է, էլի հիշում եմ։ Ով վրա էր հասնում՝ տփում էր։ Էնքան լավ էր տփվում, որ աղջիկներս էլ էինք հավեսի ընկել ու տփում էինք։
Մի օր, հերթական տփոցից հետո, տեսա՝ էլի ձայն չի հանում։ Հարցրի.
-Ինչո՞ւ չես պատասխանում։
Ասաց.
-Մամաս ասել է՝ ինչքան էլ քեզ խփեն, չպատասխանես։

Այ, սա արդեն ռազմավարություն է։ Մեր այսօրվա ռազնավարությունը դրան է նմանվում։
Մենք արծիվ տղերք ունեինք։ Օդից չեմ խոսում՝ կողքներին եմ եղել։ Ու այսօր զարմանում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես են մեր տղերքին «ղզիկ սարքում»։ Ինչի՞ համար։ Որ պատերազմ չլինի՞։ Որ հանկարծ մեկի մտքով չանցնի՞ կրակոցին պատասխանել։ Որ դիմացինը համոզված լինի՝ ինչ էլ անի, պատասխան չի՞ ստանալու։ Որ սահմանին մեր գլխավոր զենքը լինի ոչ թե ուժը, այլ՝ «մի բան մի արա, պատերազմ կլինի» վա՞խը։ Նրանք այդպիսին չեն, քաղաքական պատասխանատուներն են նրանց այդպիսին դարձնում։
Խաղաղությունը լրիվ ուրիշ բան է։ Իսկ դուք պատերազմից խուսափում եք, որովհետև դիմացինը հասկացել է՝ քեզ կարելի է ինչ ուզես անել, մեկ է՝ դու չես պատասխանելու։ Հիմա սա խաղաղությո՞ւն է, թե՞ պարզապես դադար՝ մինչև հաջորդ պահանջը։
Ու վերջում նորից նույն հարցը.

Պատերազմ չի լինելու, որովհետև այնքան ուժե՞ղ եք, որ ոչ ոք չի համարձակվի պատերազմ սկսել, թե՞ որովհետև արդեն այնքան եք սովորել հետ քաշվել, որ պատերազմ սկսելու կարիք էլ չկա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Նա բոլորովին նման չէ Աֆլեքին». Ջենիֆեր Լոպեսի և «Թեդ Լասո»-ի աստղի սիրավեպի մանրամասները

«Նա բոլորովին նման չէ Աֆլեքին». Ջենիֆեր Լոպեսի և «Թեդ Լասո»-ի աստղի սիրավեպի մանրամասները Fri, 23…

12 րոպե ago

Ամերիկացի հայտնի դերասան է մահացել

Ամերիկացի հայտնի դերասան է մահացել Fri, 23 Oct 2026 23:00:46 +0400 93 տարեկան հասակում մահացել…

27 րոպե ago

Բա ես իմ անասուններին որտե՞ղ պահեմ, հացս ո՞նց վաստակեմ․ Ղուլունցը որոշել է շինությունը խլել

Բա ես իմ անասուններին որտե՞ղ պահեմ, հացս ո՞նց վաստակեմ․ Ղուլունցը որոշել է շինությունը խլել Fri,…

41 րոպե ago

Իմ կողմից առաջ քաշած պայմանի ապահովումը անհնարին էր. Ինչու Արմեն Գրիգորյանը բանավեճի չմասնակցեց

Իմ կողմից առաջ քաշած պայմանի ապահովումը անհնարին էր. Ինչու Արմեն Գրիգորյանը բանավեճի չմասնակցեց Fri, 23…

53 րոպե ago

Մտադիր չեն հետեւել Թրամփի օրինակին

Մտադիր չեն հետեւել Թրամփի օրինակին Fri, 23 Oct 2026 22:30:18 +0400 Եվրամիությունը մտադիր չէ չեղարկել…

58 րոպե ago

Զգալի իշխանություն կպահպանի պաշտոնավարման ավարտից հետո եւս

Զգալի իշխանություն կպահպանի պաշտոնավարման ավարտից հետո եւս Fri, 23 Oct 2026 22:30:09 +0400 ԱՄՆ նախագահ…

58 րոպե ago