«Հրապարակ»․ Էժանացել է դեղձի գինը, բայց դե ոչինչ` չենք նեղվում, արտահանողն է նեղվում

«Հրապարակ»․ Էժանացել է դեղձի գինը, բայց դե ոչինչ` չենք նեղվում, արտահանողն է նեղվում

Tue, 08 Sep 2026 09:45:04 +0400


Անցած ամսվա վերջին Արմավիրի մարզում դեղձ արտադրող գյուղացիները բողոքում էին, որ կառավարությունը սուբսիդավորում է տալիս մրգից չիր պատրաստողներին, արտահանողներին, բայց իրենց որեւէ օգնություն չկա։ Իսկ արտահանողներն ու մթերողները շատ ցածր գներով են ցանկանում վերցնել իրենց բերքը, եւ իրենք չեն կարողանում իրենց ծախսերը փակել, ապրուստի գումար վաստակել։ Եվ չնայած որ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նշել էր, որ մթերվող դեղձի եւ թզի համար փոխհատուցում տրամադրելու ժամկետը կերկարաձգվի, եւ գյուղացիները փոխհատուցում կստանան, մասնագետների կարծիքով, առաջիկայում նույն խնդիրները կարող են առաջանալ նաեւ սալորի, խաղողի, կաղամբի, վարունգի եւ կարտոֆիլի մթերման ժամանակ։ Գյուղոլորտի մասնագետները նկատում են, որ սեզոնային բերքի վերաբերյալ որոշումները պետք է համակարգային լինեն եւ հաշվի առնվեն նաեւ առաջիկա ամիսների հնարավոր զարգացումները։

Քանի որ դեղձի մթերման սեզոնը դեռ ավարտված չէ, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը զգուշացրել էր, որ սեզոնայնությունից ելնելով՝ իրավիճակը կարող է ավելի բարդանալ։ Իշխանություններն այժմ փաստացի հարաբերությունները ոչ թե կարգավորում են ռուսական կողմի հետ, այլ օր-օրի սրում են եւ հույսները դրել են պետական բյուջեի միջոցներով գյուղացիներին ժամանակավորապես լռեցնելու վրա, սակայն մինչեւ ե՞րբ: Հայաստանում գյուղմթերքի եւ ծաղկի արտահանումը գլխացավանք է դարձել մարդկանց համար: Մարդիկ անգամ այգիներ են հատում, որ բերքի իրացման խնդիրներից ազատվեն:

Արմավիրի մարզի Վանանդ համայնքի ղեկավար Ռոման Մանուկյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ նախորդ տարվա համեմատ գյուղում դեղձի արտադրությամբ զբաղվողներն այս տարի մոտ 50 տոկոսով էժան են վաճառել բերքը։ «Նախորդ տարի վաճառում էին 250-300 դրամով, այս տարի 150 դրամով են վաճառում»,- ասում է վարչական ղեկավարը: Հարցին` իսկ որտե՞ղ են գյուղացիներն իրացնում ստացված բերքը, եւ ի՞նչ են մտածում՝ հետագայում ինչպե՞ս է այս հարցը կարգավորվելու, մեր զրուցակիցը շեշտեց. «Մեր տարածքում գործարան կա` «Նոյան», բնական հյութերի արտադրամաս է, ահագին բերք իրենք են առել` 1000 տոննայից ավել: Գները դե, ինչպես նշեցի, նախորդ տարվա համեմատ էժան են, բայց ամեն դեպքում մարդիկ ճանապարհ փակեցին, սուբսիդիաներ ստացան, ինչից հետո էլ չրանոցներն ու զավոդները միրգն առան: Էդ հարցը լուծվեց, ոչ մեկը չէր մթերում մինչեւ այդ: Բերքը, կարեւորը՝ վատ չէր, ծիրանի համեմատ շատ էր, ծիրանն ավելի քիչ է, մարդիկ հիմա գումարին են սպասում: Դե հիմա նորմալ է, էս տարի էլ սենց ստացվեց, կարեւորը՝ խաղաղություն լինի: Ամբողջ աշխարհն է խառը էսօր, ինչ իմանանք, թե մի տարի հետո ինչ կլինի»:

Դեղձուտ համայնքի վարչական ղեկավար Յուրիկ Մուրադյանն էլ, մեզ հետ զրույցում խոսելով նույն թեմայի մասին, ասաց. «Էժանացել է դեղձի գինը, բայց դե՝ հիմա ոչինչ, էժանի մեջ էլ ենք տեղավորվում: Էս տարի դեղձը վաճառել ենք 150-300 դրամով, հենց տեղում` արտադրամասերի, չրանոցների համար: Մենք չենք նեղվում, վաբշե տը արտահանողը պիտի նեղվի, մենք չենք նեղվում, մեր կողմից իրացումը կա, արտահանողն է նեղվում: Բնական է, որ ոչ մեկն էլ չի ուզում, որ մարդիկ տուժեն, բայց դե՝ հիմա էսպես ստացվեց»:
Արգինայի վարչական ղեկավարն էլ խոսեց դեղձի մթերման ու վաճառքի մասին. «Մեզ մոտ դեղձը քիչ էր, բայց իրացրին: Քարակերտի գործարանում են մարդիկ վաճառել, դե՝ էսպես»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի է՝ կլինի Մխիթարյանը «Ռեալի» դեմ խաղի մեկնարկային կազմում, թե ոչ

Հայտնի է՝ կլինի Մխիթարյանը «Ռեալի» դեմ խաղի մեկնարկային կազմում, թե ոչ Tue, 08 Sep 2026…

10 րոպե ago

Հրդեհ շուկայում․ կան զոհեր եւ վիրավորներ

Հրդեհ շուկայում․ կան զոհեր եւ վիրավորներ Tue, 08 Sep 2026 22:00:24 +0400 Առնվազն 11 մարդ,…

20 րոպե ago

3 անձինք կալանավորվել են

3 անձինք կալանավորվել են Tue, 08 Sep 2026 21:45:26 +0400 ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների…

35 րոպե ago

Եթե Հորմուզի նեղուցով նավագնացությունը չվերականգնվի …

Եթե Հորմուզի նեղուցով նավագնացությունը չվերականգնվի ... Tue, 08 Sep 2026 21:30:26 +0400 Մերձավոր-Արեւելյան ռեգիոնում նավերի վրա…

50 րոպե ago

Bloomberg Agriculture Spot Index. ինչ է այն իրենից ներկայացնում

Bloomberg Agriculture Spot Index. ինչ է այն իրենից ներկայացնում Tue, 08 Sep 2026 21:15:32 +0400…

1 ժամ ago

«Հրեա կարդինալը»․ ֆիլմ, որն արժե դիտել

«Հրեա կարդինալը»․ ֆիլմ, որն արժե դիտել Tue, 08 Sep 2026 21:00:13 +0400 Ֆրանսիացի Իլան Դյուրան…

1 ժամ ago