Այսպիսի «հայկական» պարադոքս
Tue, 08 Sep 2026 17:15:47 +0400
Օպա՛… Իսկ ես իշխանության համար վատ լուր ունեմ։ Հավանաբար նրանք տեղյակ չեն, բայց սրանց քաղաքական նեոլիբերալ եվրո-«տանիքները» սկսում են ճաքճքոցով փլվել։
Բանն այն է, որ եվրոպական առանցքային երկրներում իշխանության են ձգտում այն ուժերը, որոնք կտրականապես մերժում են ԵՄ հետագա ընդլայնման գաղափարը և վճռականորեն հանդես են գալիս ընդդեմ լիբերալ նեոֆաշիզմի, որի կրողն է, ի դեպ, ներկայիս փաշինյանական իշխանությունն է։ Այսինքն՝ ԵՄ-ում ավարտվում է այն քաղաքական ուժերի դարաշրջանը, որոնք, ըստ էության, աջակցում են Հայաստանի ներկայիս իշխանությանը։
Այսպիսով… Գերմանիա.
Սեպտեմբերի 6-ին Սաքսոնիա-Անհալթում կայացած ընտրություններում «Գերմանիայի այլընտրանք» (AfD) կուսակցությունը ստացել է մոտ 44% ձայն՝ զբաղեցնելով առաջին տեղը և գրեթե ստանալով բացարձակ մեծամասնություն երկրամասի խորհրդարանում։ Սա պատմական արդյունք է այն կուսակցության համար, որին գերմանական քաղաքական իսթեբլիշմենթը տարիներ շարունակ փորձել է մեկուսացնել այսպես կոչված «քաղաքական սանիտարական պատնեշի» միջոցով։ Եվ սա պարզապես հերթական տարածաշրջանային սենսացիան չէ։ «Սա ախտանիշ է»։
Ֆրանսիա.
Մարին Լը Պենը և նրա «Ազգային միավորումը» շարունակում են մնալ երկրի գլխավոր քաղաքական ուժերից մեկը։ Վերջին հարցումներով Լը Պենին նախագահական ընտրությունների առաջին փուլում տալիս են մոտ 33–35% աջակցություն՝ ցուցանիշներ, որոնք ավանդական եվրոպական քաղաքական իսթեբլիշմենթի համար չափազանց մտահոգիչ են։
Շվեդիա.
Թեև Շվեդիայի դեմոկրատները շարունակում են մնալ երկրի խոշորագույն քաղաքական ուժերից մեկը, այնուամենայնիվ, առաջիկա ընտրություններն անցնում են աջ և ձախակենտրոն դաշինքների միջև շատ լուրջ մրցակցության պայմաններում։
Ամբողջ Եվրոպայում ուժեղանում են այն կուսակցությունները, որոնք կտրականապես դեմ են եվրոպական ինտեգրման գործող մոդելին։ Եվ հենց այստեղ է Նիկոլ Փաշինյանի համար ծագում շատ տհաճ հարց։ Ի՞նչ կլինի, եթե Եվրոպայի այն քաղաքական քարտեզը, որի վրա նա խաղադրույք է կատարել, «պայթի»։
Փաստ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկումը՝ առանց եվրոպական «տանիքի», նրա համար լուրջ ռիսկեր է պարունակում։ Չէ՞ որ Հայաստանում մոլեգին ռուսատյացություն սերմանելով՝ ընդդիմության դեմ իրականացվող բռնաճնշումներով ուղեկցվող, նա իր հակահայկական քայլերի աջակցությունն ակնկալում է միանգամայն կոնկրետ քաղաքական Եվրոպայից՝ նրա ներկայիս լիբերալ-ֆաշիստական իսթեբլիշմենթից, այն քաղաքական ուժերից, որոնք այսօր նրա համար յուրօրինակ արտաքին քաղաքական «տանիք» են։
Հենց այդ ուժերն են նրան ապահովում միջազգային լեգիտիմացիա։ Հենց նրանք են ծափահարում նրա բռնաճնշումներին՝ Հայաստանում ստեղծված այս ամբողջ ռեպրեսիվ քաոսը անվանելով «ժողովրդավարական բարեփոխումներ»։ Եվ հենց նրանք են Փաշինյանի քաղաքական դաշնակիցները՝ Ռուսաստանից առավելագույնս հեռանալու և Հայաստանը տարածաշրջանային գերիշխանության նեոթյուրքական համակարգի մեջ ներառելու նրա փորձերում։
Իսկ ի՞նչ կլինի, եթե հենց այդ քաղաքական «տանիքը» սկսի փլվել։ Եթե Գերմանիայում աճում է AfD-ն։ Եթե Ֆրանսիայում Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» պահպանում է չափազանց բարձր աջակցություն։ Եթե եվրոպական այլ երկրներում ուժեղանում են ազգային-պահպանողական և եվրոսկեպտիկ ուժերը։ Այդ դեպքում հարցն արդեն այն չէ՝ դա ինչ-որ մեկին դուր գալիս է, թե ոչ։
Հարցն այն է, թե որքան կայուն են Փաշինյանի արտաքին քաղաքական հենարանները միջնաժամկետ հեռանկարում։ Որովհետև այսօր Փաշինյանն ընկալում է Բրյուսելը` որպես հիմնական քաղաքական հենարան։ Բայց քաղաքականությունը փոփոխական բան է։ Կառավարությունները փոխվում են։ Հենց այդ պատճառով էլ AfD-ի այսօրվա արդյունքը Փաշինյանի համար ամենևին էլ հեռավոր գերմանական «պատմություն» չէ։ Սա ՏԵՆԴԵՆՑ է։
Մինչ Երևանում փորձում են եվրոպական ուղին ներկայացնել որպես ուղիղ ճանապարհ դեպի «հրաշալի ապագա», հենց Եվրոպան գնալով ավելի նկատելիորեն շրջվում է դեպի քաղաքական ՌԵԱԼԻԶՄ, ազգային ինքնիշխանություն և ազգային առաջնահերթություններ։
Այսինքն՝ Հայաստանի «եվրոպական ապագայի» մասին բոլոր հեքիաթները, որոնք առատորեն համեմված են թուրք-ադրբեջանական շահերի անմնացորդ սպասարկմամբ, սկսում են բախվել եվրոպական քաղաքական լանդշաֆտի դաժան իրականությանը։ Եւ սա Հայաստանի համար շատ լավ է, իսկ իշլանությունների համար` վատ։
Այսպիսի «հայկական» պարադոքս։
Արման Աբովյան