Կիեւին արված ամերիկյան առաջարկը նախորդից վատն է եղել
Tue, 08 Sep 2026 20:00:14 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդներ Սթիվեն Վիթքոֆի եւ Ջարեդ Քուշների այս անգամներին Կիեւին ներկայացրած առաջարկները Ռուս-Ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ, շատ ավելի վատն են եղել, քան նախորդ անգամ ներկայացրած առաջարկները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Աննա Սոկորոխոդը։
«Դա ոչ միայն նվաճումային չէր, այլ նաեւ՝ շատ ավելի վատ պայմաններ էին ներկայացվել քան մինչ այդ մենք տեսել էինք։ Եթե նախկինում սահմանադրական փոփոխություններ չէր պահանջվում կամ տարածքների ճանաչում, ապա հիմա այդ պահանջն էլ կա։ Կան նաեւ մի շարք նյուանսներ, որոնք չեմ ուզում բարձրաձայնել, որովհետեւ ինֆորմացիան ստացել եմ ընդհատակից»,- ասել է ուկրաինացի պատգամավորը՝ լրագրող Վիտալի Դիկիյի հետ զրույցում։ Axios պարբերականն էլ ավելի վաղ, հայտնել էր, որ ամերիկացի հատուկ բանագնացներ Վիթքոֆն ու Քուշները հայտարարել են Ուկրաինայի նախագահ Վ․ Զելենսկուն, որ ցանկանում են հասնել Ուկրաինական կարգավորման հարցում զգալի առաջընթացի՝ մինչեւ ձմռան գալուստը։