«Հրապարակ»․ Գրքի շնորհանդեսին Գրիգորյանը ոչ մի լումա չի ծախսել

«Հրապարակ»․ Գրքի շնորհանդեսին Գրիգորյանը ոչ մի լումա չի ծախսել

Wed, 09 Sep 2026 09:55:18 +0400


Հայաստանի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ ՀՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հեղինակած «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսը: Գրքի երեւանյան միջազգային 9-րդ փառատոնի շրջանակում կազմակերպված այս միջոցառմանը ներկա էին Նիկոլ Փաշինյանը եւ մեծ խումբ ՔՊ-ականներ։ «Անտարես» հրատարակչության խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն ասել էր, որ ստացվել է «շատ ազնիվ» գիրք, հեղինակն ականատեսի դիրքերից եւ, ինչն առավել կարեւոր է, «առանց հետադարձ հայացքով սրբագրելու ու վերաիմաստավորելու» է ներկայացրել 2018 թվականի իրադարձությունները եւ ներկայացրել է գրքում շարադրված, իր կարծիքով, մի խորհրդանշական դրվագ, երբ Արմեն Գրիգորյանին մեծ ջանքերի շնորհիվ հաջողվել է հանդարտեցնել փողոցները փակելու պատճառով զայրացած մի երիտասարդի։ Նկարագրելով այդ պահը՝ հեղինակը հանգել է այսպիսի եզրահանգման. «Հիմա հասկանում եմ՝ այդ երիտասարդը մտածում է, որ հեղափոխությունը տեղի ունեցավ նաեւ իր հանգստանալու պատճառով»։ Արքմենիկ Նիկողոսյանն առանձնակի արժեւորել է ականատեսի ներկայացրած նկարագրություններն ու մեկնաբանությունները։ Գրքի խմբագիրը ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանն է:

Դեռ գրքի շնորհանդեսից առաջ հանրության շրջանում քննադատությունների ալիք բարձրացավ, թե ինչու է Ազգային պատկերասրահը ՔՊ-ական իշխանությանը նման ծառայություն մատուցել` ցանկացած մարդ կարո՞ղ է իր գրքի շնորհանդեսն Ազգային պատկերասրահում կազմակերպել: Ազգային պատկերասրահից «Հրապարակի» հետ զրույցում խոստովանեցին, որ ամեն մի շարքային հեղինակի չեն տրամադրում պատկերասրահը` շնորհանդես կազմակերպելու համար, սակայն թե ինչ սկզբունքներով են որոշում, թե ով է արժանի` չասացին, հավանաբար, առաջին ու առանցքային կոմպոնենտը ՔՊ-ական լինելն է: Հարցին` ի՞նչ արժե Ազգային պատկերասրահում գրքի շնորհանդես կազմակերպելը, ի վերջո` որքա՞ն գումար է վճարել նախկին ԱԽՔ-ն` հայտնի գրքի շնորհանդեսի կազմակերպման համար, պատկերասրահից ասացին, որ Գրիգորյանը որեւէ լումա չի վճարել շնորհանդեսի համար, շնորհանդեսը տեղի է ունեցել Գրքի երեւանյան փառատոնի շրջանակներում. «Bookfest-ը պայմանագիր է կնքում Ազգային պատկերասրահի հետ` շնորհանդեսների համար, սակայն կոնկրետ գումարի չափ չկա, այն տարբեր է, կախված, օրինակ, փառատոնի ակտիվությունից, վաճառված գների քանակից եւ այլն»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը՝ Փարիզ, քաղաքացիները՝ խցանման մեջ

Փաշինյանը՝ Փարիզ, քաղաքացիները՝ խցանման մեջ Wed, 09 Sep 2026 10:36:04 +0400 Գրել էինք, որ Նիկոլ…

15 րոպե ago

«Հրապարակ»․ Ով է եւ ինչ ունի պատգամավոր Միքայել Խաչատրյանը

«Հրապարակ»․ Ով է եւ ինչ ունի պատգամավոր Միքայել Խաչատրյանը Wed, 09 Sep 2026 10:25:34 +0400…

25 րոպե ago

Մամիկոն Ասլանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում

Մամիկոն Ասլանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Wed, 09 Sep 2026 10:19:58 +0400 Սիրելի…

31 րոպե ago

«Հրապարակ»․ Ադրբեջանցիներն իրենց նորմալ են պահում` էշի պես

«Հրապարակ»․ Ադրբեջանցիներն իրենց նորմալ են պահում` էշի պես Wed, 09 Sep 2026 10:15:32 +0400 Կոռնիձորով…

35 րոպե ago

Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու

Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Wed, 09 Sep 2026 10:05:33…

45 րոպե ago

Ուր է մեկնել եւ ինչու

Ուր է մեկնել եւ ինչու Wed, 09 Sep 2026 10:03:58 +0400 Նիկոլ Փաշինյանն երկօրա աշխատանքային…

47 րոպե ago