«Հրապարակ»․ Ով է եւ ինչ ունի պատգամավոր Միքայել Խաչատրյանը

«Հրապարակ»․ Ով է եւ ինչ ունի պատգամավոր Միքայել Խաչատրյանը

Wed, 09 Sep 2026 10:25:34 +0400


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Միքայել Խաչատրյանն ԱԺ ամենաերիտասարդ պատգամավորներից է։ Օրերս նա նշել է իր ծննդյան 26-ամյակը։ Խաչատրյանի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը հիմնականում կապված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ 2021-2022 թվականներին նա եղել է ՔՊ կուսակցության հանրային կապերի մասնագետը, ինչպես նաեւ՝ ԱԺ պատգամավորի օգնական։ 2022-2025 թվականներին զբաղեցրել է ՔՊ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։
2023-2026 թվականներին Միքայել Խաչատրյանը եղել է Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ։

Միակ աշխատանքը, որը նրա կենսագրության մեջ կապ չունի ՔՊ-ի հետ, այս տարվա ընթացքում ունեցած գործունեությունն է։ Նա 2026 թվականի մարտից մինչեւ օգոստոս ամիսներն աշխատել է «Ռեալիստ» ՍՊԸ-ում՝ որպես կառավարիչ։ Խաչատրյանի կենսագրության մեջ առանձնահատուկ ընդգծված է նրա մասնակցությունը 44-օրյա պատերազմին։ 2019-2021 թվականներին եղել է ժամկետային զինծառայող։ Այս տարի Խաչատրյանն ավարտել է Հայաստանի եվրոպական համալսարանը՝ «Կառավարում» մասնագիտությամբ։ Այժմ նա ԱԺ տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ Միքայել Խաչատրյանը 2024 թվականին Երեւանում բնակարան է ձեռք բերել։ Իսկ 2026 թվականի մայիսին ձեռք է բերել նաեւ ավտոկայանատեղի՝ դրա համար վճարելով 3 մլն դրամ։ Հայտարարագրի համաձայն՝ նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 500 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 1 մլն դրամ։

Տարվա ընթացքում Խաչատրյանը ստացել է ընդհանուր 5 մլն 863 հազար 657 դրամ եկամուտ։ Դրանցից 436 հազար 500 դրամը կազմել է «Ռեալիստ Փրոփրթի Մենեջմենթ Քոմփանի»-ից ստացած աշխատավարձը, իսկ 5 մլն 427 հազար 157 դրամը՝ ՔՊ կուսակցությունից ստացած եկամուտը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Տիպիկ բրիտանական սկանդալ»

«Տիպիկ բրիտանական սկանդալ» Wed, 30 Sep 2026 21:00:51 +0400 Բրիտանական այս մինի սերիալը, որ էկրան…

12 րոպե ago

Team-ը կապիտալի շուկայից ներգրավել է շուրջ $35 մլն. արդյունքը հայտարարվել է միջազգային համաժողովում՝ Freedom Broker Armenia -ի հետ համագործակցությամբ

Team-ը կապիտալի շուկայից ներգրավել է շուրջ $35 մլն. արդյունքը հայտարարվել է միջազգային համաժողովում՝ Freedom Broker…

26 րոպե ago

«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրեն

«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրեն Wed, 30 Sep 2026…

33 րոպե ago

Անձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվել

Անձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվել Wed, 30 Sep 2026 20:30:50 +0400 Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն…

42 րոպե ago

Ոչ մի ապօրինի կալանք կամ վարչական ճնշում չի կարող ընկճել «Ուժեղ Հայաստան» կուսակցության վճռականությունը

Ոչ մի ապօրինի կալանք կամ վարչական ճնշում չի կարող ընկճել «Ուժեղ Հայաստան» կուսակցության վճռականությունը Wed,…

46 րոպե ago

Նոր բացահայտումներ․ զգուշացեք «My Fin» անունով ընկերությունից

Նոր բացահայտումներ․ զգուշացեք «My Fin» անունով ընկերությունից Wed, 30 Sep 2026 20:15:31 +0400 Սոցիալական ցանցերում…

57 րոպե ago