«Հրապարակ»․ Ով է եւ ինչ ունի պատգամավոր Միքայել Խաչատրյանը

«Հրապարակ»․ Ով է եւ ինչ ունի պատգամավոր Միքայել Խաչատրյանը

Wed, 09 Sep 2026 10:25:34 +0400


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Միքայել Խաչատրյանն ԱԺ ամենաերիտասարդ պատգամավորներից է։ Օրերս նա նշել է իր ծննդյան 26-ամյակը։ Խաչատրյանի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը հիմնականում կապված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ 2021-2022 թվականներին նա եղել է ՔՊ կուսակցության հանրային կապերի մասնագետը, ինչպես նաեւ՝ ԱԺ պատգամավորի օգնական։ 2022-2025 թվականներին զբաղեցրել է ՔՊ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։
2023-2026 թվականներին Միքայել Խաչատրյանը եղել է Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ։

Միակ աշխատանքը, որը նրա կենսագրության մեջ կապ չունի ՔՊ-ի հետ, այս տարվա ընթացքում ունեցած գործունեությունն է։ Նա 2026 թվականի մարտից մինչեւ օգոստոս ամիսներն աշխատել է «Ռեալիստ» ՍՊԸ-ում՝ որպես կառավարիչ։ Խաչատրյանի կենսագրության մեջ առանձնահատուկ ընդգծված է նրա մասնակցությունը 44-օրյա պատերազմին։ 2019-2021 թվականներին եղել է ժամկետային զինծառայող։ Այս տարի Խաչատրյանն ավարտել է Հայաստանի եվրոպական համալսարանը՝ «Կառավարում» մասնագիտությամբ։ Այժմ նա ԱԺ տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ Միքայել Խաչատրյանը 2024 թվականին Երեւանում բնակարան է ձեռք բերել։ Իսկ 2026 թվականի մայիսին ձեռք է բերել նաեւ ավտոկայանատեղի՝ դրա համար վճարելով 3 մլն դրամ։ Հայտարարագրի համաձայն՝ նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 500 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 1 մլն դրամ։

Տարվա ընթացքում Խաչատրյանը ստացել է ընդհանուր 5 մլն 863 հազար 657 դրամ եկամուտ։ Դրանցից 436 հազար 500 դրամը կազմել է «Ռեալիստ Փրոփրթի Մենեջմենթ Քոմփանի»-ից ստացած աշխատավարձը, իսկ 5 մլն 427 հազար 157 դրամը՝ ՔՊ կուսակցությունից ստացած եկամուտը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետը և դպրոցներից մեկի տնօրենը կալանավորվել են

Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետը և դպրոցներից մեկի տնօրենը կալանավորվել են Wed, 09 Sep 2026…

9 րոպե ago

«Հրապարակ». Տաքսիների եւ միկրոավտոբուսների անհավասար մրցակցությունից բոլորն են տուժում

«Հրապարակ». Տաքսիների եւ միկրոավտոբուսների անհավասար մրցակցությունից բոլորն են տուժում Wed, 09 Sep 2026 12:15:54 +0400…

9 րոպե ago

Դուք ձեր քրոջ հետ Դուբայում հանգստանում էիք, երբ արցախցիները տեղահանվում էին. Ղազարյանը` ՔՊ–ականին

Դուք ձեր քրոջ հետ Դուբայում հանգստանում էիք, երբ արցախցիները տեղահանվում էին. Ղազարյանը` ՔՊ–ականին Wed, 09…

11 րոպե ago

Անկախության օրվա առթիվ այցելություն Գերագույն խորհրդի նիստերի դահլիճ

Անկախության օրվա առթիվ այցելություն Գերագույն խորհրդի նիստերի դահլիճ Wed, 09 Sep 2026 12:07:40 +0400 ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ…

18 րոպե ago

Ինքը շատ արագ եթեր մտավ, հեևիհև պատմեց, որ փայլուն հանդիպում էր

Ինքը շատ արագ եթեր մտավ, հեևիհև պատմեց, որ փայլուն հանդիպում էր Wed, 09 Sep 2026…

25 րոպե ago

Զոհերի մեջ երեխա էլ կա․ Ուկրաինայի մահացու հարվածը ՌԴ-ին

Զոհերի մեջ երեխա էլ կա․ Ուկրաինայի մահացու հարվածը ՌԴ-ին Wed, 09 Sep 2026 12:00:18 +0400…

25 րոպե ago