«Հրապարակ»․ Ով է եւ ինչ ունի պատգամավոր Միքայել Խաչատրյանը

«Հրապարակ»․ Ով է եւ ինչ ունի պատգամավոր Միքայել Խաչատրյանը

Wed, 09 Sep 2026 10:25:34 +0400


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Միքայել Խաչատրյանն ԱԺ ամենաերիտասարդ պատգամավորներից է։ Օրերս նա նշել է իր ծննդյան 26-ամյակը։ Խաչատրյանի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը հիմնականում կապված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ 2021-2022 թվականներին նա եղել է ՔՊ կուսակցության հանրային կապերի մասնագետը, ինչպես նաեւ՝ ԱԺ պատգամավորի օգնական։ 2022-2025 թվականներին զբաղեցրել է ՔՊ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։
2023-2026 թվականներին Միքայել Խաչատրյանը եղել է Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ։

Միակ աշխատանքը, որը նրա կենսագրության մեջ կապ չունի ՔՊ-ի հետ, այս տարվա ընթացքում ունեցած գործունեությունն է։ Նա 2026 թվականի մարտից մինչեւ օգոստոս ամիսներն աշխատել է «Ռեալիստ» ՍՊԸ-ում՝ որպես կառավարիչ։ Խաչատրյանի կենսագրության մեջ առանձնահատուկ ընդգծված է նրա մասնակցությունը 44-օրյա պատերազմին։ 2019-2021 թվականներին եղել է ժամկետային զինծառայող։ Այս տարի Խաչատրյանն ավարտել է Հայաստանի եվրոպական համալսարանը՝ «Կառավարում» մասնագիտությամբ։ Այժմ նա ԱԺ տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ Միքայել Խաչատրյանը 2024 թվականին Երեւանում բնակարան է ձեռք բերել։ Իսկ 2026 թվականի մայիսին ձեռք է բերել նաեւ ավտոկայանատեղի՝ դրա համար վճարելով 3 մլն դրամ։ Հայտարարագրի համաձայն՝ նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 500 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 1 մլն դրամ։

Տարվա ընթացքում Խաչատրյանը ստացել է ընդհանուր 5 մլն 863 հազար 657 դրամ եկամուտ։ Դրանցից 436 հազար 500 դրամը կազմել է «Ռեալիստ Փրոփրթի Մենեջմենթ Քոմփանի»-ից ստացած աշխատավարձը, իսկ 5 մլն 427 հազար 157 դրամը՝ ՔՊ կուսակցությունից ստացած եկամուտը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Փաշինյանը Ղազախստանին եւ Ղրղզստանին սպասում է TRIPP-ո՞ւմ․ արձագանք Աստանայից

«Հրապարակ». Փաշինյանը Ղազախստանին եւ Ղրղզստանին սպասում է TRIPP-ո՞ւմ․ արձագանք Աստանայից Wed, 09 Sep 2026 11:45:32…

13 րոպե ago

Նախկին ԱԽՔ ղեկավարը Արևմուտքի սրտի ղեկավա՞րն է

Նախկին ԱԽՔ ղեկավարը Արևմուտքի սրտի ղեկավա՞րն է Wed, 09 Sep 2026 11:30:28 +0400 Latest news…

28 րոպե ago

Մխիթարյանը ևս մեկ պատմական սահման հատեց Եվրոպայում

Մխիթարյանը ևս մեկ պատմական սահման հատեց Եվրոպայում Wed, 09 Sep 2026 11:30:17 +0400 Հենրիխ Մխիթարյանը…

28 րոպե ago

Գազի թանկացումը աշխարհի վերջ պետք չի նկարագրել, գազ էլ կլինի, գազի փող էլ. ՔՊ-ական Թագուհի Ղազարյան

Գազի թանկացումը աշխարհի վերջ պետք չի նկարագրել, գազ էլ կլինի, գազի փող էլ. ՔՊ-ական Թագուհի…

34 րոպե ago

Ինչու է մեկնում ՌԴ Փաշինյանի որոշմամբ

Ինչու է մեկնում ՌԴ Փաշինյանի որոշմամբ Wed, 09 Sep 2026 11:23:58 +0400 Փաշինյանի որոշմամբ՝ Կադաստրի…

34 րոպե ago

«Հրապարակ». Հայաստանին նոր հեղափոխություն պետք չէ, Հայաստանին նոր իշխանություն է պետք

«Հրապարակ». Հայաստանին նոր հեղափոխություն պետք չէ, Հայաստանին նոր իշխանություն է պետք Wed, 09 Sep 2026…

42 րոպե ago