ՀՀ պետական պարտքը կազմում է մոտ 13 միլիարդ 900 միլիոն դոլար

ՀՀ պետական պարտքը կազմում է մոտ 13 միլիարդ 900 միլիոն դոլար

Wed, 09 Sep 2026 12:23:03 +0400


Հայաստանի պետական պարտքը 2026 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում դրամային հաշվարկով կրճատվել է 3.5 տոկոսով, մինչդեռ ԱՄՆ դոլարով դրա ծավալը գրեթե չի փոփոխվել։ Այս մասին Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարի խոսքով՝ պարտքի դրամային և դոլարային ցուցանիշների տարբերությունը հիմնականում պայմանավորված է փոխարժեքի փոփոխությամբ։ Միաժամանակ, պարտքի ներգրավման ծավալների վրա ազդեցություն է ունեցել նաև պետական բյուջեի կատարողականը։

Հովհաննիսյանը նշել է, որ բյուջեի ավելցուկի պայմաններում կառավարությունը նախատեսվածից ավելի քիչ պարտք է ներգրավել։

Հուլիսի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ։ Տարեսկզբի՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ արձանագրված 5 տրիլիոն 303 միլիարդ դրամի համեմատ՝ պարտքի ծավալը նվազել է։

Դոլարային արտահայտությամբ Հայաստանի պետական պարտքը ներկայում կազմում է մոտ 13 միլիարդ 900 միլիոն դոլար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կշարունակի իր մարդասիրական խաղաղարար գործունեությունը

Կշարունակի իր մարդասիրական խաղաղարար գործունեությունը Sun, 29 Nov 2026 19:00:14 +0400 ԱՄՆ Առաջին տիկին Մելանյա…

6 րոպե ago

Չեմ քվեարկելու…Ալիևի խոսքերին երբեք չեմ հավատացել և չեմ էլ հավատալու

Չեմ քվեարկելու…Ալիևի խոսքերին երբեք չեմ հավատացել և չեմ էլ հավատալու Sun, 29 Nov 2026 18:57:10…

9 րոպե ago

Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2027 թվականին

Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2027 թվականին Sun, 29 Nov 2026 18:45:08 +0400 Հայ Առաքելական Սուրբ…

21 րոպե ago

Ողջունել է Երեւանի եւ Բաքվի միջեւ հաստատված խաղաղությունը

Ողջունել է Երեւանի եւ Բաքվի միջեւ հաստատված խաղաղությունը Sun, 29 Nov 2026 18:30:16 +0400 Էստոնիան…

36 րոպե ago

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ Sun, 29 Nov 2026 18:23:33 +0400 Ժամը 17:00-ի…

43 րոպե ago

Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցին

Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցին Sun, 29 Nov 2026…

46 րոպե ago