Իրանը հարձակվել է Հորդանանի ավիաբազայի վրա․ գիշերը դաժան է եղել

Իրանը հարձակվել է Հորդանանի ավիաբազայի վրա․ գիշերը դաժան է եղել

Wed, 09 Sep 2026 12:22:21 +0400


Իրանը պատասխան հրթիռային հարված է հասցրել Հորդանանում գտնվող Մուվաֆաք Սալթի ավիաբազային, որտեղ ամերիկյան ուժեր են տեղակայված։

Հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի կողմից իրանական նավթատարների, այդ թվում՝ Խարկ կղզու (Իրանից նավթի արտահանման առանցքային կենտրոններից մեկն է) մոտ գտնվող նավի վրա իրականացրած հարվածներից հետո։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության համաձայն՝ ավիաբազայի վրա հարձակման թիրախներ են դարձել կործանիչների տեխնիկական սպասարկման և նախապատրաստման անգարները, ամերիկյան F-35, F-16 և F-15 ինքնաթիռների տեղակայման վայրերը, ինչպես նաև ավիացիոն փաքստոցները։ Իրանական աղբյուրները հայտնել են 25-40 բալիստիկ հրթիռներ արձակելու մասին։

Միևնույն ժամանակ Հորդանանն այլ տվյալներ է ներկայացնում։ Երկրի զինված ուժերը հայտնել են 20 բալիստիկ հրթիռ հայտնաբերելու մասին, որոնցից 18-ը որսացվել են ՀՕՊ համակարգերի կողմից, ևս երկուսն ընկել են չբնակեցված տարածքներում։ Ավելի քան 60 Patriot հրթիռների կիրառման և անմիջապես ավիաբազայում թիրախների ոչնչացման մասին հաղորդագրությունները դեռևս հաստատում չեն ստացել։

Միևնույն ժամանակ, ԻՀՊԿ-ն հայտնել է Aegis համակարգով հագեցած և թևավոր հրթիռներ կիրառելու կարողությամբ ամերիկյան երկու ականակիրների՝ USS Delbert D. Black (DDG-119) և USS John Paul Jones (DDG-53) վրա հարձակման մասին։ Նավերը վնասվել են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ոնց կարելի էր Վենետիկի հանձնաժողովին ուղիղ հակառակ մոտեցում դրսևորել և մի հատ էլ դա քրեականացնել

Ոնց կարելի էր Վենետիկի հանձնաժողովին ուղիղ հակառակ մոտեցում դրսևորել և մի հատ էլ դա քրեականացնել…

8 րոպե ago

Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Wed, 09 Sep 2026 12:47:26 +0400 Ֆասթ…

12 րոպե ago

«Հրապարակ». Ինչքան նայում ես, այնքան նայվում է, ինչքան ուզում ես, այնքան տալիս է, ինչքան սիրես, այնքան սիրվում է

«Հրապարակ». Ինչքան նայում ես, այնքան նայվում է, ինչքան ուզում ես, այնքան տալիս է, ինչքան սիրես,…

13 րոպե ago

Մահացել է Հարություն Կարապետյանը

Մահացել է Հարություն Կարապետյանը Wed, 09 Sep 2026 12:44:19 +0400 Մահացել է անվանի գիտնական, քիմիկոս,…

15 րոպե ago

Ադրբեջանում 5 մարդ ողջ-ողջ այրվել է

Ադրբեջանում 5 մարդ ողջ-ողջ այրվել է Wed, 09 Sep 2026 12:37:21 +0400 Ադրբեջանում Զարդաբ-Աղջաբեդի մայրուղում…

22 րոպե ago

Թուրքական և ադրբեջանական սփյուռքը սերտացնում են կապերը

Թուրքական և ադրբեջանական սփյուռքը սերտացնում են կապերը Wed, 09 Sep 2026 12:30:56 +0400 Թուրքիայի մշակույթի…

28 րոպե ago