Ծյոծն ասում է՝ հեսա մեզ հացի, գազի փող կտան․․․

Ծյոծն ասում է՝ հեսա մեզ հացի, գազի փող կտան․․․

Wed, 09 Sep 2026 16:15:55 +0400


Հանրությունն անհանգիստ է գազի առաջիկա և ընդհանրապես համատարած թանկացումներից։ Եվ այդ մասին լրագրողը հարց է տալիս մեկին, ով, ըստ ամենայնի, փողի խնդիր չունի և դժվար թե պատկերացնի, թե հերթական թանկացումն ինչ է նշանակում շարքային քաղաքացու ընտանիքի բյուջեի համար։ Հենց դրա համար էլ պատասխանը հնչում է այդքան անփույթ ․ «Պետք չէ գազի գնի թանկացումը ներկայացնել որպես «աշխարհի վերջը»։ «Աշխարհի վերջը» չի լինի։ Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա»։ Ու հետո՝ ամենահետաքրքիր մասը․ ՀՀ քաղաքացիները կունենան և՛ գազ, և՛ գազի փող։ Սա արդեն նման է էն ծյոծուն, որ ասում է․ «Հեսա հացի, գազի փող կտան․․․»

Ո՞վ կտա։ Եթե ճիշտ ենք հասկանում, ամեն ինչ շատ պարզ է․ գազի փողը կա, ուղղակի դեռ Երևան չի հասել։ Երևի Եվրոպայից է գալիս։ Բայց մի շատ պարզ հարց․ եթե գազը թանկանում է, իսկ քաղաքացուն ասում են՝ «գազի փող էլ կունենաս», ապա այդ փողը որտեղի՞ց է գալու։ Ո՞վ է վճարելու այդ տարբերությունը։ Պետությո՞ւնը, արտաքին օգնությո՞ւնը, Եվրոպա՞ն, թե՞ վերջում, ինչպես միշտ, նույն քաղաքացին՝ իր քամված գրպանից։

Մինչև հիմա գազ էլ ունեինք, գազի փողն էլ մարդիկ դժվարությամբ, բայց վճարում էին։ Հիմա ի՞նչ եղավ։ Ինչու՞ եք ձմեռվա շեմին նոր գազի ման գալիս։ Մարդ ինչ կարգի անշնորհք ձևով պիտի կառավարի իր տունը, որ ձմռան կեսին երեխեքին ասի․
-Երեխեք, մեր տունը տաքացնողի հետ կռվել եմ, ինքն էլ հացն ու գազը չի տալիս։
-Բա ի՞նչ ենք անելու։
-Ոչինչ, աշխարհի վերջը չի։ Մեկը մեզ կօգնի։
-Բա փող ունե՞ս, որ տաս։
-Փող էլ կունենանք։

Սա է պետական կառավարման մակարդակով հնչող տրամաբանությունը։ Քաղաքացուն ասում են՝ մի անհանգստացիր, աշխարհի վերջը չի։ Բայց քաղաքացին աշխարհի վերջին չի սպասում։ Նա իր ամսվա աշխատավարձը, կոմունալներն է հաշվում, երեխաների ծախսն է հաշվում ու փորձում հասկանալ՝ հաջորդ թանկացումից իրեն հացի փող մնալու՞ է։

Այն տարբերությամբ, որ այս իշխանությունը երկիրը իր ընտանիքը չի համարում։ Ընտանիք համարելու դեպքում չէր ասի՝ «մեկը փող կտա, մի անհանգստացեք»։ Երկիրը չէր կառավարվի «հեսա մեկը կօգնի» տրամաբանությամբ։ «Հեսան» երբեք տնտեսություն չի կառուցում։ Հայաստանի տնտեսությունը քանդելով, Հայաստան մնալու՞ է։ Դա ՔՊ-ականի համար աշխարհի վերջը չի, բայց ժողովրդի համար, եթե Հայաստան չլինի, աշխարհի վերջն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Խաչվերացի տոնին Էջմիածնի Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը

Խաչվերացի տոնին Էջմիածնի Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը Wed, 09 Sep…

16 րոպե ago

«Գրոհեցին» Վերին Լարսը, այժմ ուզում են վերադառնալ․ ՀՀ մեկնածներին է՞լ է ակնարկում

«Գրոհեցին» Վերին Լարսը, այժմ ուզում են վերադառնալ․ ՀՀ մեկնածներին է՞լ է ակնարկում Wed, 09 Sep…

18 րոպե ago

Աննա խանումն օրենք է գրում` վերջը բարին անի. իրական հեքիաթ

Աննա խանումն օրենք է գրում` վերջը բարին անի. իրական հեքիաթ Wed, 09 Sep 2026 17:15:46…

32 րոպե ago

Ձերբակալվել է նաեւ Սյունիքի էկոպարեկային ծառայության ղեկավարը․ մանրամասներ

Ձերբակալվել է նաեւ Սյունիքի էկոպարեկային ծառայության ղեկավարը․ մանրամասներ Wed, 09 Sep 2026 17:08:07 +0400 Գրել…

40 րոպե ago

Բրիտանացի զբոսաշրջիկը թքել է թուրքական դրոշի վրա

Բրիտանացի զբոսաշրջիկը թքել է թուրքական դրոշի վրա Wed, 09 Sep 2026 17:00:32 +0400 Թուրքիայի Ալանիա…

47 րոպե ago

Ինչու են Մեղրիի համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը

Ինչու են Մեղրիի համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը Wed, 09 Sep 2026 16:58:51…

49 րոպե ago