Թղթակից անդամների փոխարեն ասոցացված անդամներ

Թղթակից անդամների փոխարեն ասոցացված անդամներ

Wed, 09 Sep 2026 17:45:11 +0400


Այսօր` սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամների ընդհանուր ժողովը։ Օրակարգում ՀՀ ԳԱԱ ասոցացված և արտասահմանյան անդամների ընտրությունն էր։

ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամի ընտրության համար ներկայացվել է 38 հայտ: Հաստատվել է 35-ը՝ ըստ բազմափուլ ուսումնասիրության և ՀՀ ԳԱԱ սահմանած չափանիշներին համապատասխանության։

Հայտերի քանակական գնահատականում հաշվի են առնվել․
• Սկոպուս (Scopus) գիտատեղեկատվական հարթակում Հիրշի գործակիցը (h-index)
• Հոդվածներին կատարված հղումների քանակը
• Հոդվածների քանակը` հաշվի առնելով հրապարակման ամսագրերի SCImago քառորդը
• Մենագրությունների քանակը
• Արտոնագրերի թիվը
• Ղեկավարած պաշտպանած թեկնածուական ատենախոսությունների թիվը
• Գիտությունների դոկտորի աստիճանի առկայությունը
Հայտերի որակական գնահատականում հաշվի են առնվել․
• Գիտական մշակումների ներդրումը
• Նոր գիտական (ենթա)ուղղության հիմնադրումը
• Ղեկավարած դրամաշնորհները
• Բարձր վարկանիշով ամսագրերում գրախոսությունները
• Գիտության հանրայնացմանն ուղղված գործունեությունը

ՀՀ ԳԱԱ նորընտիր ասոցացված անդամներն են․

ՖԻԶԻԿԱ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1․ Արամ Սահարյան

2․ Նարեկ Սահակյան

3․ Դավիթ Հայրապետյան

4․ Գագիկ Գուրզադյան

5․ Հայկ Սարգսյան

6․ Աշոտ Պետրոսյան

7․ Արմեն Սարգսյան

8․ Մանուկ Բարսեղյան

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ և ՀԱՐԱԿԻՑ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1․ Մարինե Առաքելյան

2․ Լևոն Եպիսկոպոսյան

3․ Կարեն Թռչունյան

4․ Կարեն Ղազարյան

5․ Արսեն Առաքելյան

6․ Սարգիս Աղայան

7․ Հովիկ Փանոսյան

ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1․ Արամ Պետրոսյան

2․ Էդվարդ Կոկանյան

3․ Սոֆիյա Այդինյան

4․ Մարինա Աղայան

5․ Աննա Մկրտչյան

ԵՐԿՐԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1․ Արա Ավագյան

2․ Խաչատուր Մելիքսեթյան

3․ Լիլիթ Սահակյան

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ, ՏԵԽՆԻԿԱ, ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1․ Մարտին Գրիգորյան

2․ Բրյուս Բողոսյան

3․ Խաչատուր Խաչատրյան

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ՄՇԱԿՈՒՄ և ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆ)

1․ Աշոտ Հարությունյան

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1․ Սուրեն Զոլյան

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1․ Գառնիկ Ասատրյան

2․ Ռուբեն Բադալյան

3․ Արսեն Բոբոխյան

ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամների 2026 թ. ընտրության մրցույթին ներկայացվել է ընդհանուր 34 հայտ: ՀՀ ԳԱԱ բաժանմունքներում ձևավորված հայտերի վերլուծության ու գնահատման մասնագիտական հանձնաժողովների կողմից իրականացված բազմակողմանի որակական և գիտաչափական գնահատման արդյունքում ընտրության մրցույթին մասնակցությանը երաշխավորվել է 23 հայտ: Բոլոր երաշխավորված թեկնածուները ճանաչված գիտնականներ են, ովքեր ներկայացնում են միջազգային առաջատար գիտահետազոտական կենտրոններ ու համալսարաններ: Ընտրությունների արդյունքում բոլոր 23 թեկնածուներն ընտրվել են։

ՀՀ ԳԱԱ նորընտիր արտասահմանյան անդամներ են․

Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք

1․ Ալեքսանդր Մուկասյան

2․ Դմիտրի Բուդկեր

3․Կլոդ Լեռուա

4․ Վալերի Տուչին

5․ Սուլթան Դաբագով

Բնական գիտությունների բաժանմունք

1․ Սյուշան Յին

2․ Թոմաս Լիր

3․ Հանս Բինդեր

4․ Նարինե Սարվազյան

5․ Ահմադ Դարյանի

6․ Յուրի Զաքարյան

7․ Ալան Կալուև

Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունք

1․ Արտյոմ Օգանով

2․ Վալենտին Անանիկով

3․ Ջովաննի Ռովիելլո

4․ Վլադիմիր Գևորգյան

5․ Անդրեյ Մալկով

6․ Իգոր Նիկոգոսյան

7․ Խաչատուր Մանուկյան

Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունք

1․ Ալեքսեյ Կարապետյանց

2․ Հարություն Ավետիսյան

Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք

1․ Պատրիկ Տոնապետյան

2․ Մարիա Բաղրամեան:

ՀՀ ԳԱԱ 35 ասոցացված անդամների ընտրության արդյունքում ընտրվեց 31-ը։ Նրանց շարքերում է նաև քաղաքագետ Սուրեն Զոլյանը, մենք նկատեցինք նաև Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանի անունը: Սուրեն Զոլյանին հարցրեցինք` ինչո՞վ է տարբերվում ակադեմիայի ասոցացված անդամն իսկական անդամից, և առհասարակ վերջին տարիներին Գիտությունների ազգային ակադեմիան ինչ դեր ու նշանակություն ունի մեր կյանքում:

Ս. Զոլյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ասոցացված անդամը առաջվա թղթակից- անդամն է: Առաջ ասում էին ԳԱԱ թղթակից- անդամ, հիմա ձևը փոխվել է, ասում են` ասոցացված անդամ է, ասոցացված անդամ լինելուց հետո անձը դառնում է ակադեմիկոս: Հիմա չգիտեմ, թե ինչու է անվանումը փոխվել, բայց սա նույն թղթակից անդամն է, ուրիշ ոչ մի փոփոխություն: Իսկ ես դիմեցի, և դարձա անդամ: Ինչ վերաբերում է ակադեմիային, ապա այն այլևս խորհրդատվական մարմին է, փոփոխությունների մասով էլ ես մթնոլորտի փոփոխություն եմ նկատում, գիտական ցուցանիշներն են փոխվել արդյունքում: Սկոպուս (Scopus) գիտատեղեկատվական հարթակում Հիրշի գործակիցը նախատեսված է հետևյալ կերպ, որ 30 անգամից ավելի հոդվածից մեջբերում արված լինի»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում Sun, 15 Nov 2026 13:14:26 +0400 Ազգերի լիգայի…

17 րոպե ago

Ինքնաթիռներն իրար են բախվել

Ինքնաթիռներն իրար են բախվել Sun, 15 Nov 2026 13:00:41 +0400 Մայամիի միջազգային օդանավակայանում բախվել են…

31 րոպե ago

Ով է Կամբոջայում դիմավորել Փաշինյանինն

Ով է Կամբոջայում դիմավորել Փաշինյանինն Sun, 15 Nov 2026 12:46:12 +0400 «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային…

45 րոպե ago

Փարիզում ցուցարարներին ցրելու համար օգտագորվծել են լուսաձայնային նռնակներ

Փարիզում ցուցարարներին ցրելու համար օգտագորվծել են լուսաձայնային նռնակներ Sun, 15 Nov 2026 12:37:49 +0400 Փարիզում…

54 րոպե ago

Հարյուրավոր ձերբակալվածներ կան․ Ֆրանսիայում սկսվեց քաոսը․․․

Հարյուրավոր ձերբակալվածներ կան․ Ֆրանսիայում սկսվեց քաոսը․․․ Sun, 15 Nov 2026 12:30:04 +0400 Ֆրանսիայի ոստիկանությունը նոյեմբերի…

1 ժամ ago

Կարլսենին հաղթելուց հետո․ ինչպե՞ս դասավորվեց Հայկ Մարտիրոսյանի և Յան Նեպոմնյաշչիի դիմակայությունը

Կարլսենին հաղթելուց հետո․ ինչպե՞ս դասավորվեց Հայկ Մարտիրոսյանի և Յան Նեպոմնյաշչիի դիմակայությունը Sun, 15 Nov 2026…

1 ժամ ago