Նախահանրաքվե

Նախահանրաքվե

Wed, 09 Sep 2026 18:45:52 +0400


Առջեւում ՏԻՄ ընտրություններ են, իսկ ընտրությունները, ինչպես գիտեք, միշտ տոն են մեր ժողովրդի համար: Ինքնահաստատման տոն: Բա էլ ինչպե՞ս մեր խեղճուկրակ ժողովուրդն ինքնահաստատվի, եթե ոչ ընտրություններով, հանրաքվեներով, ստորագրահավաքներով: Փողոցային պայքարն էլ արձակուրդներից չի վերադարձել, թե դուրս գան փողոց ու այդպես ինքնահաստատվեն: Մի խոսքով՝ առջեւում ընտրություններ են, իսկ դա հրաշալի հնարավորություն է՝ «կզըցնելու» այն քաղաքական ուժերին, որ ամեն ընտրություններից առաջ սուտ խոստումներով քվե են կորզում իրենցից, հետո խաբում ու ոչինչ չեն անում՝ իրենց կյանքը գոնե մի քիչ թեթեւացնելու համար: Այս տխուր վիճակը պետք է մի օր վերջ ունենա, իսկ ամենահարմար պահը դրան վերջ տալու՝ նոր ընտրություններն են: Կապ չունի, թե ինչ ընտրություն է՝ ՏԻՄ, ԱԺ, հանրաքվե… Ով եկավ քվե խնդրելու, սրտովդ չէ, «պասլատ ես անում» ու գնում ընտրում ես քո խելքով, քո հասկացողությամբ: Այսպես են ինքնահաստատվել աշխարհի շատ ժողովուրդներ, որ այսօր թե՛ նորմալ պետություն ունեն, թե՛ հայրենիք, թե՛ պատմություն…

ՔՊ-ն արդեն 9 տարի է՝ խաբում է մեր ժողովրդին, ընտրվում եւ հետո ոչինչ չի անում ժողովրդի համար: ԱԺ վերջին ընտրություններում կենսաթոշակների ծիրին մեջ 10-հազարական դրամ ընտրակաշառք բաժանեց Նիկոլն ու նորից ընտրվեց: Ժողովրդի մի մասը, իհարկե, փորձեց այդ ընտրություններում ինքնահաստատվել եւ մերժեց Նիկոլին: Դա, սակայն, բավական չէր՝ հաղթահարելու այն ընտրակեղծարարության շեմը, որ Նիկոլը, ԱԱԾ-ն, ՆԳՆ-ն, ՊՆ-ն, դատախազությունը, քննչականը, հակակոռուպցիոնը եւ անձամբ Վահագն Հովակիմյանն էին սահմանել: Իշխանություններին քշել այս անգամ էլ չհաջողվեց: Ինչ արած… Կյանքը շարունակվում է: Ի դեպ, այն մի քանի հոգին էլ, որ իրենց կոտրած ձեռքով քվե են տվել ՔՊ-ին, հասցրել են հիասթափվել՝ լսելով ՀՀ կառավարության ծրագիրը՝ Փաշինյանի կատարմամբ: Ծայրից ծայր՝ սուտ, ճոռոմաբանություն՝ կզըցնեմ, քանդեմ, ավերեմ, որ ժողովուրդը լավ ապրի:
Ես մեծ հույս ունեմ, որ մեր ժողովուրդն առաջիկա ՏԻՄ ընտրություններում իրեն կդրսեւորի որպես հավաքականություն եւ անհրաժեշտ դիմադրություն ցույց կտա ստախոս իշխանություններին: Հասկացանք, կարելի է խաբվել մեկ անգամ, երկու անգամ… Բայց 9 տարի շարունա՞կ: Մենք ժողովո՞ւրդ ենք, ի վերջո, թե՞ ոչխարի հոտ: Բա ամոթ չի՞, արդեն Պուտինն է պահանջում, որ մենք որպես ժողովուրդ հանդես գանք, հանրաքվեով մեր հարցերը լուծենք, ազատվենք այս խաբեբաներից: Ուզո՞ւմ եք Զախարովայի բերանը փակվի, որ մեզ «ղզիկ» ու «կնիկ» չասի: Դե, ուրեմն մեջքներդ ուղղեք ու այդպես գնացեք ընտրությունների: Նշանաբանն ինձնից՝ «Ոչ մի քոռ քվե ՔՊ-ին»: Ձայն մի տվեք, ուղղակի մի տվեք, ինքնահաստատվեք մեկ անգամ: Կարո՞ղ ենք… Բնականաբար, կարող ենք:

Սովորաբար ասում են` Երեւանը Հայաստանի կեսն է: Սա նշանակում է, որ հանրապետության մյուս կեսն էլ մարզերն են, մնացած համայնքները: Փորձենք նախ այդ կեսը փրկել ՏԻՄ ընտրություններով: Հենց դա արեցինք, Ավինյանին ու Նիկոլին թռցնելը մեկ-երկու հաշվի գործ կդառնա: Տեսնում եք, չէ՞, Նիկոլը ոնց է ոտուձեռ ընկել, մոբիլիզացրել մարզպետներին՝ կկզըցնեմ, կշինեմ, թափ կտամ, եթե ՏԻՄ ընտրություններում ինձ համար հաղթող թեկնածուներ չճարեք: Ուրեմն կարեւոր են ՏԻՄ ընտրությունները, ուրեմն Նիկոլը վտանգ է զգում, հասկանում է, որ եթե մարզերում պարտվի, վերջ` կորած է:

Առաջիկա ՏԻՄ ընտրությունները կարեւորվում են նաեւ անցկացվելիք հանրաքվեի ֆոնին: Նիկոլը, ինչպես օձից, վախենում է այդ հանրաքվեից, որով պետք է հարց դրվի՝ գնում ենք ԵՄ, թե՞ մնում ենք ԵԱՏՄ-ում: Այլ խոսքով՝ պիտի որոշենք՝ Նիկոլը մնում ու ջանջիգյար է անում Էրդողան-Ալիեւի հետ, թե՞ վերջ ենք տալիս այս խայտառակությանն ու դառնում մեր երկրի ու ճակատագրի տերը: Կարճ ասած՝ այդ հանրաքվեով Նիկոլի հարցն է դրվելու, եւ մարզերում հաղթանակը Նիկոլին առաջին հերթին պետք է պաշտոնը պահելու համար: Եվ, ուրեմն, ՏԻՄ ընտրություններում Նիկոլը պետք է պարտվի ու հանկարծ չմտածի գնալ հանրաքվեի:
Եկեք միամիտ չլինենք ու արձանագրենք, որ այդ հանրաքվեն, որքան էլ Պուտինն է պահանջել, ձեռնտու է նաեւ Ալիեւին: Դրանով ենք մենք ակամա պատասխան տալու նաեւ ՀՀ Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանելու, Հայ առաքելական եկեղեցին քանդելու, հայկական կապիտալը փոշիացնելու Ալիեւի հարցադրումներին: Եվ ես չէի ուզենա, որ մեր ժողովուրդն այդ հանրաքվեի գնար ՏԻՄ ընտրություններում Նիկոլին պարտված:

Պարոնայք եւ տիկնայք ընդդիմադիրներ, առաջիկա ՏԻՄ ընտրությունները նախահանրաքվե են: Սա նաեւ ընդդիմության ինքնահաստատման պահն է: Աջ ականջը ձախ ձեռքով քորելու ժամանակ չկա: Նիկոլը պետք է պարտվի, որ հեռանա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զրուցեցին, շուտով կհանդիպե՞ն

Զրուցեցին, շուտով կհանդիպե՞ն Wed, 09 Sep 2026 19:00:58 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ…

9 րոպե ago

Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն Սուրենյանց

Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն Սուրենյանց Wed, 09 Sep 2026 18:57:10 +0400 Քաղաքագետ Սուրեն…

12 րոպե ago

«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրի

«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրի։…

32 րոպե ago

Վրաստանից մեկնած ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ծովի վրա

Վրաստանից մեկնած ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ծովի վրա Wed, 09 Sep 2026 18:34:27 +0400…

35 րոպե ago

Վարկի հաշվին սպառազինություններ կգնեն

Վարկի հաշվին սպառազինություններ կգնեն Wed, 09 Sep 2026 18:30:13 +0400 Եվրահանձնաժողովը հաստատել է Ուկրաինայի՝ Patriot…

39 րոպե ago

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ Wed, 09 Sep 2026 18:24:54 +0400…

45 րոպե ago