Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն Սուրենյանց

Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն Սուրենյանց

Wed, 09 Sep 2026 18:57:10 +0400


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից

Եվրոպական հանձնաժողովը վաղաժամ է համարել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման համար կոնկրետ ժամկետ սահմանելը։

Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակ Պաուլա Պինյոն, անդրադառնալով մինչև 2029 թվականը վիզային ռեժիմի ազատականացման հասնելու Երևանի ծրագրերին, արձանագրել է՝ «դեռ շատ վաղ է նման ճշգրտության համար»։

Այս հայտարարությունը էական կոնտրաստ է բացահայտում Երևանի և Բրյուսելի դիրքորոշումներում:

Վիզային ռեժիմի ազատականացման խոստումը ներառվել է ՔՊ-ի նախընտրական, այնուհետև՝ կառավարության 2026–2031 թվականների ծրագրում։ Նիկոլ Փաշինյանը ևս հայտարարել է, որ իշխանությունը մտադիր է այդ արդյունքին հասնել 2029 թվականի ընթացքում։

Վիզաների ազատականացումը կախված չէ միայն Հայաստանի կառավարության քաղաքական կամքից, գործընթացը ենթադրում է ԵՄ-ի սահմանած չափանիշների կատարում, դրանց գնահատում և եվրոպական համապատասխան ինստիտուտների որոշումներ։ Հետևաբար, Երևանի նշած տարեթիվը ԵՄ-ի ստանձնած պարտավորություն կամ երաշխավորված վերջնաժամկետ չէ։

ԵՄ-ի հետ առանց վիզայի հաղորդակցությունը Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների համար կարևոր և սպասված հնարավորություն է։ Ընտրություններից առաջ նման զգայուն հարցում կոնկրետ տարեթիվ ներկայացնելն անխուսափելիորեն ունեցել է նաև ընտրական նշանակություն։ Եթե այն համաձայնեցված չէր եվրոպական կողմի հետ, ապա գործ ունենք մանիպուլյացիայի, հանրային սպասումների շահագործման հետ:

Իհարկե հարցեր կան նաև Բրյուսելին։

Եթե եվրոպական կառույցները չեն հաստատում Երևանի նշած ժամկետը, կարող էին դա նույն հստակությամբ արձանագրել նաև նախընտրական շրջանում։ Մինչև ընտրությունները, սակայն, Բրյուսելը հրապարակայնորեն չէր սահմանազատվում Փաշինյանի խոստումից։

Տպավորություն է ստեղծվում, որ նախընտրական շրջանում Բրյուսելը չէր ցանկանում հրապարակային հակասության մեջ մտնել Փաշինյանի իշխանության հետ և թուլացնել նրա եվրոպական օրակարգի ընտրական ազդեցությունը, իսկ այժմ սահմանազատվում է մի խոստումից, որի իրականացումը չի կարող երաշխավորել։

Գլխավոր պատասխանատվությունը, սակայն, Հայաստանի իշխանությանն է, որը ոչ թե չափազանց լավատեսական կանխատեսում է արել, այլ զբաղվել է հանրային սպասումների քաղաքական շահագործմամբ:

ՔՊ-ն ընտրողին վաճառել է մի խոստում, որի կատարումը չէր կարող երաշխավորել»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չորս ղեկավար, չորս ժամանակաշրջան, բայց տարբեր սկզբունքներ

Չորս ղեկավար, չորս ժամանակաշրջան, բայց տարբեր սկզբունքներ Thu, 29 Oct 2026 00:05:13 +0400 Հայաստանն իր…

3 ժամ ago

Արքայազն Հարիի աներոջը կասկածում են մանկապղծության մեջ

Արքայազն Հարիի աներոջը կասկածում են մանկապղծության մեջ Thu, 29 Oct 2026 00:00:26 +0400 Արքայազն Հարիի…

3 ժամ ago

Ամերիկյան պետական պարտքը նոր ռեկորդ է գրանցել

Ամերիկյան պետական պարտքը նոր ռեկորդ է գրանցել Wed, 28 Oct 2026 23:55:54 +0400 ԱՄՆ պետական…

3 ժամ ago

40 օր Խաղաղ օվկիանոսում «թափառելուց» հետո փրկվել է

40 օր Խաղաղ օվկիանոսում «թափառելուց» հետո փրկվել է Wed, 28 Oct 2026 23:45:18 +0400 Ձկնորսները…

4 ժամ ago

Մուսոլինիի ֆուտբոլիստ ծոռը գոլ է խփել

Մուսոլինիի ֆուտբոլիստ ծոռը գոլ է խփել Wed, 28 Oct 2026 23:30:58 +0400 Նախօրեին, Իտալիայի Ֆուտբոլի…

4 ժամ ago

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն Wed, 28 Oct 2026 23:28:31 +0400 «Գազպրոմ…

4 ժամ ago