Մշտական տագնապի մեջ․ մեր տառապանքը փորձ ունի, աչքն էլ տեսածից է վախենում

Մշտական տագնապի մեջ․ մեր տառապանքը փորձ ունի, աչքն էլ տեսածից է վախենում

Wed, 09 Sep 2026 23:39:21 +0400


Մենք արդեն ինչքան ժամանակ կլինի ապրում ենք մշտական տագնապի մեջ, վատ լուրերի, աղետների ու արհավիրքների սպասումով…անհանգիստ, լարված, մտահոգ: Եվ դա միանգամայն օբյեկտիվ հիմքեր ունի: Ինչպես ասում են` մեր տառապանքը փորձ ունի, աչքն էլ տեսածից է վախենում:

Եթե տաշի-տուշին, շուտ քանդվող ասֆալտն ու մի քանի նորոգված դպրոց- մանկապարտեզն անձամբ ձեզ հրճվանք չի պատճառում և դրանք մեզ պատուհասած աղետները ձեր աչքում չի ստվերում, ապա կհամաձայնեք, որ վերջին տարիներին գրեթե ոչ մի լավ, դրական իրադարձություն մեր կյանքում տեղի չի ունենում, իսկ վատ բանի պակաս` չկա:

Նաեւ դա է պատճառը, որ մարդիկ ոչ միայն վատի ամենօրյա սպասումով են ապրում, այլ հեշտությամբ հավատում են վատ լուրերին, ապոկալիպտիկ կանխատեսումներին, իսկ դրանց հերքումները նրանց արժանահավատ չեն թվում:
Ինչո՞ւ մարդիկ շատ արագ հավատացին, որ ադրբեջանական զինուժը փորձում է Կոռնիձորի հատվածում առաջ շարժվել ու ներխուժել Հայաստան, որովհետեւ վերջին 6 տարում մենք միայն դա ենք տեսել` շարունակ առաջ շարժվող հակառակորդի բանակ, հետևողականորեն դեպի իր նպատակները գնացող թշնամի և կոտրված, թուլացած, հոգեբանորեն տկար հայկական բանակ, որին հրահանգված է ոչ մի պարագայում ուժ չկիրառել, չդիմադրել:
Հիշում ենք, թե ինչպես թշնամուն հակազդեցություն ցուցաբերած եւ զենքով նրա առաջխաղացումը կանգնեցրած զինվորականները պատժվեցին, նրանց նկատմամբ հետաքննություն ծավալվեց` «մեղքը պարզելու» պատճառաբանությամբ: Եվ այդ մեկ փաստը բավարար է, որ զինվորի ոգին կոտրվեր:

Ինչու՞ հավատացինք ու տագնապ ապրեցինք Կոռնիձորի լուրերից` չհավատալով ՊՆ հերքումներին, որովհետև, մեծ հաշվով, ոչ ոք չի հավատում խաղաղություն հաստատելու մասին իշխանական երդում- հավաստիացումներին: Որովհետև բոլորը հասկանում են, որ Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրն ընդամենը թղթի կտոր է, որն իրականում մեծ արժեք չունի:

Հասկանում են նաեւ, որ իր զորքը հետ չքաշող, մեր գերիներին ազատ չարձակող, շարունակ «Արեւմտյան Ադրբեջան» բարբաջող թշնամին չի պատրաստվում մեզ հետ խաղաղություն հաստատել` ինչքան էլ ՔՊ- ն հավատացնի, որ խաղաղությունը հաստատվել է և անդառնալի է:

Բոլորը հասկանում են, որ այդ խաղաղությունն ավելի շատ մեր ցանկությունն է, մեր ինքնախաբեությունը, իշխանության ձևավորած պատրանքը, գեղեցիկ հեքիաթ, որով ՔՊ-ն խաբեց հանրությանը, քվե ստացավ ընտրություններում եւ ամրապնդեց իր իշխանությունը երկրում: Բայց չէ որ խաղաղություն կա, որ պատերազմից ավելի վատ է և խաղաղության պայմաններում երկիր ու պետություն կորցնելն ավելի ամոթալի է, ավելի մեծ աղետ է…
Խաղաղությունն ու Արցախում հայկական մշակույթի հետքերը ոչնչացնելը, խաղաղությունն ու հայության հասցեին արտաբերված ագրեսիվ հռետորաբանությունը, խաղաղությունն ու Բաքվի բանտում դանդաղ մահացող մեր հայրենակիցները, խաղաղությունն ու ՀՀ սահմանադրությունը Բաքվում գրելու, ՀԱԷԿ-ը փակելու փորձերը, խաղաղությունն ու սահմանազատումն իրենց ցանկացած հատվածներում և ամեն հատվածում իրենց նախընտրած քարտեզով անելը բացարձակապես անհամատեղելի իրողություններ են և բոլորովին չեն վկայում խաղաղության հաստատման մասին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված

«Հրապարակ»․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված Wed, 30 Sep 2026 08:10:52 +0400 Հանրակրթական դպրոցներում…

4 րոպե ago

«Հրապարակ»․ Կարեն Կարապետյանի թոռը միջազգային մրցանակ է շահել

«Հրապարակ»․ Կարեն Կարապետյանի թոռը միջազգային մրցանակ է շահել Wed, 30 Sep 2026 08:05:39 +0400 Գերմանիայի…

10 րոպե ago

«Հրապարակ»․ Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են

«Հրապարակ»․ Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են Wed, 30 Sep 2026 08:00:21 +0400 Դատավորների որակավորման ստուգման…

15 րոպե ago

Նիկոլ Փաշինյանի գլուխը խառն էր

Նիկոլ Փաշինյանի գլուխը խառն էր Wed, 30 Sep 2026 00:08:59 +0400 Այսօր առավոտյան հանկարծ մտքովս…

8 ժամ ago

Երուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքը

Երուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքը Tue, 29 Sep 2026 23:43:01…

9 ժամ ago

Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի

Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի Tue, 29 Sep 2026 23:33:25 +0400 ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ…

9 ժամ ago