Սննդամթերքն աշխարհում կտրուկ թանկացել է

Սննդամթերքն աշխարհում կտրուկ թանկացել է

Thu, 10 Sep 2026 01:00:56 +0400


Այս տարվա օգոստոսին սննդամթերքի գներն աշխարհում բարձրացել են՝ հասնելով 2022 թվականի տարեվերջից ի վեր արձանագրված ամենաբարձր գնային նիշերին։ Դրան նպաստել են աշխարհաքաղաքական լարվածության սրացումը եւ եղանակային անբարենպաստ պայմանները։ Այս մասին վկայում է ՄԱԿ-ի Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպությունը՝ հենվելով իր ուսումնասիրությունների վրա։ Համաձայն ներկայացված զեկույցի, գնաճը կազմել է 1,9 տոկոս՝ հուլիսի գների համեմատությամբ։ Թանկացել են հատկապես շաքարավազը, հացահատիկեղենը եւ կաթնամթերքը։

Շաքարը մասնավորապես թանկացել է 11,9, ցորենը՝ 2,6 տոկոսով։ Անցյալ տարվա համեմատ, ցորենն արդեն 15 տոկոսանոց գնաճ է ունեցել։ Համաշխարհային պարենային շուկաները կենտրոնացած են մատակարարումների եւ եղանակային մարտահրավերների առաջացրած խնդիրների վրա։ Իրավիճակը բավականին մեծ ճնշում է հանդիսանում ֆերմերների վրա, որոնք արդեն իսկ տառապում են արտադրական եւ այլ ծախսերի ավելացումից։ Հուլիսի կեսերից սրվել են ռազմական գործողությունները ռուս-ուկրաինական հակամարտության գոտում, եւ սեւծովյան ավազանով ցորենի արտահանումն ուկրաինացի ֆերմերների համար չափազանց բարդացել է։ Նաեւ՝ այլեւս քչերն են հավատում, որ Միացյալ Նահանգների ու Իրանի միջեւ գործարքի կնքումը հնարավոր կլինի։ Եվրոպայում էլ տարին բերքառատ համարել չես կարող, քանի որ եվրոպական ցամաքը մի քանի անգամ ջերմային հարվածների է ենթարկվել։ Դա կարող է բերել նրան, որ եվրոպական երկրներն ավելի կախման մեջ ընկնեն արտաքին մատակարարումներից, ինչը մատակարարումների համար մրցակցությունը, անշուշտ, կսրի։ Կանխատեսումների համաձայն, եղանակային ռիսկերը դժվար թե առաջիկայում անհետանան։ Իսկ դա նշանակում է, որ համաշխարհային պարենային շուկաները կշարունակեն մնալ խոցելի՝ հերթական գնաճային շոկի առաջ։ FAO-ի գնահատմամբ, այս տարվա ցորենի բերքն ամենացածրը կլինի՝ 18 թվականից ի վեր՝ 2,98 միլիարդ տոննա։ Bloomberg Agriculture Spot Index-ն էլ տասը մթերքի գծով այս տարվա օգոստոսին արձանագրել է 12 տոկոսանոց աճ, ինչն ամենաշեշտակի աճն է՝ 2012 թվականից ի վեր։ Հատկապես ցորենի եւ եգիպտացորենի ֆյուչերսները թանկացել են կտրուկ կերպով՝ գերազանցելով բազմամյա առավելագույն գնային ցուցանիշները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավտոարշավորդը հաղթել է Աշխարհի առաջնության որակավորման փուլը

Ավտոարշավորդը հաղթել է Աշխարհի առաջնության որակավորման փուլը Sun, 25 Oct 2026 22:00:09 +0400 Ավտոմրցորդների «Մերսեդեսի»…

3 րոպե ago

Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված

Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված Sun, 25 Oct 2026 21:55:22 +0400 Իջևան(Դիտավան) ՔՊ-90 Ինքնիշխան…

7 րոպե ago

ՀՀ 3 մարզերի մարզկենտրոնների մասնակցության թվերը

ՀՀ 3 մարզերի մարզկենտրոնների մասնակցության թվերը Sun, 25 Oct 2026 21:44:00 +0400 ՀՀ 3 մարզերի…

19 րոպե ago

Դուք դարձաք այդ հին բարքերի կրողը, դուք բերեցիք այդ հին բարքերը, դուք ձեր նշած նախկինն եք․ Գևորգյան

Դուք դարձաք այդ հին բարքերի կրողը, դուք բերեցիք այդ հին բարքերը, դուք ձեր նշած նախկինն…

20 րոպե ago

Ցուցարարները հրկիզել են մայրաքաղաքի քաղաքապետարանը

Ցուցարարները հրկիզել են մայրաքաղաքի քաղաքապետարանը Sun, 25 Oct 2026 21:30:44 +0400 Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում նորից…

32 րոպե ago

Նոր տվյալներ․ թարմացված

Նոր տվյալներ․ թարմացված Sun, 25 Oct 2026 21:29:06 +0400 Ստեփանավան, Արմանիս բնակավայր, 181 մասնակից Քաղաքացիական…

34 րոպե ago