«Հրապարակ»․ 94-ից չեմ հիշում, որ ռեկտորի մրցույթին 1 թեկնածու մասնակցեր

«Հրապարակ»․ 94-ից չեմ հիշում, որ ռեկտորի մրցույթին 1 թեկնածու մասնակցեր

Thu, 10 Sep 2026 10:15:17 +0400


Նախորդ ամիս Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի պաշտոնի համար մրցույթ էր հայտարարել, քանի որ գործող ռեկտորի պաշտոնավարման ժամկետն այս տարի լրանում է: Օգոստոսի 31-ին ավարտվել է հայտագրման ժամկետը, մրցույթը կկայանա սեպտեմբերի 11-ին: Տեղեկացանք, որ Հովհաննես Հովհաննիսյանից բացի, որեւէ այլ հայտ չկա: Այսինքն, կայանալու է ձեւական մրցույթ՝ մեկ թեկնածուով: Արդար ընտրությունների կարգախոսով իշխանության եկած ուժը 9 տարում ոչնչացրեց ընտրական համակարգը: Իսկ ժամանակին ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար 7-8 թեկնածու էր առաջադրվում։ Վերջին մրցույթը 2020-ին էր, որին 5 թեկնածու էր դիմել: Ըստ էության, ռեկտորը ոչ թե մրցույթով է ընտրվելու, այլ նշանակվելու է: Մարդիկ չեն ուզում մասնակցել որեւէ մրցույթի, քանի որ վստահ են` ՔՊ-ի թեկնածուն է անցնելու:

ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի հիշում նման նախադեպ, որ ռեկտորի մրցույթին միայն մեկ թեկնածու մասնակցեր, այն էլ՝ իշխանական. «Կարծում եմ` մարդիկ հասկանում են, որ ամեն բան ձեւական է, դրա համար էլ չեն մասնակցում»:

ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի նախկին դասախոս, նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Սա նոր երեւույթ է` ՔՊ-ական երեւույթ, որը պայմանավորված է իշխանության կողմից երկրպագվող բարքերով: Այս իշխանությունը ժողովրդավարության անվան տակ բոլոր ոլորտները տարել է միահեծան կառավարման ճանապարհով, այդ թվում` կրթության եւ գիտության ոլորտը, սակայն այս ոլորտներն առավել, քան մյուս ոլորտները, չպետք է տանեն այդ ուղղությամբ: Ամբողջ ԵՊՀ-ում, դասախոսների բազմամյա փորձը, գիտելիքները, Հայաստանն աշխարհի տարբեր երկրներում ներկայացնելը` հեչ, բայց ինչ-որ մեկին ռեկտորի աթոռը նվիրելը` մեջ: Մարդ, որ երբեք չի փայլել իր գիտական աշխատանքներով, ունակություններով, որ երբեք համալսարանը չի ներկայացրել դրսում, չի նպաստել արտերկրում համալսարանի հեղինակության բարձրացմանը, դեռ մի բան էլ գիտասպանական գործունեությամբ է զբաղվել այս տարիներին, նշանակվում է ռեկտոր: Երիտասարդ որակյալ քանի՞ մասնագետի է նա հեռացրել համալսարանից, նրանք այնպիսի դասախոսներ են եղել, ովքեր իրենց երիտասարդ տարիները ոչ թե ճանապարհորդությունների եւ զվարճությունների վրա են վատնել, այլ` գրքեր կարդալու, սովորելու: Այսօր այդ դասախոսներն իրենց քաղաքական հայացքների պատճառով ազատվել են աշխատանքից եւ համալսարանում չունեն դասաժամեր` պայմանագրի ժամկետը լրանալու պատճառաբանությամբ: Բայց այն մարդիկ, ովքեր որեւէ նշանակալի ներդրում չունեն հայաստանյան գիտության ոլորտում, ստանում են բարձր պաշտոններ, ինչպես, օրինակ` Հովհաննես Հովհաննիսյանը: Նա դարձել է կամակատար, որ կուրորեն կատարում է ՔՊ-ականների կամքը: Ես 1994 թվականից մինչեւ 2023 թվականն աշխատել եմ ԵՊՀ-ում ու նման բան չեմ հիշում, որ ռեկտորի ընտրության մրցույթին մեկ անձ մասնակցի: Մշտապես մասնակցել են տարբեր դասախոսներ, եղել է ընտրության հնարավորություն, չի եղել այնպես, որ բերեն մեկին ու պարտադրեն, ասեն` սա պետք է լինի ռեկտոր, ու վերջ: Ոչ մի բազմակարծություն այս մարդիկ ունակ չեն հանդուրժելու: Բազմակարծության իրավունքը մեզանում գնդակահարված է, բայց ամենացավալին այն է, որ այս ամենը նաեւ կրթության, գիտության ոլորտում է կատարվում: Իհարկե, այլ ոլորտներում էլ չեմ ողջունում այս խայտառակությունը, բայց հատկապես գիտության ոլորտում այն շատ ավելի վտանգավոր նախադեպ է»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հա՛մ սալին, հա՛մ մանգաղին

Հա՛մ սալին, հա՛մ մանգաղին Wed, 30 Sep 2026 17:15:11 +0400 Վաղարշապատի ավագանու «Քաղպայմանագիր» խմբակցությունը ներկայացրել…

13 րոպե ago

Ինչպես Ալիկ Ալեքսանյանը եկավ դատարանի դահլիճ

Ինչպես Ալիկ Ալեքսանյանը եկավ դատարանի դահլիճ Wed, 30 Sep 2026 16:53:14 +0400 Latest news from…

35 րոպե ago

Նունե Եսայանի մենահամերգին Սերժ Սարգսյանը 54.6 մլն դրամ էր հատկացրել

Նունե Եսայանի մենահամերգին Սերժ Սարգսյանը 54.6 մլն դրամ էր հատկացրել Wed, 30 Sep 2026 16:45:46…

43 րոպե ago

Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը Wed, 30 Sep 2026 16:21:07 +0400 Հանրակրթական ուսումնական…

1 ժամ ago

Չեն ուզում էլի հարմարվեն աշխատանքային ռեժիմին

Չեն ուզում էլի հարմարվեն աշխատանքային ռեժիմին Wed, 30 Sep 2026 16:16:12 +0400 ԱԺ «Ուժեղ Հայաստան»…

1 ժամ ago

Ով է ընտրվել Պետդումայի նախագահ

Ով է ընտրվել Պետդումայի նախագահ Wed, 30 Sep 2026 16:00:23 +0400 Վյաչեսլավ Վոլոդինն ընտրվել է…

1 ժամ ago