«Հրապարակ». Առաջին փուլում ազգային փոքրամասնություններն են համայնքապետ ընտրում

«Հրապարակ». Առաջին փուլում ազգային փոքրամասնություններն են համայնքապետ ընտրում

Thu, 10 Sep 2026 11:45:06 +0400


Սեպտեմբերի 27-ին տեղի կունենան համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ։ Ավագանու ընտրություններ են տեղի ունենալու Արմավիրի մարզի Ֆերիկ, Կոտայքի մարզի Արզնի, Լոռու մարզի Լերմոնտովո եւ Թումանյան համայնքներում։
Այս համայնքներում ընտրություններն անցկացվում են անհատական (մեծամասնական) ընտրակարգով, քանի որ դրանք ազգային փոքրամասնություններով բնակեցված կամ փոքր բնակչություն ունեցող համայնքներ են։ Այսինքն, այստեղ ոչ թե կուսակցական ցուցակներով են առաջադրվում, այլ անհատ անձինք են առաջադրվում, եւ ընտրությունները կայանում են մեծամասնական կարգով: Ընտրողները քվեարկում են կոնկրետ անհատ թեկնածուների օգտին։

Լերմոնտովոյում, որտեղ հիմնականում մոլոկաններ են բնակվում, բացի ավագանու ընտրությունը, տեղի է ունենալու նաեւ համայնքի ղեկավարի ընտրություն։ Համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է գործող համայնքապետ Էդիկ Չախալյանը։ Մեզ հետ զրույցում Չախալյանը նշեց, որ ավագանու 5 տեղի համար առաջադրվել է 6 թեկնածու։ Թեկնածուներն ինքնառաջադրվել են, որեւէ կուսակցության անդամ չեն, նրանցից 2-ն ասորի են, 4-ը` հայ։ Համայնքի բնակչության գերակշիռ մասն ասորի է։
Ֆերիկի համայնքապետ Ռուս­տամ Հասանյանը մեզ հայտնեց, որ ավագանու համար ինքնառաջադրվել է 6 անձ, բայց ընտրվելու է 5-ը։ Հարցին, թե առաջադրվողները որ կուսակցության ներկայացուցիչներ են, Հասանյանը հստակ պատասխան չտվեց․ «Մեզ մոտ այլ ուժեր չկան հիմնականում, ընդդիմադիրներ կային, բայց չեն առաջադրվել»։ Այսինքն՝ բոլորն իշխանամե՞տ են։ «Դե, ամեն մեկն էլ իր կարծիքն ունի։ Համայնքում հիմնականում եզդիներ են բնակվում»։

Արզնիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նելլի Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ ավագանու անդամի համար առաջադրվել է 17 անձ, որոնց շարքերում կան եզդիներ, ասորիներ, ինչպես նաեւ՝ հայեր։ «Բոլորն ինքնառաջադրվել են, կուսակցությունով չեն առաջադրվել։ Այս տարի շատ-շատ են առաջադրվել, սովորաբար 12-13 հոգի է առաջադրվում ավագանու 9 տեղի համար։ Համայնքը հիմնականում ասորիներով է բնակեցված, դրա համար էլ, որպես ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնք, չի խոշորացվել»։

Թումանյան համայնքում առաջադրվել է միայն «Քաղպայմանագիրը»։ Նրանց ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Սուրեն Թումանյանը, որը համայնքապետ էր ընտրվել «Հանրապետություն» կուսակցությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են Sat, 14 Nov 2026 23:55:33 +0400 Գերմանական BMW-ն…

7 ժամ ago

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին Sat, 14 Nov 2026 23:45:34 +0400 Անգլիայի բանկի…

7 ժամ ago

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս Sat, 14 Nov 2026 23:45:27 +0400…

7 ժամ ago

Կհանդիպեն երիտասարդների հետ

Կհանդիպեն երիտասարդների հետ Sat, 14 Nov 2026 23:35:22 +0400 Նոյեմբերի 17-ին Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը…

7 ժամ ago

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը Sat, 14 Nov 2026 23:30:52 +0400 Ամերիկացի մոլեկուլյար…

8 ժամ ago

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի Sat, 14 Nov 2026 23:23:26 +0400 Քիմ Քարդաշյանը կրկին…

8 ժամ ago