«Հրապարակ». Առաջին փուլում ազգային փոքրամասնություններն են համայնքապետ ընտրում

«Հրապարակ». Առաջին փուլում ազգային փոքրամասնություններն են համայնքապետ ընտրում

Thu, 10 Sep 2026 11:45:06 +0400


Սեպտեմբերի 27-ին տեղի կունենան համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ։ Ավագանու ընտրություններ են տեղի ունենալու Արմավիրի մարզի Ֆերիկ, Կոտայքի մարզի Արզնի, Լոռու մարզի Լերմոնտովո եւ Թումանյան համայնքներում։
Այս համայնքներում ընտրություններն անցկացվում են անհատական (մեծամասնական) ընտրակարգով, քանի որ դրանք ազգային փոքրամասնություններով բնակեցված կամ փոքր բնակչություն ունեցող համայնքներ են։ Այսինքն, այստեղ ոչ թե կուսակցական ցուցակներով են առաջադրվում, այլ անհատ անձինք են առաջադրվում, եւ ընտրությունները կայանում են մեծամասնական կարգով: Ընտրողները քվեարկում են կոնկրետ անհատ թեկնածուների օգտին։

Լերմոնտովոյում, որտեղ հիմնականում մոլոկաններ են բնակվում, բացի ավագանու ընտրությունը, տեղի է ունենալու նաեւ համայնքի ղեկավարի ընտրություն։ Համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է գործող համայնքապետ Էդիկ Չախալյանը։ Մեզ հետ զրույցում Չախալյանը նշեց, որ ավագանու 5 տեղի համար առաջադրվել է 6 թեկնածու։ Թեկնածուներն ինքնառաջադրվել են, որեւէ կուսակցության անդամ չեն, նրանցից 2-ն ասորի են, 4-ը` հայ։ Համայնքի բնակչության գերակշիռ մասն ասորի է։
Ֆերիկի համայնքապետ Ռուս­տամ Հասանյանը մեզ հայտնեց, որ ավագանու համար ինքնառաջադրվել է 6 անձ, բայց ընտրվելու է 5-ը։ Հարցին, թե առաջադրվողները որ կուսակցության ներկայացուցիչներ են, Հասանյանը հստակ պատասխան չտվեց․ «Մեզ մոտ այլ ուժեր չկան հիմնականում, ընդդիմադիրներ կային, բայց չեն առաջադրվել»։ Այսինքն՝ բոլորն իշխանամե՞տ են։ «Դե, ամեն մեկն էլ իր կարծիքն ունի։ Համայնքում հիմնականում եզդիներ են բնակվում»։

Արզնիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նելլի Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ ավագանու անդամի համար առաջադրվել է 17 անձ, որոնց շարքերում կան եզդիներ, ասորիներ, ինչպես նաեւ՝ հայեր։ «Բոլորն ինքնառաջադրվել են, կուսակցությունով չեն առաջադրվել։ Այս տարի շատ-շատ են առաջադրվել, սովորաբար 12-13 հոգի է առաջադրվում ավագանու 9 տեղի համար։ Համայնքը հիմնականում ասորիներով է բնակեցված, դրա համար էլ, որպես ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնք, չի խոշորացվել»։

Թումանյան համայնքում առաջադրվել է միայն «Քաղպայմանագիրը»։ Նրանց ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Սուրեն Թումանյանը, որը համայնքապետ էր ընտրվել «Հանրապետություն» կուսակցությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Վարչական ղեկավարը մանկապարտեզներին սնունդ է մատակարարել

«Հրապարակ». Վարչական ղեկավարը մանկապարտեզներին սնունդ է մատակարարել Thu, 10 Sep 2026 13:15:02 +0400 Մեր տեղեկություններով,…

8 րոպե ago

Սոչիի սարսափելի գիշերը․ Ուկրաինան ավերիչ հարված է հասցրել

Սոչիի սարսափելի գիշերը․ Ուկրաինան ավերիչ հարված է հասցրել Thu, 10 Sep 2026 13:08:30 +0400 Սոչիի…

15 րոպե ago

Գագիկ Խաչատրյանը չկարողացավ խոսել. Ինչպես նրան հեռացրին դահլիճից

Գագիկ Խաչատրյանը չկարողացավ խոսել. Ինչպես նրան հեռացրին դահլիճից Thu, 10 Sep 2026 13:07:54 +0400 Latest…

15 րոպե ago

Որպես պետություն և ազգ՝ այլևս Ուկրաինա չկա․ Կարսլոն

Որպես պետություն և ազգ՝ այլևս Ուկրաինա չկա․ Կարսլոն Thu, 10 Sep 2026 13:00:21 +0400 Հայտնի…

23 րոպե ago

#Ուղիղ․ Գագիկ Խաչատրյանին պատգարակով բերել են դատարան. դռնբաց նիստ

#Ուղիղ․ Գագիկ Խաչատրյանին պատգարակով բերել են դատարան. դռնբաց նիստ Thu, 10 Sep 2026 12:57:45 +0400…

25 րոպե ago

«Հրապարակ». Դիլիջանի նոտարն ամեն օր 200 կմ ճանապարհ է անցնում

«Հրապարակ». Դիլիջանի նոտարն ամեն օր 200 կմ ճանապարհ է անցնում Thu, 10 Sep 2026 12:45:39…

38 րոպե ago