Դատական շրջապտու՞յտ, թե՞ քաղաքական հաշվարկ

Դատական շրջապտու՞յտ, թե՞ քաղաքական հաշվարկ

Thu, 10 Sep 2026 16:15:58 +0400


Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գործը կրկին դատավոր Սերժ Ռուշանյանի մոտ է։ Շրջապտույտ։ Ու այստեղ արդեն հարցերը շատանում են։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանը հարցրել էր․ «Ինչի՞ էսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող ա չանի՞»։ Այսօր այդ խոսքը հիշելու առիթը կարծես ինքնին է ստեղծվում։

Եթե դատական այս ամբողջ շրջապտույտը պարզապես իրավական ու տեխնիկական խնդիրների հետևանք է, ապա ինչո՞ւ է այն անընդհատ ձգվում։

Իսկ եթե այստեղ քաղաքական հաշվարկ կա՞։ Ժամանակ շահե՞լ։ Հասարակության արձագա՞նքը չափել։ Դիմադրողականությո՞ւնը ստուգել։ Հարմար պահի՞ սպասել։

Չեմ պնդում, որ այս հարցերի պատասխանն արդեն իսկ հայտնի է։ Բայց տեղի ունեցող գործընթացների համադրությունը նման հարցերը դարձնում է միանգամայն բնական։ Երբ իշխանության ղեկավարը ժամանակին հրապարակային հարց էր տալիս՝ կա՞ արդյոք դատավոր, որ վարչապետի ասածը չանի, դժվար է այսօր չմտածել նաև այն մասին, թե իշխանության քաղաքական կամքը որքանով կարող է իր ազդեցությունն ունենալ դատական գործընթացների ընդհանուր ընթացքի վրա։

Ի վերջո, ո՞վ է այս գործի ժամանակացույցը որոշում՝ օրենքը, դատարա՞նը, թե՞ քաղաքական հաշվարկը։
Դատական գործընթացը կարող է ունենալ բազմաթիվ ընթացակարգեր։ Բայց երբ այդ ընթացակարգերը մեկը մյուսի հետևից վերածվում են շրջապտույտի, հասարակությունն իրավունք ունի հարցնելու՝ ո՞ւմ է ձեռնտու այդ պտույտը և ինչի՞ են սպասում։ Փաշինյանի այն հայտարարությունից հետո՝ «Ինչի՞ էսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող ա չանի՞», դժվար թե շատերը մտածեն, որ այս կամ այն դատավորը կաթողիկոսի գործից հրաժարվում է ինչ-ինչ հայրենասիրական կամ եկեղեցասիրական մղումով։ Մանավանդ, երբ միաժամանակ տեսնում ենք իշխանության կողմից հասարակության դիմադրողականությունը թուլացնելու փորձեր՝ այդ թվում քրեական հետապնդումների միջոցով։ Հանրության դիմադրողականության օջախները օրեցօր թուլացվում, մարվում են․․․

Շատ կուզեի, որ սխալված լինեի։ Շատ կուզեի մտածել, որ դատական այս շրջապտույտի պատճառը ոչ թե քաղաքական հաշվարկն է, այլ այնպիսի սկզբունքային մոտեցումը, որի հիմքում պետականությունը չկորցնելու մտահոգությունն է։

Բայց երբ համադրում ես Նիկոլ Փաշինյանի տարիների հայտարարությունները, քաղաքական հաշվարկներն ու այսօրվա քայլերը, ապա դժվար է չհանգել մի մտքի՝ Կաթողիկոսի գործի ձգումը ժամանակ շահելու քաղաքական հաշվարկ է․․․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տեսնես տեղյա՞կ են, որ ԵՄ-ում արգելում են ռուս դասականներին…

Տեսնես տեղյա՞կ են, որ ԵՄ-ում արգելում են ռուս դասականներին... Fri, 11 Sep 2026 18:48:49 +0400…

5 րոպե ago

Սիմուլյացիան եւ քաղաքականությունը

Սիմուլյացիան եւ քաղաքականությունը Fri, 11 Sep 2026 18:45:39 +0400 Մեկ-մեկ մտածում եմ՝ եթե Փաշինյանը չլիներ,…

9 րոպե ago

Ադրբեջանն ավարտել է մինչև ՀՀ-ի հետ սահման հասնող էլեկտրահաղորդման գծի նախագծումը

Ադրբեջանն ավարտել է մինչև ՀՀ-ի հետ սահման հասնող էլեկտրահաղորդման գծի նախագծումը Fri, 11 Sep 2026…

24 րոպե ago

Յունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-ի

Յունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-ի Fri, 11 Sep…

35 րոպե ago

Քաղբանտարկյալների ազատագրման չորս տարբերակները

Քաղբանտարկյալների ազատագրման չորս տարբերակները Fri, 11 Sep 2026 18:15:53 +0400 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը,…

38 րոպե ago

Ուշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն

Ուշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն Fri, 11 Sep…

42 րոպե ago