«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել վարչապետին

«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել վարչապետին

Fri, 11 Sep 2026 08:20:02 +0400


Մեր տեղեկություններով, օրեր առաջ «Սիզընս Ռոս» ՍՊ ընկերության ներկայացուցիչները նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով լուծել ծաղիկների արտահանման ժամանակ ծագած խնդիրը։ Այս ընկերությունը ստեղծվել է 2026 թ. հուլիսի 6-ին` ծաղիկների արտահանման նոր շուկաներ գտնելու եւ ծաղկի արտահանում իրականացնելու նպատակով: Մեկ անգամ նույնիսկ արտահանել են ԱՄՆ, ապա փորձել են ծաղիկը տանել Թուրքիա: Ամեն ինչ սկզբում հարթ է ընթացել, սակայն թուրքական կողմն այնքան է ձգել մաքսազերծումը, որ ապրանքը չի հասել վերջնական գնորդին` փչացել է, ընկերությանը պատճառել զգալի ֆինանսական վնաս։

Մեզ չհաջողվեց կապ հաստատել «Սիզընս Ռոս» ՍՊԸ-ի հետ, որի իրավաբանական հասցեն է՝ Իսակովի պողոտա, շենք 42/2: Այս ընկերության մասին համացանցում եւս որեւէ տեղեկություն չգտանք: Մեր աղբյուրն ասում է, որ Փաշինյանին ուղղված նամակում նրանք ընդգծել են, որ միայն իրենք չեն բախվում նման խնդիրների, որ շատ գործարարներ չեն տեսնում կառավարության հայտարարած քաղաքականության իրական արդյունքները, եւ նոր շուկաներ դուրս գալու մասին պատմություններն էլ լեգենդներ են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մարդասպաններին ու մանկապիղծներին պայմանական են տալիս. ահազանգ՝ բանտից

Մարդասպաններին ու մանկապիղծներին պայմանական են տալիս. ահազանգ՝ բանտից Sat, 14 Nov 2026 16:15:03 +0400 «Արմավիր»…

17 րոպե ago

Դոնբա՞ս հանձնի, թե՞ հրաժարվի ՆԱՏՕ-ից․ ինչ է ասել Զելենսկին

Դոնբա՞ս հանձնի, թե՞ հրաժարվի ՆԱՏՕ-ից․ ինչ է ասել Զելենսկին Sat, 14 Nov 2026 16:00:20 +0400…

31 րոպե ago

ՔՊ-ի համար Սրբուհին Ժաննա դը Արկն է, մենք էլ՝ խարույկ վառողները…

ՔՊ-ի համար Սրբուհին Ժաննա դը Արկն է, մենք էլ՝ խարույկ վառողները... Sat, 14 Nov 2026…

46 րոպե ago

ԲԴԽ-ն նիստ է անում 2 դատավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցով

ԲԴԽ-ն նիստ է անում 2 դատավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցով Sat, 14 Nov 2026 15:33:03 +0400…

59 րոպե ago

Ինչպես է բարձրացել Ուրմիա լճի մակարդակը

Ինչպես է բարձրացել Ուրմիա լճի մակարդակը Sat, 14 Nov 2026 15:30:58 +0400 Աշնանային անձրեւները դրականորեն…

1 ժամ ago

Դատարանում արձանագրված սկանդալը անհետեւանք չի մնա․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնելու

Դատարանում արձանագրված սկանդալը անհետեւանք չի մնա․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնելու Sat, 14 Nov 2026 15:15:31…

1 ժամ ago