«Հրապարակ»․ Սպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները

«Հրապարակ»․ Սպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները

Fri, 11 Sep 2026 08:25:03 +0400


Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, որն ինքն իրեն 90 հազար դրամով պարգեւատրել էր, հետո գումարը հետ վերադարձրել բյուջե, շարունակում է արտառոց որոշումներ կայացրել: Համայնքապետարանի պաշտոնական էջից տեղեկացանք, որ նա համայնքի բյուջեից 2 հազար դրամ է դուրս գրել, դրանով ծաղիկ է գնել եւ 1804 թ. օգոստոսի 21-ի ռուս-պարսկական ճակատամարտում զոհված հայ եւ ռուս զինվորների հիշատակը հավերժացնող հուշարձանին է խոնարհել: Համայնքապետի մեկ այլ որոշման մեջ կարդում ենք. «Շիրակամուտի երաժշտական դպրոց» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Հրանուշ Շիրակի Իվանյանի հետ 2021 թ. հոկտեմբերի 25-ին կնքված աշխատանքային պայմանագրի 7.1-ին կետում եւ Շիրակամուտ համայնքի ղեկավարի 2021 թ. հոկտեմբերի 25-ի թիվ 54-Ա որոշման 1-ին կետում նշված պաշտոնավարման ժամկետը երկարաձգել հինգ տարի ժամկետով՝ մինչեւ 2036 թվականի հոկտեմբերի 25-ը»։ Ըստ համայնքապետի՝ 2026 թվականից 5 տարով տնօրենի պաշտոնը երկարաձգելու դեպքում նա կպաշտոնավարի մինչեւ 2036 թվականը: Ի դեպ, այս «գրագետ» համայնքապետը պատրաստվում է առաջիկա ընտրություններին, որը կայանալու է նոյեմբերի 29-ին, ՔՊ-ն պատրաստվում է կրկին նրա թեկնածությունն առաջադրել:
ՀԳ Մեր զանգից հետո միայն 2036 թվականը կայքում դարձավ 2031 թվական:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մտադիր չեն հետեւել Թրամփի օրինակին

Մտադիր չեն հետեւել Թրամփի օրինակին Fri, 23 Oct 2026 22:30:18 +0400 Եվրամիությունը մտադիր չէ չեղարկել…

2 րոպե ago

Զգալի իշխանություն կպահպանի պաշտոնավարման ավարտից հետո եւս

Զգալի իշխանություն կպահպանի պաշտոնավարման ավարտից հետո եւս Fri, 23 Oct 2026 22:30:09 +0400 ԱՄՆ նախագահ…

2 րոպե ago

Երջանիկ եմ, որ հիմա քեզ պինդ կարող եմ գրկել, համբուրել

Երջանիկ եմ, որ հիմա քեզ պինդ կարող եմ գրկել, համբուրել Fri, 23 Oct 2026 22:28:52…

4 րոպե ago

Քիմ Քարդաշյանը չորս շաբաթ չի խոսել քրոջ հետ

Քիմ Քարդաշյանը չորս շաբաթ չի խոսել քրոջ հետ Fri, 23 Oct 2026 22:23:46 +0400 Քիմ…

9 րոպե ago

Աթոռը քաշի նստեմ, դու ղարաբաղցի ես, ղարաբաղցիներն ուշ են հասկանում

Աթոռը քաշի նստեմ, դու ղարաբաղցի ես, ղարաբաղցիներն ուշ են հասկանում Fri, 23 Oct 2026 22:15:40…

17 րոպե ago

Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են իրենց առաջնեկին․ զույգը պարզել է փոքրիկի սեռը

Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են իրենց առաջնեկին․ զույգը պարզել է փոքրիկի սեռը Fri,…

24 րոպե ago